10 Ապրիլ, Ուր, Սուրբ Զատկի Զ օր
22/02/2022
- Մի արտասովոր բան ասեմ ձեզ,- մի անգամ սկսեց ծերը։- Մեր անհանգստությամբ մենք հաճախ չարիք են պատճառում այլոց․․․ Հաճախ մեր անհանգստությամբ, մեր վախերով ու հոգեկան վատ վիճակով, ինքներս էլ չցանկանալով ու չհասկանալով, չարիք ենք պատճառում այլ մարդկանց, եթե անգամ շատ ենք սիրում նրանց, ինչպես, օրինակ, մայրն է սիրում իր երեխային։ Մայրը զավակին է փոխանցում իր վախը նրա կյանքի, առողջության ու հաջողության համար, եթե անգամ չի էլ խոսում նրա հետ, չի էլ
19/02/2022
Եթե հոգուն դուր են գալիս նյութական աշխարհի գեղեցկությունները, ապա դա ապացուցում է, որ նրա մեջ սին աշխարհն է բնակվում: Այդ է պատճառը, որ նա ոչ թե Արարչով է տարվում, այլ արարածով, ոչ թե՝ Աստծով, այլ կավով: Այն փաստը, որ այդ կավը մաքուր է և մեղավոր աղտեղությունից զերծ, նշանակություն չունի: Տարվելով աշխարհի գեղեցկություններով, որոնք չնայած մեղսավոր չեն, սակայն, այդուհանդերձ, չեն դադարում փուչ լինելուց, սիրտը ժամանակավոր ուրախություն
18/02/2022
Սերմնացանի առակում ասվում է, որ հողի վրա ընկած սերմերը պտուղ տվեցին մեկի դիմաց երեսուն, մեկի դիմաց վաթսուն, մեկի դիմաց հարյուր (Մատթ. 13.8, Մարկ. 4.8): Երեսունը նրանք են, ովքեր աշխարհի մեջ կարողանում են ապրել իբրև բարի քրիստոնյա: Վաթսունը նրանք են, ովքեր զրկանքների և ճգնությունների ենթարկելով իրենց մարմինը` արժանի են դառնում Երկնքի Արքայության ըստ ավետարանական հետևյալ խոսքի. «Հովհաննես Մկրտչի օրերից մինչև այժմ Երկնքի Արքայությունը բռնադատվում
17/02/2022
Տիրոջ ողորմածությամբ մեր նախածնողների՝ Ադամի ու Եվայի համար, դրախտից դուրս կյանքը մի նոր հնարավորության՝ կորցրածը վերագտնելու սկիզբը դրեց: Կորցրածը համեմատության ոչ մի եզր չուներ այն ամենի հետ, ինչ իրենք ունեցան մեղքի արդյունքում: Եթե այսօրվա մարդու պատկերացումներում աղոտ է դրախտային երանելի կյանքը, ապա կարելի է պատկերացնել, թե նրանք ինչ ապրումներ ունեին դրախտից դուրս: Այսուհետ աշխարհում լինելով, նրանք պետք է աշխարհից հեռվանային,
16/02/2022
- Մի բան էլ իմացեք,- մի առիթով ասաց ծերը։- Տառապող, վշտակիր հոգիները, որ տանջվում են կրքերից, արժանանում են Աստծու մեծ սիրուն ու շնորհին։ Նման մարդիկ սրբանում են, իսկ մենք հաճախ քննադատում ենք նրանց։ Հիշե՛ք, թե ինչ է ասում Պողոս առաքյալը․ «Որովհետև, ուր մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ» (Հռոմ․ 5։20)։ Երբ հիշեք սա, կզգաք, որ կրքերից տառապող մարդիկ ավելի արժանավոր են քան ես և դուք։ Մենք նրանց տեսնում ենք, որ նրանք տկար են, բայց երբ
12/02/2022
Քրիստոսի մեծ վկա սուրբ Սարգիսը Գամիրքից էր, ազգությամբ՝ հռոմեացի: Նա իր քաջասիրտ արիության համար մեծն Կոստանդիանոս կայսեր կողմից Կապադովկիայի փառավոր իշխան ու կառավարիչ էր կարգվել: Սուրբ Սարգիսը, որ աչքի էր ընկնում իր քրիստոնեական բարեպաշտությամբ, կործանում էր չաստվածների մեհյաններն ու եկեղեցիներ էր կառուցում, խորտակում էր կուռքերի զոհարաններն ու տերունական Խաչն էր կանգնեցնում: Նա առավել բազմաքանակ էր դարձնում քահանաների ու Քրիստոսին
11/02/2022
Հովնանը առաջին հրեա մարգարեն էր, որին Աստված ուղարկեց հեթանոսական երկիր՝ Ասորեստանի Նինվե քաղաքը և պատվիրեց զգուշացնել անհավատ նինվեացիներին՝ հետ կանգնելու իրենց մեղքերից: Այս մասին պատմվում է Հովնանի անունը կրող մարգարեական գրքում: Այն սքանչելի լեզվով գրված բազմախորհուրդ գիրք է և աստվածաշնչյան ամենահայտնի պատմություններից մեկը: Հովնան մարգարեն փորձեց չհնազանդվել Աստծուն և փախուստի դիմեց: Նա Թարսիս գնացող նավ նստեց, որ Նինվեի հակառակ
10/02/2022
Մարդն իր հոժարակամությունն է ցույց տալիս պահքի միջոցով: Նա սխրանք, ճգնություն է գործում բարեպաշտությունից մղված և Աստված օգնում է նրան: Սակայն, եթե մարդ բռնանում է ինքն իր վրա և ասում. «Ո՞ւր կարող եմ փախչել: Կրկին ուրբաթն եկավ և պետք է պահք պահել», ապա նա տանջում է իրեն: Իսկ պահքի իմաստն ընկալելով և Քրիստոսի հանդեպ սիրուց մղված պահքը պահելով՝ նա ուրախանում է: «Այս օրը Քրիստոս խաչվեց,- կմտածի այդպիսի մարդը: Նրան նույնիսկ ջուր չտվեցին