19/08/2020
Քրիստոնյա լինել, չի նշանակում միայն Աստծուն հավատալ, Նրա պատվիրաններն ու պատգամներն իմանալ, այլ ապրել ու գործել այդ հավատի համաձայն: Գուցե քրիստոնյան բոլոր եկեղեցական տոներին նախանձախնդրորեն մասնակցի, «կարողանա թափանցել բոլոր խորհուրդների խորքը ու հասնել ամբողջական գիտության» (Ա Կորնթ. 13:2), բայց եթե այդ ամենին չմիավորի ճշմարիտ քրիստոնեական կյանքը, ապա զուր է նրա հավատը: Քրիստոսի հետևորդ լինել, նշանակում է Քրիստոսով նոր կյանք
18/08/2020
Սաղմոս Դավթի՝ Գողիաթի մասին: Ոմանք վերնագիրը «Գողիաթի մասին» դրեցին, որը, սակայն, նման չէ սաղմոսի զորությանը, բայց ասում են, որ Գեթում վեց հսկաներ ընտրեցին և Դավթի կողմից Գողիաթի պես կորստյան մատնվեցին, հետևաբար, խոսքն առաջ տանելով, Աստծուն նոր օրհնություն է մատուցում: Սակայն իրական պատճառն այլ է: Բաբելոնից վերադարձածներն իրենց հետ օտար կանայք էին բերել, ինչն էլ Եզրասը տեսնելով՝ պատառոտեց զգեստներն ու գետնին ընկավ առավոտից մինչև
15/08/2020
Ղուկասի ավետարանում նկարագրվում է, թե ինչպես Հիսուս Քրիստոս ժողովրդին ուսուցանելուց հետո Պետրոսին առաջարկում է ձկնորսության գնալ (Ղուկաս 5:1-11): Պետրոսը պատասխանում է, որ ձկնորսության հարմար պահը չէ, որ իրենք ողջ գիշեր ծովում են անցկացրել, սակայն ոչինչ չեն կարողացել որսալ, ջրերի հոսքն անհաջող է, և ձկներն այդ կողմերը չեն հասնում: Ուստի չարժեր անգամ ուռկան նետել, քանի որ որևէ բան որսալու հույս չկար և իրենք իրենց գործի վարպետը լինելով՝ քաջ գիտեին,
14/08/2020
Օգոստոսի 11-ին և 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Մինչ ժողովի օրակարգային հարցերի քննարկումը ժողովականներն իրենց աղոթքը բարձրացրեցին Լիբանանում պայթյունի հետևանքով զոհված անձանց, այդ թվում և հայորդիների համար՝ վշտակցություն հայտնելով նրանց հարազատներին, զորակցություն՝ Լիբանանի ժողովրդին։ Այս կապակցությամբ
13/08/2020
Դատաստան Մենք բոլորս էլ մեղքեր ենք գործում: Աշխարհում բազում մարդիկ խաբում են, գողանում, սպանում, շնանում: Բայց մարդ կա, որ խաբում է վախից, և մարդ կա, որ խաբում է չարությամբ, մարդ կա, որ սպանում է չարությամբ, մարդ կա, որ սպանում է ակամա: Մենք մարդկանց դատում ենք երկու ձևով: Առաջինը կշտամբելն է կամ պախարակելը, որով մենք ցույց ենք տալիս, որ համաձայն չենք որևէ մեկի մի արարքի հետ և ցանկանում ենք, որ նա այդպես այլևս չվարվի և ուղղվի: Երկրորդը որևէ մեկին
12/08/2020
Աստծուն հանապազ հիշելը բարեպաշտություն է, և աստվածասեր հոգին երբևէ չի հագենում։ Սակայն Աստծու մասին խոսքով արտահայտվել փորձելը մեծ հանդգնություն է, բայց և, չնայած մեր մտքի անարժանությանը, պիտի ջանանք գոնե աղոտ խոսքով ի մի բերել մեր իմացածը։ Արդ, ինչպես որ մեր միտքն է քննվող խնդրի մեծության դեպքում ծանրաբեռնվում, նույնպես և՝ մտքից առավել, խոսքն է անզոր դառնում Աստծու մասին բարբառվելիս։ Ուստի արդյո՞ք ավելի նախընտրելի չէ լռությունը, քան
11/08/2020
Կյանքի համար արարված մարդն, իր Արարչի հանդեպ անհնազանդ գտնվելու պատճառով, զրկվեց կյանքից, և միայն Տիրոջ արյան փրկագործության շնորհիվ կրկին կյանքի հույսն ունեցավ: Քրիստոնեական հույսը Աստծու հետ հավիտենության մեջ երանելի կյանք ունենալն է, ինչին և ուղղված է քրիստոնյայի ներկայիս կյանքը: Առանց հույսի մարդն ուղղակի աղետալի վիճակում կհայտնվի: Շատ հաճախ մարդն իր սրտում բույն դրած թախծից ազատվելու համար դիմում է հազար ու մի միջոցների, զվարճանքների,
10/08/2020
Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ նրան հալածում էր իր որդի Աբիսողոմը: 1. Տէ՛ր, լուր աղօթից իմոց, ունկն դիր, Տէ՛ր խնդրուածոց իմոց ճշմարտութեամբ քով: Տե՛ր, լսի՛ր աղոթքն իմ, քո ճշմարտությամբ ականջ դի՛ր իմ խնդրանքին: Այս վերնագիրը թեև սկզբում չկար, սակայն հարմար է սաղմոսի բովանդակությանը, որ թեև Դավիթը մեղանչեց, այնուհանդերձ Աբիսողոմի համար մեծ անօրինություն էր հայրահալած լինելը: Նաև Բաբելոնում գտնվող գերուն է վերաբերում: Եվ յուրաքանչյուր