21/09/2018
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և ծիսակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը եկեղեցում ծառայող դպիրների հետ ուխտագնացության մեկնեցին Աշտարակի Ս. Սարգիս եկեղեցի: Սրբավայրը, որի դռան առջև ուխտավորները Գիշերային և Առավոտյան ժամերգությունների մասնակցեցին, կառուցվել է 19-րդ դարում, հին եկեղեցու տեղում: Դպիրները, քահանաների գլխավորությամբ,
21/09/2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի առիթով ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս: Անկախության տոնի խորհրդով արժևորում ենք հայրենի պետականությունը վերակերտելու մեր ժողովրդի պանծալի ուղին, որն անցել ենք հայրենիքում ազատ կյանք կառուցելու արդար հույսերով, հաղթահարելով բազում դժվարություններ և կրելով մեծ զոհողություններ: Մեր ձեռքբերումները և վերընթաց ուղին այսօր
20/09/2018
Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկա գտնվեց Հայաստանի Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Միջոցառման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց միջոցառմանը մասնակից պատգամավորներին և Հայաստանի ու Արցախի պետական այրերին: «Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Մեծարգո Վարչապետ, Մեծարգո
20/09/2018
Միշտ կլինեն քահանաներ, որ անմիջապես հասարակության ուշադրության կենտրոնում կհայտնվեն, երբ ընկնեն: Ոմանք ասում են, որ շուտով Եկեղեցին իր հոտը կկորցնի այդ պատճառով: Ուզում եմ հանգստացնել ձեզ: Եթե մարդիկ քահանայի բարեպաշտության համար են եկեղեցի գնում, ապա շատ շուտով կհեռանան: Որովհետև Քրիստոսի՛ համար է պետք եկեղեցի գնալ, ապաշխարությա՛ն, հաղորդությա՛ն, օրհնությա՛ն համար, այլ ոչ թե իդեալական քահանաների, որպիսիք բնության մեջ գոյություն չունեն
19/09/2018
Սեպտեմբերի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում տեղի ունեցավ «Գողգոթայի հաղթանակը» գրքի շնորհանդեսը: Երեկոն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Շնորհանդեսին հյուրընկալվել էին հոգևորականներ, մշակույթի գործիչներ: Ներկաները նախ ծանոթացան գրքի հեղինակի՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Անժելա Խաչատրյանի կենսագրությանը: Երաժշտական կրթություն, հետագայում քիմիկ-տեխնոլոգի, ապա բանասեր-մանկավարժի որակավորումներ
19/09/2018
Ի կատարած. սաղմոս Դավթի. հարության մասին: Մինչև այժմ այսպիսի վերնագրի չէինք հանդիպել, սա նաև գերությունից վերադարձ է նշանակում, ինչպես որ Եզեկիայի մոտ [այլաբանորեն դա] մեռելներից հարություն է նշանակում (Եզեկ. 37: 1-14), նաև երբ տապանակը Սիոն բերվեց, բոլոր ազգերը հավաքվեցին պատարագ մատուցելու, այստեղ Դավիթը մարգարեացավ Քրիստոսի հարության և առաքյալների քարոզչության մասին: 1. Աղաղակեցէ՛ք առ Աստուած ամենայն երկիր. սաղմոս ասացէք անուան նորա,
18/09/2018
Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի հավատացելոց և հոգևոր դասի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տոնի կապակցությամբ: Աղոթք ենք հղում առ Աստված, որ Տերն աստվածային ներկայությամբ և զորակցությամբ ուղեկից լինի Ձեզ: Թող Ամենազոր Աստված պարգևի քաջառողջություն և արևշատություն, անսասան պահի Ձեր ազգասեր և եկեղեցանվեր ոգին՝ ի բարօրություն Արարատյան Հայրապետական Թեմի և հավատացելոց: Որդիական
18/09/2018
Մարդը փորձում է իր կյանքը հնարավորինս հարմարավետ դարձնել և ապրում է այնպես, կարծես թե երբեք չի բաժանվելու իր սիրելիներից ու մերձավորներից: Երկրային բարիքներին հազար ու մի թելերով կապված մարդը մոռանում է, որ ինքը երկրի վրա «օտար է և պանդուխտ» (Եբր. 11:13): Որոշ քրիստոնյաներ, ինչպես առաքյալները սկզբնական շրջանում, կարծում են, որ Երկնային Արքայությունը և Աստծո փառքը երկրի վրա է հաստատվելու՝ մոռացության մատնելով Տիրոջ հետևյալ խոսքը՝ «Իմ