03/12/2018
Այսուհետև՝ մի՛ ապականիր, Ասաբի օրհնության սաղմոսը. երգ ասորեստանցիների մասին: Որ ինչպես եղավ Եզեկիայի փրկությունը և Սենեքերիմի կործանումը, նաև Տիրոջ մահվան խորհուրդն ունի: 1. Յայտնի է ի Հրէաստանի Աստուած, և յԻսրայէլ մեծ է անուն նորա: Աստված հայտնի է Հրեաստանում, և Իսրայելում մեծ է անունը նրա: Հրաշագործություններով և Քրիստոսի խաչով հայտնի դարձավ, թե ով է սասանում արարածներին: Նաև իմանալի Հրեաստանը [Տիրոջը] խոստովանած բոլոր սրբերն են
30/11/2018
Մեզ հասած ձեռագիր Ավետարաններում պատկերված խորաններն ունեն պատկերագրական ուրույն հորինվածք, որոնք իրենց կառուցվածքի ընդհանուր ուրվագծով հետևում են վաղ քրիստոնեական արվեստի ավանդույթներին: Ինչպես ընդունված է, խորաններն, ըստ իրենց խորհրդաբանական կազմի ու հաջորդականության, ունեն կանոնիկ պատկերներ, որոնք նշանակային գործառույթից զատ կատարում են նաև հորինվածքը կազմավորող և դրանք միմյանց կապող դեր, որոնք են ձկնքաղները, արմավենիները, ձիթենիները,
29/11/2018
60-ականների սկզբին խրուշչովյան հալածանքների ժամանակ Մոսկվայում որոշեցին հակաեկեղեցական ներկայացում բեմադրել: Բեմին գինու մառանի դեկորացիաներ պատրաստեցին: Ըստ սցենարի՝ այդ մառանում բազմաթիվ վանականներ, քահանաներ, անառակ կանայք և արատավոր այլ ժողովուրդ էր հավաքվել: Նրանք խմում էին, անկարգություններ անում և աստվածանարգ երգեր երգում: Բոլորը հռհռում էին և պարում այս ու այն կողմ նետված շշերի մեջ: Դրանք շատ էին, և նույնիսկ դեկորացիաները պսակող
28/11/2018
12. Երանեա՛լ է այր, որ համբերիցէ փորձանաց, զի եթէ ընտիր ևս գտանիցի, առցէ զպսակն կենաց՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց Տէր: 13. Մի՛ ոք, որ ի փորձութեան իցէ, ասիցէ՝ թէ յԱստուծոյ փորձիմ, զի Աստուած անփորձ է չարեաց. փորձէ նա՝ և ո՛չ զոք: Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը, որովհետև եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին: Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձվում»,
27/11/2018
Մեզ շրջապատող իրարանցումների և վազվզուքի մեջ երբեմն դժվար է նկատել այն հրաշալի աշխարհը, որ արարել է Աստված մեզ համար: Երբեմն դժվար է ապրել ներկայով, հիանալ արարչագործությամբ և փառաբանել Արարչին Իր պարգևների համար: Բայց հավատքի շնորհիվ մարդը հնարավորություն է ունենում տեսնելու աստվածայինը, հավատքի շնորհիվ մարդը, մաքրելով իր ֆիզիկական և հոգևոր տեսողությունը, սկսում է աշխարհը տեսնել նոր գույներով և խորությամբ: Փոխվում է նաև նրա վերաբերմունքը
26/11/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է աջակցել Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Նոյեմբերի 26-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Անահիտին (33 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի նորաստեղծ ընտանիքներից Դավիթ և Սաիդա
26/11/2018
Այսուհետև՝ մի՛ ապականիր. Ասափի օրհներգության սաղմոսը. երգ Ասորեստանի մասին: Սաղմոսն Աստծո դատաստանների և գերության մեջ գտնվողի մասին է, նաև վարդապետություն է առաքյալների և աշխարհի վերջին օրերի մասին, ինչպես որ ասում է. 1. Խոստովան եղիցուք առ քեզ, Աստուած, խոստովան եղիցուք և կարդացուք զանուն սուրբ քո: Գոհություն մատուցենք քեզ, Աստվա՛ծ, գոհություն մատուցենք և կանչենք քո անունը: Նախ՝ խոստովանենք հանցանքներս, ապա նոր քո անունը կանչենք,
24/11/2018
Նոյեմբերի 24-ին, ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, «Դաունի համախտանիշով երեխաների աջակցություն» ծրագրի շրջանակներում, «Արև-երեխաներ» ՀԿ-ի և բժիշկ-մասնագետների միջև տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվեց «Դաունի համախտանիշով երեխաների վարման կարգի ժամանակակից չափորոշիչների մշակում» թեման: Մինչ քննարկումը Զորավոր Ս. Աստվածածին