Գրքեր

Հռոմեացիներ 11:1-12

Իսկ արդ, հարցնում եմ՝ միթէ մերժե՞ց Աստուած իր ժողովրդին։ Քա՛ւ լիցի. քանզի ես էլ իսրայէլացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից։ 2Աստուած չմերժեց իր ժողովրդին, որին նախապէս ճանաչել էր։ Կամ՝ չգիտէ՞ք ինչ է ասում Գիրքը Եղիայի մասին. թէ ինչպէս է նա գանգատւում Աստծուն Իսրայէլի դէմ. 3«Տէ՛ր, կոտորեցին քո մարգարէներին եւ կործանեցին քո սեղանները. ե՛ս մնացի միայն, եւ իմ կեանքն են ուզում»։ 4Իսկ ի՞նչ է ասում նրան պատասխանը. «Թողեցի ինձ, - ասում է, - եօթը հազար մարդ, որոնք Բահաղին չծնրադրեցին»։ 5Նոյնպէս եւ ներկայ ժամանակում մնացորդներ կան ըստ ընտրութեան շնորհի։ 6Իսկ եթէ շնորհից է, այլեւս գործերից չէ. ապա թէ ոչ շնորհն այլեւս շնորհ չի լինի։ 7Իսկ արդ, ինչ որ Իսրայէլը փնտռում էր, դրան չհասաւ. բայց ընտրուածները հասան, իսկ մնացածները կուրացան, 8- ինչպէս գրուած է՝ Աստուած նրանց յիմարութեան հոգի տուեց, աչքեր, որոնցով չպիտի տեսնեն, եւ ականջներ, որոնցով չպիտի լսեն, - մինչեւ ներկայ ժամանակները։ 9Եւ Դաւիթն ասում է. 10Իսկ արդ, ասում եմ. «Միթէ նրա՞ համար յանցանք գործեցին, որ կործանուեն»։ Քա՛ւ լիցի. այլ նրանց յանցանքով է, որ եկաւ փրկութիւն հեթանոսներին, որպէսզի նախանձ գցի նրանց մէջ։ 11Իսկ եթէ նրանց յանցանքը աշխարհի համար հոգեկան հարստութիւն է, եւ նրանց նուաստութիւնը՝ հոգեկան հարստութիւն հեթանոսների համար, որչա՜փ եւս առաւել կը լինի նրանց բոլորի փրկութիւնը։ 12Բայց ասում եմ ձեզ՝ հեթանոսներիդ. որքան ժամանակ որ հեթանոսների առաքեալ եմ, փառաւորում եմ իմ պաշտօնը, 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․