5 Հոկտեմբեր, Շբ
16/01/2018
Չարի ձեռագիրը և հերթական ծուղակներից է չարը՝ որպես բարի և բարին՝ որպես չար, խավարը՝ որպես լույս և լույսը՝ որպես խավար ներկայացնելը: Բոլոր ժամանակներում մարդկության մոլորեցուցիչն այս մոլախոտի համար պարարտ հող է փնտրել և փնտրում: Նրա համար գերխնդիր է, որ այս մոլախոտը տարածվի՝ թափանցելով հասարակության բազմաթիվ բնագավառներ: Եվ ահա նա փորձում է անարգել գործել այն պարարտ հողերում, որ մատնված են հոգևոր անտարբերության, ուր նա՝ «բարության
15/01/2018
Սիրո առաքյալ Հովհաննեսը Սիրո Աղբյուրից ստացավ սիրելու շնորհը, նա և իր ողջ կյանքը շաղախեց աստվածային սիրով: Ճշմարիտ սիրո պատգամը գործնականի վերածելով՝ պատգամում էր. «Որդյակնե՛ր, մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլ գործով արտահայտված ճշմարիտ սեր: Ահա այսպե՛ս կիմանանք, որ հետևող ենք ճշմարտությանը: Այսպես նաև մեր սրտերը վստահություն կունենան կանգնելու Աստծո առջև» (Ա Հովհ. 3:18-20): Երբ առաքյալը ծերացել էր և չէր կարողանում քայլել,
15/01/2018
«Աստված մեր ապավենն է» (Սաղմ. 61.7-8) Եթե տխուր հոգեվիճակով ենք ապրում, նշանակում է ամբողջովին մեզ Աստծո կամքին չենք հանձնել: Ով ապրում է Աստծո կամքով, նա չի անհանգստանում, տագնապում, վհատվում և հուսահատվում, որովհետև հասկանում է, որ յուրաքանչյուր պարագա, իրողություն իր կյանքում` թե՛ լավ, թե՛ վատ, կատարվում է հանուն իր հոգու փրկության, որպեսզի կարողանա պատրաստ լինել մտնելու հավիտենական կյանք: Եթե ինչ-որ բանի կարիք ունի, նա իրեն հանձնում
14/01/2018
Հունվարի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի երիտասարդ անդամները՝ «Զորավոր» երիտասարդաց միությունը, եկեղեցու կից սրահում, Կաղանդչեքի երեկո էին կազմակերպել՝ ուրախ տրամադրություն փոխանցելով ընտանիքի մյուս անդամներին: Կաղանդչեքի տոնական երեկոյին ներկա էին եկեղեցու հոգևոր դասը, համայնքի անդամներ և հյուրեր: Միջոցառումը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան
14/01/2018
Աստծուց հեռու գտնվող մարդու հոգին զրկվում է Կենարար Լույսից և դառնում մեղքերի՝ հպարտության, ատելության, եսակենտրոնության և անողորմության բնակարան: Քրիստոս, երանի տալով ողորմածներին, օգնում է մարդուն բացահայտելու դեպի Կենաց Լույսը և Աղբյուրը տանող ուղին: Ըստ եկեղեցու հայրերի՝ «չիք այլ առաքինութիւն, որ զմարդն Աստծոյ նման առնէ, քան զողորմութիւնն»: Եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացին նշում է, որ ողորմածն իր չափով նմանվում է Աստծուն,
13/01/2018
Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «ողորմութիւն ի սիրո ծնանի»: Նախ սիրելիների նկատմամբ տածած մարմնավոր սիրուց, ապա առ ընկեր, առ Աստված, առ Աստծո պատվիրաններ ուղղված սիրո հոգուց: Իսկ Ս. Ներսես Շնորհալի հայրապետն ասում է. «Եվ քանի որ ողորմությունը սիրուց է բխում և սիրո պտուղ տալիս, Քրիստոս երանության է արժանացնում նրան, ով պտղաբերում է առաքինություններից ամենամեծը՝ սերը»: Ողորմությունը բարեգործություն է, որով հոգին, առաջին հերթին, ինքն
12/01/2018
Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը՝ եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից մեկը, նշում է, որ բոլոր մարդիկ իրենց բնությամբ հակված են ողորմությանը և չկա մեր բնության մեջ այնքան բարի հատկանիշ, որքան ողորմածությունը: Ոչինչ չի կարող համեմատվել այս բարիքի հետ, ոչինչ այնպես չի արտահայտում մարդկային էությունը, որքան ողորմածությունն ու մարդասիրությունը: Հունվարի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի
12/01/2018
- Հա՛յր, որևէ բան մաղթեք ինձ: - Մաղթում եմ, որ դու «հոգևոր առումով դիմակավորված» դառնաս, Աստծու խենթ սուրբ Իսիդորայի(1) նման, որպեսզի «բարի երկերեսանիության» հասնես: Տե՛ս, դժբախտ աշխարհիկ մարդիկ իրենց աշխարհիկ երկերեսանիությունն են տոնում և իրենց ներքին վիճակի համապատասխան հագնվում: Հնում միայն տարին մեկ անգամ էին դիմակավորված հագնվում՝ Բարեկենդանին, իսկ այժմ ամեն օր տեսնում ես… Յուրաքանչյուրն այնպես է հագնվում, ինչպես