4 Ապրիլ, Շբ, պահք
18/03/2026
Փորձությունների երկու տեսակ կա. կա՛մ նեղություններն են տանջում մեր սիրտը՝ համբերության «միջոցով» փորձելով մեր անձերն այնպես, ինչպես բովի միջոցով ոսկին է փորձվում (հմմտ. Իմաստ. Գ 6), կա՛մ էլ շատ անգամներ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ մեր կյանքի լիությունն է, որ բազում «փորձարանների» տեղն է գրավում, քանի որ սխալ հանդգնություն է մեծ ունեցվածքի շնորհիվ սեփական վեհ հոգին փրկել կամենալը և շքեղաշուք կյանքին չընդդիմանալն՝ իբրև մի թշնամու։ Փորձությունների
17/03/2026
Տեսնելով այն անխրախուսելի երևույթը, որ մեր եղբայրներից ոմանց հպարտությունը հանդգնում է անարդյունք թողնել իրենց ապաշխարությունը, կամենում եմ ողջախոհ ձեռք կարկառել մեր այդ եղբայրներին՝ վերստին ապաշխարության կոչ անելով նրանց։ Ուստի իմ այս խոսքը կարող է պիտանի լինել մարդկանց։ Մարդկանցից ոչ ոք անմեղ չէ, չնայած այն բանին, որ, ինչպես վկայվում է՝ Աստված մեղքը չի ստեղծել։ Ապաշխարության անհրաժեշտության մասին խոսելիս հարկ է մատնանշել և՛ Հին
16/03/2026
Մեր Արարիչ Աստված տվել է մեզ խոսելու շնորհը, որպեսզի մեր սրտի խորհուրդները հայտնենք մեկմեկու: Ուստի և, շնորհիվ այն բանի, որ ամենքս էլ միևնույն բնությունն ունենք, ամեն մեկս մեր մերձավորին փոխանցենք մեր սրտի շտեմարաններից բխող ծածուկ խորհուրդները: Չէ՞ որ եթե մերկ հոգով ապրեինք, իմաստությամբ իսկույն կհասկանայինք միմյանց, բայց քանի որ մարմնական վարագույրով են ծածկված մեր անձերը, ուստի և խորքերում եղող ծածուկ խորհուրդները հայտնելու համար
14/03/2026
Գինին, որքան էլ արտաքնապես ջրի նման անապակ, սառն ու զովացնող լինի, միևնույն է, երբ չափից դուրս ես խմում, այն, ինչպես անշիջանելի հուր, այրում է քո ներսը։ «Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովությունը, ո՞ւմ համար են ցավերն ու զազրախոսությունները, ո՞ւմ համար են իզուր հարվածները, ո՞ւմ համար են կապտած աչքերը. ո՞չ նրանց համար, ովքեր գինով են տարվում, նայում են, թե որտեղ գինարբուք կա» (հմմտ. Առակ ԻԳ 29-30)։ «Վայ»-ը ողբի ձայնն է, և, հիրավի, արբեցողները
13/03/2026
Այս հարցի վերաբերյալ ինձ խոսել է տալիս որևէ խնդրի բարձրաձայնման անհրաժեշտության մասին մինչ այս իմ ընդունած տեսակետը, սակայն խոսելու իմ պատրաստակամությանը հակադրվում է ձեզանում իմ նախկին խոսքերի անպտղությունը: Չէ՞ որ երկրագործը, եթե նախկինում որևէ պտղի սերմեր սերմանելով՝ պտուղ չի ստանում, մյուս անգամ զերծ է մնում այդ նույն վայրում սերմանելուց: Եվ չէ՞ որ մինչ այս էլ պահեցողության մասին իմ զրույցներում աննվազ կերպով, օր ու գիշեր ձեզ խրատել
12/03/2026
«Մխիթարե՛ք, քահանաներ, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է Աստված,- խոսե՛ք Երուսաղեմի ականջին» (հմմտ. Ես. Խ 1)։ Բավական է դադարել մարդկային բնության առաքինությունների մասին խոսելուց, որպեսզի ծուլությունն ու հեղգությունը վրա հասնեն։ Ուստի զորավարները, պատերազմից առաջ զորքին ի մի ժողովելով, նախևառաջ խրատական խոսքերով ոգեշնչում են նրանց։ Եվ այնչա՜փ զորություն է ունենում այդ խրատը, որ զրահավորվածներից շատերը՝ լինեն պատանի թե փորձառու,
11/03/2026
Սկզբում, երբ մարդը նոր էր արարվել, նա, լինելով Աստծու պատկերը, անխոհեմ ոչինչ թույլ չէր տալիս ո՛չ իր մտքում, ո՛չ կյանքում։ Նրա մտքերն ու գործողությունները ճիշտ էին, քանի որ նա լուսավորված էր Աստվածային շնորհով։ Սակայն, երբ մարդը գայթակղվեց ու կտրեց կապը կատարելության Աղբյուրի հետ, դրանից անմիջապես հետո կործանարար հարված հասցվեց նրա անձին, և սկզբնական պարզությանը փոխարինեց բարդությունը։ Հենց այդ կերպ անխոհեմ սկիզբը գրավեց խոհեմի տեղը։ Այդ
10/03/2026
Դժուարին պահերու դիմաց Աստուծոյ վստահիլը դժուար բան է։ Դժուարին պահերը կու գան բացայայտելու մեր իրակա՛ն կամ անիրական հաւատացեալ ըլլալը։ Հաւատացեալ չեղող մարդուն համար դժուար է Աստուծոյ վստահիլ եւ ապաւինիլ նեղ կացութեանց առջեւ։ Հաւատացեալ չեղող մարդը երբ դժուարութիւններու եւ նեղութիւններու հանդիպի, կը փորձէ իր սեփական ոյժով եւ ջանքով լուծել զանոնք ու ազատագրուիլ անոնցմէ։ Իսկ հաւատացեալ եւ Աստուծոյ վստահող մարդը, երբ տանջալից փորձութիւններու