26 Նոյեմբեր, Գշ
Հոկտեմբերի 7-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասը և համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հերթական աջակցությունը ցուցաբերեցին Հայոց բանակին: Այս անգամ սահմանին քաջաբար մարտնչող մեր զինվորների համար Արցախ ուղարկվեց 2400 հատ հաստ գուլպա, 2400 հատ բարակ գուլպա, 145 հատ ռետինե ճտքավոր կոշիկ (ՌԴ արտադրության) , 420 հատ անդրավարտիք և կարճաթև շապիկ (աջակցության ընդհանուր արժողությունը կազմել է 2 203 000 ( երկու միլիոն երկու հարյուր երեք հազար) ՀՀ դրամ գումար)։
Աստծուն սիրող ու Նրան հետևող յուրաքանչյուր անձ շտապում է կյանքի կոչել այն երկու կարևորագույն պատվիրանները, որ ավանդվեցին Տիրոջ կողմից: Աստվածսիրության՝ ամբողջ սրտով, հոգով ու մտքով Աստծուն սիրելու մասին է առաջին պատվիրանը, իսկ երկրորդը՝ մարդասիրության՝ ընկերոջն անձի պես սիրելուն է վերաբերում (Մատթ. 22:35-40): Պատվիրաններ, որոնցով հաստատվում են ողջ օրենքն ու մարգարեությունները, որոնք երկրի և երկնքի ողջ օրենքն են կազմում: Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում Իր խոսքով և գործունեությամբ ցույց տվեց, որ Աստված սեր է, ցույց տվեց, որ մարդը նույնպես սեր է, քանի որ արարված է Աստծու պատկերով և նմանությամբ: Չարիքի և մեղքերի գերին դարձած մարդը հաղթահարեց մահաբեր պատնեշը և սիրեց Աստծուն ու իր նմանին Քրիստոսի շնորհիվ, որ Իր հարությամբ հաղթեց մահվանը՝ սիրո ճանապարհը հարթելով դեպի փրկություն:
Կարինե Սուգիկյան