1 Հոկտեմբեր, Գշ
17/12/2021
«Ավելի կործանարար կիրք, քան նախանձը, մարդկային հոգում չի էլ ծնվում: Նա այնքան չի վնասում օտարներին, որքան՝ իրեն կրողին: Ինչպես ժանգն է քայքայում երկաթը, այդպես էլ նախանձը՝ այն հոգուն, որի մեջ նա ապրում է»,- ասել է Սբ. Բարսեղ Կեսարացին: 18-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա և գրականագետ Կլոդ Հելվեցիուսը նախանձի մասին ասել է, որ այն բոլոր կրքերից ամենանողկալին է և նախանձի անվան ներքո ատելությունն է, դավաճանությունն ու ինտրիգը: Նախանձ մարդը
16/12/2021
Սեր ունենանք, հեզություն, խաղաղություն,- հորդորում էր հայր Պորֆիրիոսը։- Այդկերպ կօգնենք չարի տիրապետության տակ գտնվող մեր մերձավորին։ Մեր օրինակը խորհրդավոր կերպով ճառագում է մեկ այլ մարդու վրա ոչ միայն այն ժամանակ, երբ մարդը կողքիդ է, այլև երբ հեռու է։ Սովորենք այդկերպ փոխանցել մեր բարի տրամադրությունը։ Ավելին, անգամ երբ խոսում ենք մեկ այլ մարդու մասին, որի վարած կյանքին հավանություն չենք տալիս, նա զգում է այդ, և մենք նրան վանում ենք․․․
15/12/2021
Մարդն արարվել է, որպեսզի ճանաչի Իր Արարչին, Նրանով հաղորդ դառնա իրական ուրախությանը և իրական կյանք ունենա: Նա, ով Աստծուց հեռու այլ կյանք է փնտրում, բախվում է թե՛ իր միջավայրի, թե՛ իր մերձավորների և թե՛ իր հետ: Ինչպես ասում է Հակոբոս առաքյալը. «Ցանկանում եք շատ բաներ, բայց չեք կարող ունենալ, ուստի և սպանում եք: Նախանձում եք, բայց չեք կարող ձեռք բերել. և ահա կռվում եք ու պայքարում: Ձեր ուզածը չեք ունենում, որովհետև չեք խնդրում Աստծուց. կամ խնդրում
14/12/2021
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող հաստատահիմն դարձնի ձեզ (հմմտ. Ա Պետ. 5. 10)։ Աստվածային շնորհի հայտնությունների մեջ այնպիսի հուզիչ ու գրավիչ դեպք չգիտեմ, քան այն, որ Աստված դժբախտ մեղավորների «վերականգնումով» ոտքի կանգնելու առիթ է տալիս բոլոր նրանց, ովքեր միևնույն դժբախտ ու մեղավոր կացության մեջ են հայտնվել: Այդպիսով Աստված ոչ
13/12/2021
Սակայն մեզ սիրում են, և դա ուժ է տալիս Ուղղափառ մարդու համար ամենամեծ դժվարությունը Քրիստոսի մասին խոսելն է։ Բառերը չեն հերիքում։ Ոգեշնչումը սպառվում է։ Հայացքը՝ մարում։ Դեռ մեկ րոպե առաջ «պիոներական» եռանդով պատմում էիր հայր Պաիսիոսի, Աթոսի հնությունների մասին, հիշատակում արտասվող սրբապատկերները, և հանկարծ քեզ կոպտորեն ընդհատում են․ - Պատմի՛ր Հիսուսի մասին։ Իսկ ի՞նչ ասես Նրա մասին։ Խորը հոգոց հանելով ասում ես․ «Չարչարեալ, խաչեալ,
11/12/2021
Քրիստոնյան ընթանում է այն ճանապարհով, որ ուղենշեց Քրիստոս՝ ասելով. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14:6): Քրիստոսի հետևորդն այս երկրի վրա ապրում է որպես ճամփորդ: Իսկ որևէ տեղ ճամփորդող անձը, սովորաբար, չի ծանրաբեռնում իրեն ավելորդ իրերով, այդպես է վարվում նաև քրիստոնյան, որ ճանապարհվում է դեպի երկնային հայրենիք. նա չի գրավվում երկրայինով ու ժամանակավորով, այլ տենչում է երկնայինին, գործում է հանուն Աստծու փառքի՝ ամեն
10/12/2021
Քրիստոնյաների դեմ ուղղված հալածանքների շրջանում հեթանոսներն ու անհավատները բազում անմարդկային չարչարանքների են ենթարկել քրիստոնյաներին` տանջելով ու սպանելով ահռելի ձևերով: Այսօրվա քրիստոնյա կոչվող աշխարհում ևս քիչ չեն դաժանությունները, բռնությունները, որոնք առավել հաճախ դրսևորվում են պատերազմների ժամանակ: Դրանց զուգահեռ այսօր աշխարհի բազում մարդիկ ապրում են թշվառությունների, նեղությունների, դժվարին իրավիճակների մեջ: Աշխարհի նման
08/12/2021
Հատկանշական է, որ սիրո մասին խոսելիս և ընտանիք կազմելու ճանապարհին երիտասարդները երբեմն սերը և սիրահարվածությունը միմյանց հետ շփոթում են: Ռուս հոգևորական Իլյա քհն. Շուգաևը նշում է, որ սիրո խորհրդի նկարագրությունն անհիշելի ժամանակներից ի վեր լավագույնս տալիս է Աստվածաշունչը. «Երկուսը պետք է լինեն մի մարմին» (Ծննդ. 2:24): Իսկ սիրահարվածությունը զգացմունք է, սակայն դեռ սեր չէ, թեև սիրահարվածությունը շատ անգամ ավելի արտահայտիչ է թվում,