25/09/2025
Մարդու ամուր հավատքն անբաժան է աղոթքից: Սուրբ հայրերն ասում են, որ երկարամյա աղոթքի փորձառությունը միանշնակորեն աստվածային սեր, ուրախություն և խաղաղություն է ծնում անձի հոգում: Երբ մաքրագործում ես սիրտդ, այն լցվում է աստվածային լույսով և խնդությամբ: Ուրախ մարդու համար որևէ բան դժվար չէ, որովհետև նա լեցուն է սիրով: Իսկ սերը ուժ է, զորություն, որ թույլ չի տալիս մարդու հոգուն սեղմվել, ընկճվել ու սպառվել: Աղոթքի աստվածային զորությունը
24/09/2025
«Պարտէզին մէջ քու ձայնդ լսեցի ու վախցայ, որովհետեւ մերկ էի ու պահուեցայ» (Ծն 3.10)։ Այս համարը ցոյց կու տայ, որ մեղքի իբրեւ հետեւանք երեք բաներ յառաջացան Ադամի եւ անոր ընդմէջէն մարդկային ցեղի կեանքին մէջ.- վախ, մերկութիւն եւ պահուըտուք։ 1- Վախ։ Այնքան ատեն երբ Ադամ եւ Եւա մեղք չէին գործած, վախ ըսուածը գոյութիւն չունէր անոնց կեանքին մէջ։ Ինչո՞ւ եւ ի՞նչ բանէ վախնային երբ Աստուած իրենց հետ էր զօրաւոր ախոյեանի մը պէս (Եր 20.11)։ Ինչո՞ւ վախնային
23/09/2025
Քրիստոսով նորոգված նոր մարդու համար կարևոր հիմք է հանդիսանում խոնարհությունը: Պատվիրանների իրագործումն առանց այս առաքինության ոչ միայն չի մոտեցնում մարդուն Աստծուն, այլ հակառակը՝ հեռվացնում է՝ դարձնելով Նրա թշնամին: Երբ բացակայում է խոնարհությունը, ներկա է հպարտությունը: «Ճշմարիտ է ասված, թե մեղքի սկիզբը հպարտությունն է: Քանի որ չարը, որից առաջ եկավ մեղքը, հպարտության պատճառով անկում ապրեց, իսկ հետո նախանձից գայթակղեցրեց մարդուն
22/09/2025
Չփախչինք Աստուծմէ։ Եւ ինչո՞ւ փախչինք Աստուծմէ որ մեզի բարիք ընելու համար է որ մեզի կը մօտենայ (Եր 32.41): Ինչո՞ւ փորձենք հեռանալ Տիրոջմէն որ կուզէ մեզ հանգստացնել այնպէս` ինչպէս մայր մը կուզէ իր տղան հանգստացնել (Ես 66.13): Ինչո՞ւ լքենք զԱստուած որ կը կամենայ մեզ պաշտպանել իր որսը պաշտպանող առիւծի նման (Ես 31.4): Ինչո՞ւ թողունք կեանքի ջուրին աղբիւրը՝ Աստուած, եւ մեզի համար փորենք ծակոտ գուբեր որոնք չեն կրնար ջուր պահել (Եր 2.13): Աստուծմէ փախչելու
21/09/2025
Անկախության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփյուռս։ Անկախ պետականության վերահաստատումը դարավոր նվիրական իղձ էր, որը մեր ժողովուրդն իրականացրեց հավաքական կամքով, իր բարօր ու խաղաղ կյանքը կառուցելու և ազգային արժեքներով ապրելու ձգտումով։ Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են ծանր փորձությունների միջով՝ դիմագրավելով հետպատերազմյան
20/09/2025
Անսահման ուրախութեամբ կը լեցուին մեր սիրտերը երբ կը լսենք, որ անսահմանն Աստուած կու գայ իւրաքանչիւրիս անձնական պաշտպանը դառնալու (Սղ 59.17)։ Որքա՜ն լաւ է ապաւինիլ մշտարթուն պահապանի մը (Սղ 121.4)։ Ի՜նչ հրճուանք է պաշտպանութիւնը վայելել աշխարհին յաղթած անպարտելի Տիրոջ մը (Յհ 16.33)։ Որքա՜ն ապահով պէտք է զգանք մենք զմեզ, որ Տէր Յիսուսի նման մեր մազերն անգամ համրած Աստուած մը ունինք (Մտ 10.30): Աստուած մը, որ գիտէ թէ ի՛նչ բաներու պէտք ունինք (Մտ 6.32), որ
19/09/2025
Աշխարհում երբևէ չի գտնվի այնպիսի խենթ վաճառական, որ իր ողջ ունեցվածքը ծովը նետի՝ հուսալով, որ կորցրածն ամբողջովին ետ կվերադարձնի: Ցավալիորեն, երբեմն մարդը, իր հոգու փրկության հանդեպ անտարբեր գտնվելով, մեղանչում է՝ հեշտությամբ կորցնելով Տիրոջ կողմից պարգևած հոգու մաքրությունը և չարի թակարդն ընկնելով, այն կեղծ հույսով է ապրում, որ մոտ ապագայում կխոստովանի իր մեղքերը և կվերականգնի կորցրած մաքրությունն ու օրհնությունը: Իսկ զղջալու համար
18/09/2025
Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականաց դասի և հավատացելոց անունից հղում ենք մեր ջերմագին շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձերդ Սրբազնության ծննդյան տարեդարձի առթիվ: Ի սրտե մաղթում ենք Ձեզ քաջառողջ, երկար տարիներ, կենաց արևշատություն և արդյունաշատ առաջնորդություն։ Աղոթք ենք առաքում առ Տեր և հայցում Ամենակալի զորակցությունը, առատ օրհնություններն ու շնորհները, նաև մշտատև առաջնորդությունը Ձերդ Սրբազնության