1 Հոկտեմբեր, Գշ
26/06/2021
- Հա՛յր, միտքն ինչպե՞ս է իջնում սիրտ: - Երբ սիրտը ցավում է, միտքն իջնում է այնտեղ: Ինչպե՞ս է ցավում սիրտը: Երբ ես խորհում եմ Աստծու բարի գործերի և սեփական ապերախտության մասին, սիրտս խոցվում է, ցավում, և միտքս ուղղվում է այնտեղ: - Երբ գլուխս ցավում է, հա՛յր, չեմ կարողանում աղոթել: - Եթե ոտքդ ցավում է և այդ պահին դանակով ձեռքդ կտրես, ապա կմոռանաս ոտքի ցավի մասին և ձեռքի մասին կմտածես: Այդպես էլ, երբ գլուխդ է ցավում և չես կարողանում աղոթել, նախ
25/06/2021
Մեր Եկեղեցու սրբուհիներից է Հռիփսիմեն, ով հայտնի էր իր հիացնող գեղեցկությամբ: Նա վանական կյանքով էր ապրում և Հռոմեական կայսրության ամենագեղեցիկ կինն էր: Իմանալով, որ Դիոկղետիանոս կայսրը, իր գեղեցկության մասին տեղյակ դառնալով ցանկանում է իր հետ ամուսնանալ, Հռիփսիմեն իր ընկերուհիների հետ, որոնց գլխավորն էր Գայանե մայրապետը, փախավ Հայաստան: Դիոկղետիանոսը նամակ գրեց հայոց Տրդատ արքային` խնդրելով, որ գտնի Հռիփսիմեին և ետ ուղարկի Հռոմ: Բայց
24/06/2021
Մենք մեկ անգամ արդեն ասացինք, որ հունավոր արարածները չեն կարող հավիտենական անհունության մեջ անհունապես ծննդագործել, դա հակասություն է առաջ բերում: Այժմ փորձենք մեկ ուրիշ ձևով բացատրել այս ճշմարտությունը: 1. Արդարև բնության մեջ իրը (նյութը) մշտապես փոխակերպվում է՝ առանց ոչնչանալու: Սակայն դրանից չի հետևում, որ նյութը հավիտենական, ուստի և անսկիզբ է: Որևէ թիվ, անսահման մեծ մեկ այլ թվով բազմապատկելով, մի շատ ավելի մեծ թվի կվերածվի ու կաճի,
23/06/2021
Հայաստանում 2021 թ․ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ։ «Աստծո ողորմածությամբ խորհրդարանական ընտրությունները, հակառակ նախընտրական լարվածությանը, սուր հակադրությունների և արձանագրված որոշ խախտումների, ունեցան համեմատաբար խաղաղ ընթացք և անցան առանց լուրջ միջադեպերի։ Եկեղեցու համար չափազանց կարևոր է, որ երկրի ղեկավարումն ստանձնող քաղաքական
22/06/2021
- Հա՛յր, չեմ կարողանում աղոթել, երբ մտային աշխատանքով եմ զբաղված: - Եթե աշխատանքի ընթացքում միտքդ Աստծու մեջ է գտնվում, ապա դա հենց աղոթք է: Քանի որ եթե աղոթում ես, սակայն միտքդ Աստծու մեջ չէ, ապա ի՞նչ օգուտ: Եթե անգամ մարդ հոգնում է աղոթելուց, բայց սկսում է մտածել Քրիստոսի, Աստվածամոր մասին, ապա դա նույնպես աղոթք է: - Իսկ մարդ կարո՞ղ է առանց աղոթելու պահպանել Աստծու մասին հիշողությունը: - Եթե մտքում ասում է. «Ինչքա՜ն հեռու եմ Աստծուց: Ի՞նչ
21/06/2021
22. Որ է՛ ընդ աջմէ Աստուծոյ երթեա՛լ յերկինս, ՚ի հնազանդել նմա հրեշտակաց և իշխանութեանց և զօրութեանց։ Գնացած լինելով երկինք՝ Նա Աստծու աջ կողմում է: Եվ Նրան հնազանդվում են հրեշտակները, իշխանություններն ու զորությունները: Երանելի Պետրոսն, ըստ իր իմաստության և մանավանդ աստվածատուր շնորհների, որոնք ստացել էր Հոգու փչումով, ջանում ու փորձում է ամեն կերպ փառաբանել Քրիստոսի մարդեղությունը։ Ո՛չ որպեսզի ավելացնի Նրա փառքը, այլ որպեսզի մարդկանց
19/06/2021
Սիրելի ժողովուրդ, Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ որոշելու ենք մեր երկրի գալիքի կերտման ուղին: Մենք ամենքս ուզում ենք ապրել խաղաղ ու անվտանգ, կայուն զարգացող երկրում, հեռու ցնցումներից ու պառակտումներից և կառուցել մեր արժանապատիվ ու բարօր կյանքը ազգաշահ ու հայրենաշեն ձեռքբերումների վրա։ Այսօր՝ մեզ պատուհասած ծանր կորուստների պայմաններում, առավել քան երբևէ, մենք
19/06/2021
Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր հավատքի հայր և Հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Հայ եկեղեցու պատկառելի հայրապետն իր կենդանության օրոք Հայաստան աշխարհի Լուսատու և Լուսավորիչ հանդիսանալուց բացի, իր մահվամբ բնակակից է երկրի վրա՝ իր խնկելի նշխարներով, երկնքի մեջ՝ իր լուսեղեն հոգով, և հայի սրտի մեջ՝ իր անջնջելի հիշատակով: Սուրբ մասունքներով հայտնի Զորավոր Ս. Աստվածածին