12 Ապրիլ, Կիր, Սուրբ Զատկի Ը օր
10/01/2019
Քրիստոսի ծնունդից առաջ մարդկությունը տխուր վիճակում էր գտնվում: Այդ վիճակը տեսնող Եսայի մարգարեն աղաղակում էր. «Ինչո՞ւ եք անօրենությունների վրա նոր վերքեր ավելացնում: Ամեն գլուխ ցավի մեջ է, ամեն սիրտ՝ տրտմության: Ոտքերից մինչև գլուխ նրա վրա առողջ տեղ չկա. վերքերի, այտուցների և շարավոտ խոցերի վրա դնելու ո՛չ սպեղանի կա, ո՛չ ձեթ և ո՛չ էլ վիրակապ» (Եսայի 1:5-6): Ահա այդպիսի տխուր ժամանակում է մարգարեն ավետում. «Ահա կույսը պիտի հղիանա և
09/01/2019
Մի անգամ երիտասարդ մանկավարժին հանձնարարվեց սուրբծննդյան ներկայացում պատրաստել իր աշակերտների հետ: Տղաներն ու աղջիկները խանդավառությամբ լծվեցին այդքան պատասխանատու գործի նախապատրաստությանը: Սցենարը շուտով պատրաստ էր, և ողջ դասարանն անցավ փորձերի: Դասարանում մի տղա կար՝ Անդրեյը, որ շատ ընդունակ չէր, միջակ հիշողություն ուներ, սակայն խաղաղ ու բարի տղա էր: Եվ հենց նրա համար հարմար դեր չէին գտնում: Բոլոր դերերի համար պահանջվում էր բազմաթիվ
08/01/2019
Հավատքի մասին խոսելիս Տիխոն միտրոպոլիտը “Несвятые святые и другие рассказы” գրքում հավատի վերաբերյալ հետաքրքիր պատմությունների է անդրադառնում, որտեղ փորձում է ցույց տալ, որ ուրիշների հավատքի արժևորման վերաբերյալ մեր պատկերացումները կարող են լիովին տարբեր լինել և չհամընկնել Աստծո մոտեցմանը: Այդ պատմություններից մեկում հիշատակում է, որ քրիստոնեական հնագույն ժամանակներում շատ մեծ վանքեր կային Եգիպտոսում, ուր մի վանական ընկերացել
07/01/2019
Հունվարի 6-ից 13-ը Սուրբ Ծննդյան օրեր են: Յուրաքանչյուր օր ունի իր խորհուրդը և պատճառները: Սուրբ Կյուրեղ Հայրապետը ութ օր կարգադրեց տոնել Սուրբ Ծննդյան տոնը՝ յոթ օր ըստ արարչագործության օրերի և մեկ օր որպես օրինակ հանդերձյալ օրվա: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առաջին օրը պատկերն է արարչության առաջին օրվա: Այս օրը տոնում ենք Աստծո Ծնունդը Սուրբ Կույս Մարիամից և Նրա Մկրտությունը, որն եղավ 30 տարի հետո նույն օրը, ինչ Ծնունդը՝ հունվարի
06/01/2019
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր ունկնդիր ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսին և խնդությամբ օրհնաբանում ենք Աստծուն փրկության Իր շնորհի համար: Նրան ենք փառաբանում, ասում է առաքյալը, «Ով կարող է մեզ պահել անբիծ ու անարատ և կանգնեցնել Իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ» (Հուդա 24): Մսուրում ծնված և աշխարհ եկած Մանկան մասին հրեշտակն ավետում է.
06/01/2019
Ջուրը կյանք է: Մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի: Մարդու օրգանիզմի հիմնական մասը բաղկացած է ջրից: Այն թանկ ու հիանալի նվեր է մեզ համար և անհրաժեշտ մեր կյանքի հարատևման համար: Եկեղեցին օրհնում է ջուրը՝ ի նշան մեզ տրված այդ մեծ պարգևի: Ջրի սրբագործումը մեզ հիշեցնում է, որ այն մեզ տրվել է ոչ միայն մեր կարիքները բավարարելու, այլ նրա նկատմամբ անհրաժեշտ հոգածություն ցուցաբերելու համար: Եվ այս աստվածային անգին պարգևի համար հարկավոր է շնորհակալ
05/01/2019
ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ Սիրելի Սրբազան, Ամանորի, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները Ձեզ, Տիրախնամ թեմիդ եկեղեցականաց դասին, համայնքային վարչությանց պատվարժան անդամներին և հավատավոր Մեր զավակներին: Աստվածակառույց Սուրբ Էջմիածնից՝
04/01/2019
Մկրտությունը՝ իբրև տնօրինական պատկերաշարի գլխավորագույն դրվագ, հաստատուն տեղ է զբաղեցրել հայ միջնադարյան կերպարվեստի մեջ: Հիսուսի մկրտության վաղագույն պատկերները մեզ են հասել 2-3-րդ դարերից, հայկական արվեստում՝ 4-5-րդ դարերից՝ Թալինի և Օձունի քարակոթողների վրա, իսկ մանրանկարչության մեջ՝ «Էջմիածնի Ավետարանում» (6-րդ դար): Մկրտության մանրանկարների պատկերագրական ամենատարածված տարբերակը հետևյալն է. կենտրոնում պատկերվում է Հորդանանի