22/05/2020
Քրիստոնեական կրոնի հիմնադրի՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անձի մեջ տեսնում ենք Իր վարդապետության և բարոյական գաղափարի կատարյալ իրագործումը: Նրա խոսքը երբեք չէր հակասում Իր գործին, ընդհակառակը՝ Իր գործը մարմնացումն էր Իր խրատների: Նա ուսուցանեց մարդկանց սիրել մերձավորին, որի բարձրագույն արտահայտությունը «Սիրեցէք զմիմեանս» պատգամի իրագործումն է: Քրիստոս առաջինն էր, որ Իր կյանքը տվեց՝ հանուն մարդկության փրկության: «Աստված չարչարվեց
22/05/2020
Անհնար է, որ որևէ մեկի բարի աղոթքներն անպատասխան մնան: Եվ բազում ու բազում մարդիկ այսօր համոզվել են, որ իրենց կյանքում չի եղել որևէ բան, որ Աստծուց խնդրեն և չստանան: Սակայն կան մարդիկ, ովքեր ասում են, որ աղոթքով իրենց շատ խնդրանքներ չեն կատարվել: Մեր Եկեղեցու մեծագույն Կաթողիկոսներից մեկը` Հովհան Մանդակունին, ասում է, որ եթե քո որևէ աղոթք անպատասխան է մնացել, ապա պատճառն այն է, որ ջերմեռանդությամբ չես խնդրել: Բայց աղոթող մարդկանց թվում նաև
20/05/2020
Այս աշխարհի երջանկությունից տարբերվող բոլորովին մի այլ երջակություն է խոստանում Փրկիչը, և առաքինի անձը դեռևս այս կյանքում է զգում աստվածապարգև երջանկությունը՝ անկախ այս աշխարհում ունեցած պատվից ու դիրքից և կարողությունից: Մեղքի դեմ պատերազմողի հոգին, ավելի ու ավելի մոտենալով Աստծուն, դեռևս այս կյանքում է լուսավորվում երկնայինի փառքի ճառագայթով և վայելում Աստծո որդին լինելու օրհնությունն ու երջանկությունը: Որքանով, որ մարդ կհաղթահարի
19/05/2020
Աշխարհն անցողիկ է և այն, ինչ կա այս աշխարհում և ինչին կառչած է մարդը, նույնպես անցողիկ է: Նյութականին գերի դարձած անձը վաղ թե ուշ գիտակցում է, որ «ամեն ինչ ունայնություն է» (Ժող. 2:11): Բայց այլ է այն մարդու վիճակը, որն Աստծո կամքով է ապրում, նրա համար կարևորագույն նպատակ է դեպի Աստված ընթանալը, Ով կատարյալ է և հավիտենական և Ով կարող է միայն հավիտենական երջանկություն պարգևել: Աստծո կամքին հետևողը պարզորեն գիտակցում է անցողիկի և հավիտենականի
19/05/2020
Տասը պատվիրաններից երրորդը պահանջում է Աստծո անունը զուր տեղը չտալ (Ելք 20:7), սուրբ պահել Նրա անունը, այսինքն՝ զգուշանալ Աստծո անունը պղծելուց և Նրան անպատվելուց: Աստված խոսքով ստեղծեց աշխարհը. «Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և Իր բերանի շնչով՝ նրա բոլոր զորությունները» (Սաղմ. 32:6): Աստված Ինքը կոչվում է Բան, Խոսք. «Սկզբից էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր» (Հովհ. 1:1): Բանը՝ Աստծո Խոսքը, մարմնավորվեց, և մեր Փրկիչը դարձավ:
18/05/2020
Աստիճանների օրհներգություններ Սրբերի խոնարհությունն է ցույց տալիս՝ ասելով. 1. Տէր, ո՛չ բարձրացաւ սիրտ իմ. և ո՛չ զբօսան աչք իմ: Տե՛ր, սիրտս չգոռոզացավ, և աչքերս վերևից չնայեցին: Դանիելը, երեք մանուկները և Մուրթքեն, թեև իշխանության հասան ու բարձրացաև, նրանց միջոցով հիասքանչ հրաշքներ գործվեցին [սակայն նրանց սիրտը չգոռոզացավ], որովհետև սրտի գոռոզության պատճառով ոչ միայն ամբարիշտներն են ապականվում, այլև սրբերը, ինչպես Օզիան, Եզեկիան, որ
16/05/2020
Երեք տիեզերաժողովներ Ըստ եկեղեցական տոնացույցի` եկեղեցում տոնվում է Նիկիայի, Կոստանդնուպոլսի և Եփեսոսի երեք տիեզերաժողովներին մասնակցած Հայրապետների հիշատակը: Նիկիայի տիեզերաժողովին մասնակցում էին 318 Հայրապետներ, Կոստանդնուպոլսի տիեզերաժողովին` 150 Հայրապետներ, իսկ Եփեսոսի տիեզերաժողովին` 200 Հայրապետներ: Նիկիայի տիեզերաժողովում դատապարտվեց Արիոսի ուսմունքը, ըստ որի, Քրիստոս արարած է: Կոստանդնուպոլսի տիեզերաժողովում դատապարտվեց
15/05/2020
Սիրո և խաղաղության մեջ ապրելը երջանկացնում է մարդուն, իսկ երջանկաբեր ուղին սկիզբ է առնում զոհողությունից: Ցավալիորեն ոչ միշտ է, որ մարդը կարողանում է երջանկության այդ զգացումն ապրել: Շատ անգամ գլուխ բարձրացած եսասիրության մեղքը խլացնում ու սպանում է երջանկության աղբյուրը՝ սերը մերձավորի հանդեպ: Աստված հորդորում է սիրել մերձավորին և ցույց է տվել օրինակը, որը միշտ մարդու հետ է. այդ օրինակը՝ հենց ինքը մարդն է: Ամեն մարդ գիտի, թե որքան է