24/09/2020
Ձեր՝ ունկնդրելու հոժարամտությանը և մարմնով տկար լինելուս հակառակ՝ ձեզ հաղորդվող իմ խոսքի զորությանը նայելով՝ մտքիս գալիս է կաթնակեր մանկան պատկերը, որը ոչ մի կերպ չի ուզում բաժանվել մայրական կաթից: Եվ իսկապես որ, եթե մենք էլ, այդ մանկան նման, խանդաղատանքով փափագենք մեր մայրը եղող Եկեղեցու ստինքներից կաթ ըմպել, ստուգապես կձերբազատվենք մեր տկարություններից: Ու ինչպես որ յուրաքանչյուր մայր, եթե անգամ իր կաթի աղբյուրը ցամաքում էլ է, եթե
23/09/2020
Ընտանիքի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը երեխաների մուտքն ինքնուրույն կյանք նախապատրաստելն է: Այսօր առավել մեծացել է չարի ներգործությունն աշխարհում, մեղքը դարձել է ավելի հասանելի, և երեխաները հայտնվել են դժվարին ընտրության առջև, քանի որ շատ հաճախ չարը քողարկված է բարու շղարշով: Նման միջավայրում կարևոր է երեխայի քրիստոնեական դաստիարակությունը, որի խնդիրներից մեկը երեխայի մեջ բարին չարից զատորոշելու, մեղքերի դեմ պայքարելու
22/09/2020
Ալելուիա՝ Անգիոսի և Զաքարիայի: Աստծուն մոտ գտնվող մարդիկ սովորություն ունեն զարմանալ Աստծու հրաշագործություններով և նրա անբավ բարերարությամբ, և այդ ամենի փոխարեն օրհնություն մատուցել նրան ոչ միայն իրենց լեզվով ու շուրթերով, այլև բոլոր արարածներին հաղորդակից դարձնելով իրենց օրհնությանը, ինչպես երեք մանուկները՝ հնոցում, և մյուս մարգարեները: Դավիթն էլ շատ տեղերում և առավել ևս այս սաղմոսում իրեն ձայնակից է դարձնում բոլոր արարածներին՝
21/09/2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և շնորհավորում Անկախության տոնի բերկրալի առիթով։ Շուրջ երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Տիրոջ օրհնությամբ կյանքի կոչեց անկախ պետականությունը վերահաստատելու իր դարավոր իղձը և հուսավառ սրտով նվիրվեց իր ազատ, նոր կյանքի կերտմանը։ Միշտ պարծանքով պիտի հիշվեն այս տարիներին համայն հայության միասնական զոհողություններն
19/09/2020
- Հա՛յր, անհայտ սրբերը մեզ օգնո՞ւմ են, չէ՞ որ նրանց օգնությունը չենք հայցում մեր աղոթքներում: - Անհայտ շատ սրբեր են մեզ օգնում, չնայած որ նույնիսկ չենք ճանաչում նրանց: Ինձ համար նրանք ամենամեծ սրբերն են: Նրանք ոչ մի փառքի չեն արժանանում մարդկանց կողմից, այլ միայն Աստծու: Միտքն ինձ հուշում է, որ նրանք մեծ խոնարհությամբ ջերմեռանդորեն խնդրել են Աստծուն, որպեսզի անհայտության մեջ մնան, չմեծարվեն մարդկանցից, այլ շարունակեն «գաղտնաբար»(1)
18/09/2020
Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու հոգևորականաց դասի և հավատացյալ համայնքի անունից մեծագույն սիրով շնորհավորում եմ Ձերդ Սրբազնության ծննդյան տարեդարձը, և որդիական խոնարհումս բերում Ձեզ: «Ծնողներին չեն ընտրում», այո՛, և մենք այն երջանիկներից ենք, որ մեծ օրհնության ենք արժանացել Բարձրյալից՝ Ձեզ նման հոգատար, իմաստուն և զորեղ հոգևոր հայր ունենալով: Սիրելի՛ Սրբազան, այսօր Ձեր ճերմակող մազերը վկայում են ոչ
17/09/2020
Սուրբ Գրքի վկայությամբ՝ մարմինը կարող են սպանել, բայց հոգին՝ ոչ, այն չի գերեզմանվում, այն կենդանարար է: Հոգին առավել է, քան մարմինը: Մարմինը սնելուց զատ հարկավոր է սնել ու զորացնել հոգին: Ինչպես մարմինն ենք ծածկում հագուստով, այնպես էլ հոգին կարիք ունի հագուստի՝ առաքինությունների հագուստի: «Առաքինությունն ու ճշմարտությունը հոգու գեղեցկությունն են, իսկ քաջությունն ու խոհեմությունը՝ նրա առողջությունը»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը:
16/09/2020
«Եթե դուք Իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք: Եվ կճանաչեք ճշմարտությունն, ու այն կազատի ձեզ» (Հովհ. Ը 31-32): Ճշմարտությո՜ւն, ճշմարտությո՜ւն: Սրանից ավելի բաղձալի բարիք գիտե՞ք դուք: Մի՞թե սրանից ավելի թանկագին բան կա: Եվ սակայն ինչպիսի՜ մեծ արիությամբ ու քանի՜-քանի՜ կտրիճ և քաջարի հոգիներ են պայքարել, տանջվել ու տառապել ճշմարտության համար: Այդ պայքարը չի վերջացել. տակավին հարկ է պայքարել ու տառապել, քանի որ