1 Հոկտեմբեր, Գշ
19/02/2022
Եթե հոգուն դուր են գալիս նյութական աշխարհի գեղեցկությունները, ապա դա ապացուցում է, որ նրա մեջ սին աշխարհն է բնակվում: Այդ է պատճառը, որ նա ոչ թե Արարչով է տարվում, այլ արարածով, ոչ թե՝ Աստծով, այլ կավով: Այն փաստը, որ այդ կավը մաքուր է և մեղավոր աղտեղությունից զերծ, նշանակություն չունի: Տարվելով աշխարհի գեղեցկություններով, որոնք չնայած մեղսավոր չեն, սակայն, այդուհանդերձ, չեն դադարում փուչ լինելուց, սիրտը ժամանակավոր ուրախություն
18/02/2022
Սերմնացանի առակում ասվում է, որ հողի վրա ընկած սերմերը պտուղ տվեցին մեկի դիմաց երեսուն, մեկի դիմաց վաթսուն, մեկի դիմաց հարյուր (Մատթ. 13.8, Մարկ. 4.8): Երեսունը նրանք են, ովքեր աշխարհի մեջ կարողանում են ապրել իբրև բարի քրիստոնյա: Վաթսունը նրանք են, ովքեր զրկանքների և ճգնությունների ենթարկելով իրենց մարմինը` արժանի են դառնում Երկնքի Արքայության ըստ ավետարանական հետևյալ խոսքի. «Հովհաննես Մկրտչի օրերից մինչև այժմ Երկնքի Արքայությունը բռնադատվում
17/02/2022
Տիրոջ ողորմածությամբ մեր նախածնողների՝ Ադամի ու Եվայի համար, դրախտից դուրս կյանքը մի նոր հնարավորության՝ կորցրածը վերագտնելու սկիզբը դրեց: Կորցրածը համեմատության ոչ մի եզր չուներ այն ամենի հետ, ինչ իրենք ունեցան մեղքի արդյունքում: Եթե այսօրվա մարդու պատկերացումներում աղոտ է դրախտային երանելի կյանքը, ապա կարելի է պատկերացնել, թե նրանք ինչ ապրումներ ունեին դրախտից դուրս: Այսուհետ աշխարհում լինելով, նրանք պետք է աշխարհից հեռվանային,
16/02/2022
- Մի բան էլ իմացեք,- մի առիթով ասաց ծերը։- Տառապող, վշտակիր հոգիները, որ տանջվում են կրքերից, արժանանում են Աստծու մեծ սիրուն ու շնորհին։ Նման մարդիկ սրբանում են, իսկ մենք հաճախ քննադատում ենք նրանց։ Հիշե՛ք, թե ինչ է ասում Պողոս առաքյալը․ «Որովհետև, ուր մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ» (Հռոմ․ 5։20)։ Երբ հիշեք սա, կզգաք, որ կրքերից տառապող մարդիկ ավելի արժանավոր են քան ես և դուք։ Մենք նրանց տեսնում ենք, որ նրանք տկար են, բայց երբ
12/02/2022
Քրիստոսի մեծ վկա սուրբ Սարգիսը Գամիրքից էր, ազգությամբ՝ հռոմեացի: Նա իր քաջասիրտ արիության համար մեծն Կոստանդիանոս կայսեր կողմից Կապադովկիայի փառավոր իշխան ու կառավարիչ էր կարգվել: Սուրբ Սարգիսը, որ աչքի էր ընկնում իր քրիստոնեական բարեպաշտությամբ, կործանում էր չաստվածների մեհյաններն ու եկեղեցիներ էր կառուցում, խորտակում էր կուռքերի զոհարաններն ու տերունական Խաչն էր կանգնեցնում: Նա առավել բազմաքանակ էր դարձնում քահանաների ու Քրիստոսին
11/02/2022
Հովնանը առաջին հրեա մարգարեն էր, որին Աստված ուղարկեց հեթանոսական երկիր՝ Ասորեստանի Նինվե քաղաքը և պատվիրեց զգուշացնել անհավատ նինվեացիներին՝ հետ կանգնելու իրենց մեղքերից: Այս մասին պատմվում է Հովնանի անունը կրող մարգարեական գրքում: Այն սքանչելի լեզվով գրված բազմախորհուրդ գիրք է և աստվածաշնչյան ամենահայտնի պատմություններից մեկը: Հովնան մարգարեն փորձեց չհնազանդվել Աստծուն և փախուստի դիմեց: Նա Թարսիս գնացող նավ նստեց, որ Նինվեի հակառակ
10/02/2022
Մարդն իր հոժարակամությունն է ցույց տալիս պահքի միջոցով: Նա սխրանք, ճգնություն է գործում բարեպաշտությունից մղված և Աստված օգնում է նրան: Սակայն, եթե մարդ բռնանում է ինքն իր վրա և ասում. «Ո՞ւր կարող եմ փախչել: Կրկին ուրբաթն եկավ և պետք է պահք պահել», ապա նա տանջում է իրեն: Իսկ պահքի իմաստն ընկալելով և Քրիստոսի հանդեպ սիրուց մղված պահքը պահելով՝ նա ուրախանում է: «Այս օրը Քրիստոս խաչվեց,- կմտածի այդպիսի մարդը: Նրան նույնիսկ ջուր չտվեցին
09/02/2022
Աստվածահաճո կյանքով ապրողների համար զարմանալի չեն իրենց հավատի և սրբության դեմ ուղղված հալածանքները: Թե՛ առաքյալները և թե՛ Ինքը՝ Քրիստոս, հալածվեց: «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն»,- ասում է Քրիստոս (Հովհ. 15:20): Հանուն հավատի և արդարության հալածվողներին Քրիստոս ոչ թե դժբախտներ կամ թշվառներ անվանեց, այլ՝ երանելիներ, երջանիկներ (Մատթ. 5:10): Արդարության համար հալածվողները երանելի են, քանի որ նրանք թե՛ հալածանքների ընթացքում և թե՛