15 Ահա քեզ դարձրի սղոցատամ կամնասայլի նոր անիւների պէս. լեռները պիտի կալսես, բլուրները պիտի մանրես, փոշու պիտի վերածես դրանք ու քշես տանես: 16 Հողմերը պիտի տանեն դրանք, եւ մրրիկները պիտի ցրեն: Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայէլի Սրբով: 17 Պիտի ցնծան տնանկներն ու չքաւորները, որոնք ջուր էին փնտրում ու չէին գտնում, եւ նրանց լեզուները ծարաւից ցամաքում էին: Ես՝ Տէր Աստուածս, Իսրայէլի Աստուածս, կլսեմ նրանց եւ չեմ լքի նրանց: 18 Գետեր կբխեցնեմ լեռների վրայ եւ դաշտերի մէջ՝ աղբիւրներ, անապատը կվերածեմ ջրերի լճակների եւ տոչորուած երկիրը՝ վտակների: 19 Անջրդի հողում մայրի ու տօսախ, մրտենի ու նոճի, սօսի ու դափնի, սոճի ու կաղամախի, գիհի ու ձիթենի կաճեցնեմ,