23 Ապրիլ, Եշ, Հինանց ԺԹ օր
10/01/2017
Մի քանի տարի առաջ ամբողջ աշխարհում կատարված մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ մարդիկ միջին հաշվով օրական 3 ժամ հեռուստացույց են դիտում: Այսօր շատ ավելի տարբեր վիճակագրություն է ձևավորվում համակարգչի, բջջային հեռախոսի առջև օրական անցկացվող ժամերի վերաբերյալ: Դա նույնը չէ, ինչ թմրամոլ լինելը, թեև նմանություններ կան: Արդյո՞ք մարդիկ դրանից իսկապես անվնաս հաճույք կամ օգուտ են ստանում, թե՞ ուղղակի թմրամոլի պես չեն կարողանում հրաժարվել
09/01/2017
Հոգևոր բարեպաշտական արարողություններից է տնօրհնեքը: Այն հատուկ է քրիստոնեական շատ եկեղեցիներին: Տնօրհնեքը, ինչպես վկայում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, հիմնադրվել է Հարուցյալ Փրկչի կողմից: Ավետարանի վկայությամբ Սուրբ Զատկի երեկոյան հարուցյալ Քրիստոս փակ դռների միջով մտավ Վերնատուն, ուր հավաքվել էին աշակերտները, և օրհնեց նրանց (Հովհաննես 20. 19-20): Դեռևս առաջին դարից առաքյալները, հետևելով Քրիստոսի օրինակին, Նրա Լույս Ծննդյան ու Հրաշափառ Հարության
08/01/2017
Հարցարզույց Ռուս Ուղղափառ եկեղեցու Ս. Կոզմա և Ս. Դամիանոս եկեղեցու հոգևոր սպասավոր Հայր Իոհան Գուայտայի հետ Դուք ուսումնասիրել եք հայ ժողովրդի և Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը: Հայ Առաքելական եկեղեցուն նվիրված ձեր աշխատությունները, մասնավորապես «Հարցազրույց Գարեգին Առաջինի հետ» գիրքը, թարգմանվել է 6 լեզուների: Ի՞նչ տեսակետից է Հայ Առաքելական եկեղեցին հետաքրքրում Ձեզ և աշխարհին: Հայ Առաքելական եկեղեցին իրապես հետաքրքրում
06/01/2017
«Եւ մի՛ կերպարանիք կերպարանաւք աշխարհիս այսորիկ. այլ նորոգեցարո՛ւք ի նորոգութիւն մտաց ձերոց« առ ի քննել ձեզ զլա՛ւն եւ եթէ զինչ են կամքն Աստուծոյ« բարին եւ հաճոյն եւ կատարեալ» (Հռոմ. ԺԲ 2): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր գոհաբանություն ենք բարձրացնում առ Աստված: Փառաբանում ենք Բեթղեհեմում ծնված Հիսուս Մանկանը, Ով աշխարհ եկավ փրկելու կորստյան մատնված մարդկությանը: Աստծո կողմից արարված
03/01/2017
1. Քրիստոնյայի կյանքում Սուրբ Ծնունդն ունի մեծ խորհուրդ, բայց արդյո՞ք բոլորն են կամ գոնե մեծամասնությունը կարողանում ընկալել դրա իրական խորհուրդը: Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մարդկանց մի մասը սահմանափակվում է միայն տոնը նշելու արտաքին դրսևորումներով: - Այո՛, կան մարդիկ, որոնց համար ոչ միայն Սուրբ Ծնունդը տոնելն է լոկ արտաքին բնույթ կրում, այլև, ցավոք սրտի, «քրիստոնյա» հասկացությունն ընդհանրապես: Այս խնդիրը շտկելու համար օգնության
31/12/2016
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Տարեմուտի սեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքով և Ողորմած Աստծո շնորհների հայցով Հայրական Մեր սերը և օրհնությունն ենք բերում ենք ձեզ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Հույսով ու բարի ակնկալիքներով դիմավորում ենք 2017 թվականը` հրաժեշտ տալով մեր ժողովրդի համար հուզումներով դժվարին տարվա: Մեկ անգամ ևս ապրեցինք պատերազմի, ռազմական սադրիչ գործողությունների տագնապները և կորուստների ցավը, նաև՝ ամավերջի այս օրերին:
31/12/2016
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր բազմադարյան ճանապարհին մշտապես կյանքի է կոչել այն գեղեցիկ ավանդույթը, համաձայն որի, իր զավակներն իրենց քայլերն ուղղել են դեպի Աստծո տուն՝ տարեսկիզբն Աստծով իմաստավորելու: Այսօր էլ դեպի Աստված ընթացողի համար տարվա ավարտն ու սկիզբը նշանավորվում է Տիրոջն ուղղված օրհնաբանությամբ և փառաբանությամբ: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս բազմաթիվ հավատավոր հայորդիներ էին մեկտեղվել՝ Տարեմուտի գիշերը
30/12/2016
Մեր անմահ հոգին մշտապես գործում է և չի կարող անգործ մնալ, կամ բարին է գործում, կամ չարը, այնտեղ կամ ցորեն է աճում, կամ որոմ: Ամեն բարիք Աստծուց է, և աղոթքն այն միջոցն է, որով հաղորդակից ենք դառնում Տիրոջ կողմից պարգևած բարիքներին: Հոգու խորքից, ջերմեռանդ և անկեղծ աղոթողը ստանում է Տիրոջից օրհնություն բարին գործելու, իսկ նա, ով չի աղոթում, ինքնակամ իրեն զրկում է հոգևոր պարգևներից՝ դատապարտելով իրեն հոգու սառեցմանը: Ջերմեռանդ սրտով աղոթողի սրտում