17/11/2018
10. Եւ որ մեծատունն իցէ ի խոնարհութի՛ւն իւր: Իսկ հարուստը թո՛ղ պարծենա, երբ Աստված խոնարհեցնում է իրեն: Տեսնո՞ւմ ես Հոգու շնորհների անճառելի խորհուրդը, թե ինչպիսի զանազան միջոցներով է խրատում մարդկանց աշակերտել ճշմարտությանը՝ ըստ դեմքի, ըստ հասակի և ըստ պատվի: Ովքեր իրականում խոնարհ են, ցույց է տալիս նրանց այն անտեսանելի բարձրությունը, որ Աստծուց է, իսկ ովքեր մարմնականի մեջ հղփացած են մեծությամբ և հարստությամբ, նրանց ցույց է տալիս
16/11/2018
Նոյեմբերի 16-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Դաունի համախտանիշ ունեցող արև Հայկանուշին (7 տ.), որն իր մայրիկի՝ Այվազյան Օլյայի (27 տ.) հետ բնակվում է Արմավիր քաղաքի Բաղրամյան 22 շ., 7 բն. հասցեում: Ընտանիքի հայրը Հայկանուշի ծնունդից հետո լքել է
15/11/2018
Քրիստոսի հետևորդները քրիստոնյա անունը կրելու պատվին արժանացան դեռևս առաջին դարից: Ղուկաս ավետարանչի վկայությամբ՝ Քրիստոսի հետևորդներն առաջին անգամ «քրիստոնյա» կոչվեցին Անտիոքում 43 թ.: Պետրոս առաքյալի կողմից գրված ընդհանրական նամակից տեղեկանում ենք, որ որոշ քրիստոնյաներ ամաչել են քրիստոնյա անունը կրելուց, ուստի առաքյալը թե՛ նրանց և թե՛ բոլոր ժամանակների քրիստոնյաներին հորդորում է՝ ով որ չարչարվում է քրիստոնյա լինելու պատճառով,
14/11/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, շարունակում է իր սոցիալական ծրագրերը՝ աջակցելով Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Նոյեմբերի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Դաունի համախտանիշ ունեցող Հարությունյան Գրետային (16 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄն դոլար), որ տրամադրել էին արտերկրում բնակվող Պէնկլիան
13/11/2018
Իմաստություն Ասափի: Ոմանք գերուն են վերագրում, ոմանք էլ Անտիոքոսի ժամանակ՝ մակաբայեցիներին, սակայն իրականում սա վերջին ավերման մասին էր՝ Տիտոսի օրոք, որը Աստծու Որդու արյան վրեժխնդրությունն էր, որ Սուրբ Հոգին ողբում է զղջացողների և իմաստունների միջոցով՝ ասելով. 1. Ընդէ՞ր մերժեցեր, Աստուած, իսպառ. բարկացաւ սրտմտութիւն քո ի վերայ խաշին արօտի քո: Աստվա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ, և սրտմտությունդ սաստկացավ քո արոտի ոչխարների վրա: Արդ,
12/11/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, աջակցում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Նոյեմբերի 12-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Դաունի համախտանիշ ունեցող Կիրակոսյան Հեղինեին (16 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը:
09/11/2018
Ըստ Տիրոջ հորդորի՝ քրիստոնյան ամեն օր պետք է ձգտի կատարելության. «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Եկեղեցու հայրերն այս մասին ասում են, որ մարդն ամենուր՝ թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքային, ընկերային և այլ միջավայրերում, կարող է հասնել սրբության ու կատարելության և կարող է հասնել խոնարհության, համբերության ու սիրո միջոցով: Ամեն օրը պետք է ապրել որպես նոր սկիզբ, ապրել նոր խանդավառությամբ, սիրով, աղոթքով
08/11/2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոր ցավն է արտահայտել Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի կապակցությամբ։ Նորին Սրբությունն աղոթում է զոհված չորս քաջարի զինվորականների հոգու հանգստության համար, խորապես ցավակցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է ուղղում վիրավոր զինվորներին: Հայոց Հայրապետի օրհնությամբ