5 Հոկտեմբեր, Շբ
30/12/2017
Եկեղեցու հայրերը բազմիցս են պատգամում հեռու մնալ ագահությունից, գոհանալ ունեցածով՝ մոռացության չմատնելով կարիքավորներին: «Ասա ինձ, ի՞նչ ունես, որ քո սեփականն է, որտեղի՞ց ես վերցրել և քեզ հետ կյանք բերել…Հարուստները, խլելով ընդհանուրը, դարձնում են իրենց սեփականությունը, քանի որ տիրացել են այդ ամենին ավելի շուտ, քան մյուսները: Եթե յուրաքանչյուրը, իր կարիքի համաձայն, վերցներ իրեն անհրաժեշտը, ավելորդը կհասներ կարիքավորին, և ոչ հարուստ
30/12/2017
Տարին սկսում ենք Քրիստոսի Ծնունդը նշելով, իսկ տաղավար և տոների սկիզբը համարվող այս տոնին պատրաստվում ենք պահեցողությամբ, որ սկսվում է դեկտեմբերի 30-ից և տևում է մինչև հունվարի 5-ը: Քրիստոնեության վաղ շրջանում Սուրբ Ծննդյան տոնին նախորդել է պահքի երկարատև շրջան, որը տևում էր 50 օր: Այդ շրջանը կոչվում էր Հիսնակ և սկսվում էր Սուրբ Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Այժմ 50-օրյա այդ շրջանը բաժանված է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթյա
29/12/2017
Ս. Պետրոս առաքյալն իր ընդհանրական նամակում հորդորում է բոլորին և ասում. «Համախո՛հ եղեք, ուրախակից և ցավակից միմյանց, եղբայրասեր, բարեգութ, խոնարհամիտ: Ո՞վ չարիք կհասցնի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարին գործելու» (Ա Պետրոս 3:8,13): Երանելի Օգոստինոսը, սույն հատվածը մեկնելով, ասում է. «Ո՞վ կարող է ձեր դեմ չարիք գործել, եթե դուք սիրեք բարին: Սիրող անձը վնաս չի կրի: Ինչ էլ, որ խլի քեզանից քեզ վրա բարկացողը, կորստյան չի մատնի քեզ Նա, Ով
28/12/2017
«Աշխարհում դուք նեղություն կունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33),- քաջալերում է Քրիստոս Իր հետևորդներին: Մեր Տիրոջ երկրային կյանքը համայն մարդկության համար մարդասիրության մեծագույն օրինակը հանդիսացավ: Փրկչի օրինակի համաձայն՝ մերձավորին օգնության ձեռք մեկնողը ներքին մեծ հաղթանակ է ունենում: Ողջ աշխարհում բազմաթիվ գիտություններ կան, որ ուսումնասիրվում են մարդկանց կողմից, բայց մարդասիրությունը,
27/12/2017
Դեկտեմբերի 27-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհուրդը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, տարեվերջյան ժողովով ամփոփեց տարվա իր գործունեությունը: Այն սկսվեց Տերունական աղոթքով: Մինչ տարվա հաշվետու զեկույցին անցնելը, Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց ծխական խորհրդի անդամներին՝ համայնքային կյանքից ներս ակտիվ գործունեություն ծավալելու և իրականացվող ծրագրերին աջակցելու համար: Տեր Գրիգորն ուրախությամբ
26/12/2017
Բարի գործին հետամուտ անձը նախ ինքն է հարստանում. նրա հոգին լիանում է լույսով, ուրախությամբ և խաղաղությամբ: Ամանորի նախաշեմին այդ հոգեպարար լույսը, ուրախությունն ու խաղաղությունն էին վայելում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց միությունը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ՝
25/12/2017
Ավետարանն աշխարհին բերեց նոր հոգևոր արժեքներ՝ հավատ, հույս, սեր, որոնցից մեծագույնը, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, սերն է (Ա Կորնթ. 13:13): Որտեղ կա սեր, այնտեղ կա վստահություն, այնտեղ կա հույս: Իրական սերը մշտատև է, այն երբեք չի սպառվում: Սիրո ուղին է, որ առաջնորդում է մարդուն դեպի հավիտենական երանելի կյանք: Ավետարանը կոչում է մարդուն սիրո ծառայության: Այդ կոչին ընդառաջ, դեկտեմբերի 25-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ
24/12/2017
Դեկտեմբերի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում, կիրակնօրյա դպրոցի սաները, մանկավարժ Սիրանուշ Գումրույանի գլխավորությամբ, տարեվերջյան դասը վերածել էին ամանորյա տոնախմբության: Տոնական խանդավառություն էր տիրում. ուրախ անակնկալները հաջորդում էին մեկը մյուսին: Երեխաները «Զանգակներ» երգն էին երգում, պարում էին, հետաքրքրաշարժ խաղերի մասնակցում: Նրանք քաջատեղյակ էին, թե ինչ խորհուրդներ ունեն տոնածառը, աստղը, ամանորյա նվերները,