10 Ապրիլ, Ուր, Սուրբ Զատկի Զ օր
06/03/2023
Ամեն օր և առավել ևս տերունի օրերին քրիստոնյան իր աղոթքներում հիշում է հարազատներին, ընկերներին, հայրենակիցներին, իր մեծ ընտանիքը՝ եկեղեցու համայնքը: Քրիստոնյայի աղոթքն է, որ բոլորը, Աստծու կամքն իրագործելով, աստվածային ներկայության օրհնությունը վայելեն և ընթանան փրկության ուղով: Միմյանց համար աղոթելը միայն անունների թվարկում չէ, այլ սրտանց, ջերմեռանդ և հարատև աղոթք, ինչպիսին ունեին անդամալույծի չորս ընկերները, որ ցանկանում էին Տիրոջ
04/03/2023
«Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլվեց դեմքդ: Չէ՞ որ եթե արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում: Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատվել, դու ի վիճակի ես այն հաղթահարելու» (Ծննդ. 4:7),- այս խոսքով Տերը դիմեց Կայենին, ով անհանգիստ էր և ընկճված, քանի որ Տերը չէր ընդունել իր զոհաբերությունը: Այս խոսքով Տերը ցանկանում էր Կայենին առաջնորդել զոհաբերության ժամանակ կատարած իր մեղքը խոստովանելու: Կայենի համար անհասկանալի
03/03/2023
- Հա՛յր սուրբ, շատերը մեզ ասում են. «Դուք այստեղ կարծես դրախտում ապրելիս լինեք»: - Աղոթեք, որպեսզի առանց մյուս դրախտի չմնաք: Ես գոհ կլինեի, եթե աշխարհիկ մարդկանց վրա ձեր հոգևոր աճը տպավորություն գործեր, սակայն դուք ինքներդ չնկատեիք ուրիշների վրա գործած տպավորությունը հենց այդ աճի պատճառով, չձգտեիք տպավորություն գործել, այլ այն բնական լիներ ու բխեր ներսից: Աշխատեք անօգուտ բաների պատճառով չկորցնել ձեզ, այլապես Քրիստոսին կկորցնեք:
02/03/2023
Եվ այս բոլորի վրա առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու սու սերը, որ է Աստծու խոսքը (Եփես. Զ 10)։ Երբ ցանկանում ես ընթերցել, զգո՛ւյշ եղիր, որ թշնամին չխանգարի քեզ` վհատության մեջ գցելով կամ մտացրություն առաջացնելով կամ էլ ասելով. «Նախ
01/03/2023
- Եկե՛ք զգանք, որ Քրիստոս մեր ընկերն է,- առաջարկեց հայր Պորֆիրիոսը։- Չէ՞ որ իրականում Նա մեր ընկերն է, բարեկամը։ Նա Ինքն է դա հաստատում, երբ ասում է․ «Դուք իմ բարեկամներն եք» (Հովհ․ 15։14)։ Եկեք Նրան նայենք ու մոտենանք որպես բարեկամի։ Մենք սայթաքո՞ւմ ենք, մեղք գործո՞ւմ․ սիրով ու վստահությամբ դիմենք Նրան։ Ոչ թե վախով, որ Նա կպատժի մեզ, այլ այն համարձակությամբ, որը տալիս է մեզ Նրան ընկեր համարելու զգացումը։ Ասենք․ «Տե՛ր, արեցի դա, ընկա,
28/02/2023
Ամեն տարի Մեծ պահքի ժամանակաշրջանում Տերը աղոթքի, խոկման, ինքնաքննության, զղջման և բարեգործության հնարավորություն է տալիս բոլորին: Տերը կոչում է բոլորին ապաշխարության, որ աստվածային մեծ պարգև է, և այս կոչին արձագանքողները ջանում են այդ պարգևին արժանի պտուղներ տալ: Ապաշխարության ոգուն համապատասխան պտուղներից է միմյանց համար աղոթելը: Կան խնդիրներ, որ մարդը միայնակ չի կարող լուծել, պարզապես բավարար չեն ուժերը և օգնության անհրաժեշտություն
27/02/2023
«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու, և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար: Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում, կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես՝ «թո՛ղ որ հանեմ այդ շյուղը քո աչքից», և ահա քո աչքում գերան կա: Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար: Մի՛ տվեք սրբությունը
25/02/2023
- Հա՛յր սուրբ, աշխարհիկ մարդիկ հաճախ են ասում, որ բոլոր բարիքներն ունենալով՝ դատարկություն են զգում: - Իրական, մաքուր ուրախությունը Քրիստոսի մոտ ես ձեռք բերում: Աղոթքի ժամանակ Նրա հետ միավորվելով՝ հոգիդ լիանում է: Այս աշխարհի մարդիկ հաճույքների մեջ են ուրախություն փնտրում: Որոշ հոգևոր մարդիկ ուրախություն են փնտրում աստվածաբանական բանավեճերի, զրույցների և այլնի մեջ: Բայց երբ նրանց աստվածաբանական խոսակցություններն ավարտվում