Գրքեր

Գ Թագավորաց 19:11-16

11Տէրն ասաց. «Վաղն առաւօտեան կ՚ելնես ու կը կանգնես լերան վրայ, Տիրոջ առջեւ։ Տէրը կ՚անցնի, մի սաստիկ հողմ կը բարձրանայ, Տիրոջ առաջ կը խորտակի լեռները, փուլ կը տայ ժայռերը, սակայն Տէրն այն հողմի մէջ չի լինի։ Հողմից յետոյ երկրաշարժ կը լինի, սակայն Տէրը երկրաշարժի մէջ չի լինի։12Երկրաշարժից յետոյ կրակ կը թափուի, սակայն Տէրը կրակի մէջ չի լինի։ Կրակից յետոյ մեղմ օդի ձայն կը լինի»։ 13Երբ Եղիան լսեց Աստծու ասածը, իր կաշուէ վերարկուով ծածկեց երեսը, եկաւ ու կանգնեց քարայրից ներս։ Եւ ահա մի ձայն ասաց նրան. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։ 14Եղիան ասաց. «Նախանձախնդրութիւն ունեցայ ամենակալ Տիրոջ համար, քանզի իսրայէլացիները դրժեցին քո ուխտը, քո զոհասեղանները քանդեցին, քո մարգարէներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, եւ ինձ էլ փնտռում են, որ սպանեն»։ 15Տէրն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, գնա՛ Դամասկոսի անապատով, եւ երբ հասնես, Ազայէլին ասորիների թագաւոր կ՚օծես, 16Ամեսսէի որդի Յէուին՝ Իսրայէլի թագաւոր, իսկ աբելմաուլացի Սափատի որդի Եղիսէէին կ՚օծես մարգարէ քո փոխարէն։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․