1 Հոկտեմբեր, Գշ
29/05/2021
Աշխարհի արարումից ի վեր մարդը կարիք ունի Աստծու հետ հաղորդակցության: Աստծու հետ զրույցը՝ աղոթքը, քրիստոնյայի կյանքի կարևորագույն զրույցն է, նրա կյանքի ուղեցույցն ու անբաժանելի մի մասը: «Ես երբեմն նախանձում եմ այն մարդկանց, ովքեր ապրել են Քրիստոսի ժամանակներում: Ի վերջո, նրանք տեսան Նրան իրենց սեփական աչքերով, լսեցին Նրան և նույնիսկ կարող էին խոսել Նրա հետ: Բայց կարծում եմ, որ մենք նրանց համեմատ ավելի լավ վիճակում ենք: Քանի որ նրանք հաճախ
28/05/2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։ Այս տարի մեր երկրի համար բարդ ու ծանր իրավիճակում ենք նշում Հանրապետության տոնը և վերստին անդրադառնում Հայաստանի Առաջին Հանրապետության հաստատման հիշատակներին։ Ավելի քան 100 տարի առաջ ցեղասպանության և հայրենազրկման դառը հարվածները կրած մեր ժողովուրդը կանգնել էր նաև իր հայրենիքի արևելյան
26/05/2021
- Հա՛յր, սուրբ Գրիգոր Պալամասը գրում է, որ առաքինությունները, քանի որ մոտ են Աստծու առաքինություններին, մարդուն ունակ են դարձնում Աստծուն ընդունելու, սակայն չեն միավորում Նրա հետ: Իսկ աղոթքն իրականացնում է Աստծու հետ կապը: Նա ի՞նչ նկատի ունի: - Սրբազանը խոսում է մաքուր աղոթքի մասին: - Մաքուր աղոթքն ի՞նչ է: - Երբ հոգևոր ազնվություն, անձնազոհություն կա, մարդ հարազատանում է Աստծուն, Նրա հետ կապ է ունենում, և միտքը մշտապես Աստծու մեջ է գտնվում:
25/05/2021
Մայիսի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Փափուկ ուժը՝ որպես Հայաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատմամշակութային դերի սահմանափակմանն ուղղված կոշտ քաղաքականություն» թեմայով սեմինարին, որը վարեց աղանդագետ, «Դիալոգ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ալմաստ Մուրադյանը: Սեմինարը,
24/05/2021
19. Որով և ոգւոցն որ էին ՚ի բանտին, երթեալ քարոզեա՛ց։ Որով և գնաց-քարոզեց բանտում եղած այն հոգիներին։ Իսկ առաքյալն այնուհետ մահվան վրա Աստծու ներգործության մասին է խոսում, ըստ որի՝ Նա Իր հոգով «ներգործեց» ստորին դժոխքում եղող հոգիների վրա։ Եվ արդ, Պետրոսն ասում է. «Որով և գնաց-քարոզեց բանտում եղած այն հոգիներին»։ Անսահման և անոլորտ է Աստվածության բնությունը, երկնքից էլ վեր և երկրից անդին, ու չկա մի այնպիսի տեղ, որտեղ Նա չլինի,
22/05/2021
Անդրադառնանք Ավետարանի իմաստալի պատմություններից մեկին: Փարիսեցիները Հիսուս Քրիստոսի մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին` տալու ընդամենը մեկ հարց: Այս հարցը բավականին խորամանկ էր: Փարիսեցիները երկար ժամանակ խորհելուց հետո այնպիսի մի հարց էին գտել, որի բոլոր հնարավոր պատասխանները շատ վտանգավոր էին պատասխանողի համար: Փարիսեցիների աշակերտները հարցրեցին Քրիստոսին. «Օրինավո՞ր է կայսերը հարկ տալ»: Բացասական պատասխան տալով` Քրիստոս
21/05/2021
Շատերը նկատած կլինեն, որ այժմ ժամանակը շատ ավելի արագ է անցնում, քան նախկինում: Թվում էր, թե գիտական և տեխնոլոգիական առաջընթացն ինչ-որ չափով կփոխարիներ մարդու աշխատանքին և, մարդն ավելի շատ ժամանակ կունենար, բայց այժմ հակառակ պրոցեսն է: Նախկինում մարդիկ օրը սկսում և ավարտում էին աղոթքով և ոչինչ չէին անում առանց աղոթքի: Այսինքն՝ մարդը ցանկացած պահի ժամանակ էր գտնում Աստծու հետ խոսելու: Չնայած դժվարին կյանքին՝ մարդն ավելի լիարժեք էր ապրում՝
20/05/2021
Եվս մի սուրբ մասունք Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ հնում եղել է հռչակավոր վանք՝ կրելով «Սբ. Անանիա առաքյալի անապատ» անվանումը, պահպանել է և՛ դարերի խորքերից եկած իր պատմությունը, և՛ ավանդությունները: Եկեղեցին այսօր հայտնի է հատկապես սուրբ մասունքներով: Այն մեծ համբավ է վայելում Անանիա առաքյալի մասունքների առկայության շնորհիվ, որոնք գտնվում են նրա անունը կրող մատուռ-դամբարանում: Եկեղեցում է գտնվել իր հրաշագործ զորությամբ