10 Ապրիլ, Ուր, Սուրբ Զատկի Զ օր
05/03/2022
Կրկնապատիկ դժբախտություն է սպասվում նրանց, ովքեր չեն սանձահարում իրենց սիրտը, որն այնպիսի նյութական ցանկությունների է ձգտում, առանց որոնց կարելի է ապրել (մարմնական կրքերի մասին խոսք անգամ չի գնում), նրանց, ովքեր իրենց միտքը սրտում չեն կենտրոնացնում, որպեսզի այն հոգու հետ միասին տան Աստծուն: - Հա՛յր, ինչ-որ բան ցանկանալը միշտ վա՞տ է: - Ոչ, սրտի ցանկությունն ինքն իրենով չար չէ: Սակայն այն բաները, որոնք նույնիսկ մեղսական չեն, բայց սիրտը
04/03/2022
Միմյանց հետ խոսակցության ժամանակ մարդկանց գիտակցությունը կարծես թուլանում և ուժգնանում է` կախված այն բանից, թե որքանով է զրուցակցի ասածը հետաքրքրում դիմացինին: Անգամ խոսակցության մեջ մարդիկ սիրում են շահը, սեփական օգտակարության համար որևէ բան ստանալը: Սակայն առաքյալը հիշեցնում է Քրիստոսի խոսքերը, թե` երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը (Գործք 20.35): Հետևաբար, երանելի է ողորմություն անելը: Փիլիսոփաներից մեկն ասում է, որ Ալեքսանդր Մեծը թագավորություններ
03/03/2022
Երբ գարնան սկիզբն ազդարարվում է, և առաջին ձնծաղիկն իր խոնարհ գլուխը վեր է բարձրացնում ու ակնթարթների մեղեդու ներքո պար բռնած ծաղկում և ժպտալով նայում արեգակից հոսող լուսաթափանց շողերին, այդ տեսարանից մարդու հոգին բերկրությամբ և ուրախությամբ է լցվում, որովհետև ամենուր գարնանային շունչն է տարածվում` երփներանգ ծաղկունքով ներկելով դաշտերն ու ձորերը, անտառներն ու այգիները: Մարդու համար խնդությամբ լեցուն մի պարգև է բնության հրաշագեղ ծաղկման
02/03/2022
- Հա՛յր, ինչպե՞ս սիրենք Քրիստոսին։ - Մեր սերը Քրիստոսի հանդեպ, որդյա՛կ, պետք է ծնվի հետևալ կերպ․ մեր մեջ եղած ամեն ինչ ուղղում ենք Աստծուն ընդառաջ և կանչում Նրան․․․ Սակայն տեսնելով բնությունը, ծառերը, բույսերը, ծաղիկները, թռչուններին, մեղուներին, ծովը, ձկներին, աստղերը, լուսինը, արևը և Նրա բազում այլ սքանչելի արարածներին, մեր միտքն ուղղում ենք Աստծուն, և նրանց միջոցով փառաբանելով Նրան, փորձում ենք գիտակցել, թե դրանք որքան զարմանահրաշ
28/02/2022
Սիրելի հավատավոր զավակներ, Հոգևոր կյանքի ճանապարհի կարևոր հանգրվանին ենք վերստին։ Պատրաստվում ենք Մեծ Պահքին։ Այս խորհրդավոր ժամանակաշրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ հայցում ենք Աստծո ողորմությունը մեղքերի ներման և փրկության շնորհին արժանի լինելու համար։ Սիրելիներ, պահքը համընդհանուր ապաշխարության, ինքնամաքրման և ինքնակատարելագործման ճանապարհն է ցույց տալիս, Աստծո արքայության ժառանգորդը լինելու շնորհը պարգևում, միտքն ազատում
26/02/2022
Ուշագրավ է, որ հեթանոսությունից ամեն ինչ չմերժվեց, և օգտակարը մեծապես գնահատվեց ու խրախուսվեց քրիստոնեական կյանքում դրանց նորովի արժևորումով: Շատեր գուցե առարկեն և հիշեն հեթանոսական տաճարները, որոնք ևս մշակութային, ճարտարապետական կոթողներ էին և դրանք գրեթե բոլորն էլ այժմ չկան։ Բայց հեթանոսական տաճարների պարագան այլ է. դրանք համարվում են նյութական վայրեր, որոնց միջոցով և որոնց միջից դիվական, սատանայական ազդեցությունը առավել ուժգնությամբ
25/02/2022
- ․․․․Մեծ պահքի ժամանակ աշխարհիկ մարդիկ ինչ-որ չափով ժուժկալում են, իսկ մենք՝ վանականներս, մշտապես պետք է այդպես վարվենք։ Սակայն գլխավորը, որին յուրաքանչյուրը պետք է ուշադրություն դարձնի, հոգու կրքերն են, իսկ ապա մարմնի։ Որովհետև եթե մարդ նախընտրությունը մարմնական սխրանքին տա և չճգնի հոգու կրքերը հատելու համար, ապա համարիր, որ ոչինչ չի անում։ Մի անգամ Մեծ պահքի սկզբին մի աշխարհական գնում է վանք, և վանականներից մեկը կոպտում է նրան։ Սակայն
23/02/2022
Մարմնից ու հոգուց բաղկացած մեղանչական մարդը երբեմն շատ դժվարությամբ է թողնում մեղքի ուղին փրկության ուղիով անցնելու համար: Մեղքը, արմատավորվելով մեղավորի սրտում, ամբողջովին գերեվարում է նրան: Մեղքի մեջ գտնվողը չի ընդունում իր մեղավոր լինելը և չի մտածում դարձի գալու մասին՝ հոգեպես կուրացած լինելու պատճառով: Եվ միայն Աստծու ողորմածությամբ լուսավորվելով՝ մեղավորը կարողանում է հեշտությամբ պատռել մեղքի «սարդոստայնը»՝ արժանանալով