08/10/2020
- Հա՛յր, կուզեի սուրբ Արսենին տեսնել: - Սուրբ Արսենին տեսնելու ձգտումդ վտանգավոր է, քանի որ թշնամին կարող է քեզ երևակայական պատկեր ներկայացնել, իսկ միտքն էլ՝ ասել, թե իբր քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում, եթե սրբի տեսությանն ես արժանացել: Ապա, երբ ընդունես այդ «ինչ-որ բան ես ներկայացնում»-ը, թշնամին կսկսի երևակայության միջոցով մտքումդ անընդհատ ֆիլմեր պտտել: Ուստի մեծարիր սուրբ Արսենին, սակայն մի՛ ձգտիր նրան տեսնել: Իսկ նա կհայտնվի
07/10/2020
Հոկտեմբերի 7-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասը և համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հերթական աջակցությունը ցուցաբերեցին Հայոց բանակին: Այս անգամ սահմանին քաջաբար մարտնչող մեր զինվորների համար Արցախ ուղարկվեց 2400 հատ հաստ գուլպա, 2400 հատ բարակ գուլպա, 145 հատ ռետինե ճտքավոր կոշիկ (ՌԴ արտադրության) , 420 հատ անդրավարտիք և կարճաթև շապիկ (աջակցության ընդհանուր արժողությունը կազմել
07/10/2020
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան թեմերի բոլոր եկեղեցիները բաց կլինեն շուրջօրյա, որպեսզի մեր հավատացյալները կարողանան ցանկացած ժամի այցելել և աղոթք վերառաքել առ Աստված՝ մեր հայրենիքի խաղաղության և հայոց բանակի հաղթանակի համար։ Ներկայացնում ենք Արարատյան Հայրապետական թեմում շուրջօրյա գործող եկեղեցիների ժամանակացույցը։ Երևան Հոկտեմբերի 6՝ Արաբկիրի նորակառույց եկեղեցի Հոկտեմբերի 7՝
07/10/2020
Երկու սաղմոս կա, որ, ինչպես գիտենք, երգվել է Իդիթոմիի կողմից. դրանք են՝ երեսունութերորդ սաղմոսը և մյուսն էլ այն, որը այժմ մեր ձեռքի տակ է։ Այս սաղմոսների հեղինակությունը, համաձայն ավանդության, վերագրում ենք Դավթին։ Վերջինս հորինելով՝ Իդիթոմիին է փոխանցել ժողովրդի համար սաղմոսների նվագերգությամբ մարդկանց իրենց հոգու ախտերից հեռու պահելու հնարավորությունը, որի շնորհիվ էլ ովքեր լսում էին, հետ էին դառնում իրենց սխալ ուղուց, իսկ Աստված էլ
06/10/2020
Հպարտությունը՝ յոթ մահացու մեղքերից առաջինը, սկիզբն ու աղբյուրն է բոլոր չարիքների (Սիրաք 10:15): Սուրբ Գրքում գրված է, որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս (Առակ. 3:34): Սա այն բացառություններից է, երբ նկատելի է Աստծու խստությունը. Նա ոչ միայն չի օրհնում և օգնում հպարտին, այլև հակառակ է նրան: Հարկավոր է ուշադիր լինել, թե ինչ է նշանակում Աստծուն որպես հակամարտող, իսկ չարին՝ վաղեմի խռովարարին, որպես գործակից ունենալ:
05/10/2020
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի: Սա հաղթական օրհնություն է, որ բոլոր մարդիկ աստվածաճանաչ են դառնալու, ինչպես որ ասում է. 1. Օրհնեցէ՛ք զԱստուած ի սրբութեան նորա, օրհնեցէ՛ք զնա ի հաստատութեան ի զօրութեան նորա: Օրհնեցե՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցե՛ք նրան իր զորության երկնային հաստատության մեջ: Յոթանասունից թարգմանության մեջ ասվում է. «Օրհնեցե՛ք Աստծուն նրա սրբերի համար», որովհետև սրբերը մեծ և բավարար պատճառ են Աստծուն օրհնելու,
04/10/2020
Աստծու կողմից արարված աշխարհում աստվածապարգև ազատության չարաշահումներից բազմաթիվ չարիքներ են ծնվում, «քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյանքներ» (Մատթ. 15:19): Այդ չարիքներից է պատերազմը, որ ուղեկցել է մարդկության պատմությանը մեր նախածնողների անկումից ի վեր: Խաղաղության ձգտող և խաղաղություն ավետող քրիստոնյան (Հռոմ. 10:15), շատ հաճախ
03/10/2020
Հոկտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց զորակցության աղոթքի արարողություն հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։ Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց համայն ժողովրդին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ «Եվ ա՛յս է այն