1 Հոկտեմբեր, Գշ
02/01/2021
«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա՝ խաղաղությո՜ւն, և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14)։ Ղուկաս Ավետարանիչը, որն իր պատմությունը գրելուց առաջ բարեխղճորեն քննել և ուսումնասիրել է Նազովրեցի Հիսուսի ամբողջ կյանքը (Ղուկ. Ա 1-3), հիացումով է արձանագրել Նրա կյանքի վսեմ ու աստվածային նպատակը, որը եղել է միայն մարդկության համար իրական խաղաղություն ապահովելը, այնպիսի՛ մի խաղաղություն, որպիսին ոչ ոք չկարողացավ տալ աշխարհին։ Եվ
31/12/2020
Սիրելի զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրո Մեր ողջույնը, աղոթքն ու օրհնությունն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո: Հնի և նորի սահմանագծին, երբ մեր հայացքն ուղղվում է դեպի ապագա, ծանր հոգով նաև վերհիշում ենք չարաղետ 2020 թվականը և սգում մեր հազարավոր զավակների և Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը։ Անցնող տարում համավարակի և պատերազմի արհավիրքները կորստյան ցավ ու մահվան վիշտ տարածեցին հայրենական
30/12/2020
Ամանորը պարզապես Նոր տարի չէ, այն իր մեջ նոր սկիզբ է պարունակում, որ կապված է համաշխարհային պատմության մեջ տեղի ունեցած ամենամեծ իրադարձության՝ Աստվածորդու մարդացման հետ: Այդ է պատճառը, որ եկեղեցական տոնացույցի համաձայն՝ դեկտեմբերի 30-ից սկսվում է պահեցողության շրջան, որ նախորդում է բոլոր տոների սկիզբը համարվող տոնին՝ Սուրբ Ծննդյանը: Պահքի յուրաքանչյուր օրը աղոթքի, ապաշխարության, հոգու փրկության համար կատարված մի քայլ է, որ առաջնորդում
29/12/2020
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնին ընդառաջ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակը հոգևոր դասի և «Զորավոր» երիտասարդաց միության անդամների ջանքերով զարդարվեց տոնի խորհրդանիշ Ս. Ծննդյան մսուրով: Ժամանակի լրումին՝ մի խաղաղ ու սուրբ գիշեր, երբ ծնվեց աշխարհի Փրկիչը, Սուրբ Կույսը մանկանը, խանձարարուրի մեջ փաթաթելով, դրեց մսուրի մեջ, որ աստվածահայտնության հրաշալի խորհուրդն ունի: Մսուրը թեև փոքրիկ էր ու նեղ,
28/12/2020
Այս եկեղեցում մեր հավաքվելու պատճառը երանելի Հուղիտա վկայի մասին քարոզ լսելն է, քանի որ օրեր առաջ խոստացել էի, իբրև մի հիշատակարան, պատմել ձեզ նրա՛ ճգնության մասին, ով, չնայած կանացի մարմնի մեջ լինելուն, մեծամեծ սխրանքներ և ամեն տեսակի հրաշքներ գործեց: Նրանք, ովքեր առիթ են ունեցել տեսնելու սրբուհուն և ովքեր ականատես են եղել նրա գործերին, ինձ հետ կվկայեն, որ Հուղիտան կանանց մեջ երանելի մեկն էր: Դժվար է անգամ նրան կին կոչելը, քանի որ սրբուհու
26/12/2020
6. Քանզի կայ իսկ ի գրի եթէ. Ահաւասիկ դնեմ ի Սիոն վէ՛մ ընտիր, գլուխ անկեան պատուակա՛ն, և որ ի նա հաւատասցէ՝ մի՛ ամաչեսցէ։ Քանզի Գրքում էլ կա, թե՝ «Ահավասի՛կ, ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ով Նրան հավատա, ամոթով չպիտի մնա»։ Վեմին վերաբերող պատվական (թանկագին) կոչման առնչությամբ նախորդիվ մեր ասած խոսքերը բավական են, ուստի և ավելորդ է կրկնաբանությամբ երկարել խոսքը, քանի որ, մանավանդ, անփոփոխ է մեր տեսակետը այն
25/12/2020
Դեկտեմբերի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանից Երևան տեղափոխված վիրավոր և զոհված զինծառայողների քսանհինգ ընտանիքի հետ: Տեր Հայրը զոհվածների հոգու խաղաղության համար հոգեհանգստյան կարգ կատարեց և իր խոսքն ուղղելով ներկաներին՝ ասաց. «Մեր խոնարհումը ձեզ և մեր բոլոր զինվորներին ու զորավարներին,
24/12/2020
- Հա՛յր, այժմ, երբ հիվանդ եմ, ի՞նչ կանոնի հետևեմ: - Եթե կարող ես, ապա կամացուկ շարականներ երգիր կամ աղոթիր՝ Աստծուց առողջություն խնդրելով քեզ և այլոց համար, որոնց դու, որպես հիվանդությունների հակված մարդ, կարող ես ավելի լավ զգալ: Այժմ քեզ տրվում են աղոթքի համար բոլոր պայմանները, և նույնիսկ տառապանքը, որ հիվանդների համար աղոթելու շատ կարևոր նախադրյալ է, որպեսզի աղոթքը սրտից բխի: Ըստ էության հենց դա է վանականի գլխավոր գործը: Եթե դու դա հասկանաս,