26 Ապրիլ, Կիր
05/11/2014
«Եվ հրաշալին այն է, որ ճշմարտապես փնտրողին միշտ ճշմարիտ առաջնորդ է տրվում: Եվ առաջնորդն ով էլ որ լինի, միշտ ստույգ ու հավատի առաջնորդություն է ցուցաբերում այնքանով, որքանով որ առաջնորդվողը հոգով ու հավատքով նվիրվի նրան. այդպիսի նվիրյալին արդեն Աստված Ինքն է հետևում… Աղոթի՛ր, և Աստված առաջնորդ ցույց կտա. նվիրվի՛ր առաջնորդին, և Տերը նրան կսովորեցնի առաջնորդության կերպը»: ՍՈՒՐԲ ԹԵՈՓԱՆՈՍ Վեհափա՛ռ Տեր, Մեկուկես տասնյակ տարի
02/11/2014
Սիրելի՛ զինվոր, այսօր ուզում եմ քեզ հետ խոսել աղոթքի կարևորության մասին: Նախ միասին բացատրենք թե ի՞նչ է նշանակում աղոթք, այնուհետև ես քեզ կբացատրեմ աղոթքի կարևորության մասին: Քո կյանքում երբևէ եղե՞լ է այնպիսի դժվար իրավիճակ, որ ուրիշ ելք չես ունեցել, եթե ոչ միայն ապավինել Աստծու օգնականությանը: Այո՛, այո՛, գիտեմ շատ շատ են մեր կյանքում նմանատիպ իրավիճակներ: Երբևէ հարց չի՞ առաջացել ինչու՞, ո՞նց: Եթե թույլ տաս ես մի պատմություն կպատմեմ իմ
02/11/2014
<<Ոչ թե արդեն հասել եմ նպատակին կամ արդեն կատարյալ եմ, այլ հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնված եմ Քրիստոս Հիսուսից>> (Փիլիպ. 3.12) Այս ժամանակավոր իրականության մեջ մարդն աշխարհ գալով փնտրում է կյանքի նպատակը: Նպատակը, որը պարգևում է նրան երջանկություն: Տարբեր անձինք զանազան իրողությունների ու երևույթների մեջ են փորձում գտնել: Այդ ճանապարհն անցնում են երբեմն նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չդնելով,
01/11/2014
Համաշխարհային համատեսքում տարբեր աշխարհակարգերի սահմաններում գտնվող հայ ժողովուրդն այլ ելք չի ունեցել, քան վարել այնպիսի քաղաքականություն, որտեղ հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ կառուցվեն, թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի հետ: Սակայն ազգային յուրօրինակությունն ու ինքնատիպությունը պահպանելու և հունահռոմեական ու պարսկական ազդեցություններից ձերբազատվելու համար Մեծ Հայքի թագավորությունը որդեգրեց քրիստոնեական ուղին, որի պետական
01/11/2014
Ահա այն հարցը, որը վստահ եմ գոնե մեկ անգամ հնչել է յուրաքանչյուր քրիստոնյայի սրտում, քանզի դրա պատասխանը հանդիսանում է քրիստոնեական ճշմարիտ հավատքի հիմնաքարը: Եկեք մի պահ մտովի տեղափոխվենք դարերի խորքն ու պատկերացնենք այդ տեսարանը: Ինչպես հռոմեացի հռետոր Ցիցերոնն է գրում. <<խաչելությունը ամենադաժան և սարսափելի տանջանքն է>>: Խաչելությունից առաջ նախ Հիսուսին մերկացնում և կապում են սյունից: Ծեծում մտրակներով, որոնք ունեին չորս
01/11/2014
Մոտ երկու հազար տարի է անցել պատմական այն դրվագից, երբ Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը` Հուդա Իսարիովտացին, մատնեց իր Ուսուցչին: Այս մարդը դարձավ պատմության մեջ որպես դավաճանության խորհրդանիշ` հիշատակվելով մարդկության պատմության մեջ` որպես մատնիչ մարդկության Փրկչի: Կան բազում կարծիքներ, թե ինչու Հուդան մատնեց Հիսուսին: Ամենից արտահայտիչ իրողությունն այն էր, որ նա արծաթասեր էր, այսինքն ` Հիսուսին մատնեց գումար ստանալու համար: Առաջին
01/11/2014
Եթե Հուդայի մեղքը խավարի հրեշտակի միջոցով էր, ապա նրա մեղքի էությունը կայանում էր սատանայի ցանկությունների ձգտման և իրականացման մեջ: Խավարի հրեշտակի ձգտումը նպատակամղված էր ամրապնդել իր իշխանությունն աշխարհում: Նա ուզում էր իշխել բոլորի վրա` մտադիր լինելով տապալել Աստծո ծրագրերը: Սատանայի այսպիսի մղումները հստակ արտահայտված էր անապատում փորձության ժամանակ: Նա, Հիսուսին բարձրացնելով բարձր լեռան վրա, ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները
01/11/2014
Հիսուս, ընտրելով Հուդային տասներկու առաքյալների շարքում, գիտեր, որ մատնելու է իրեն (Հովհ. 6.64-71, 13.11): Նա գիտեր, թե Հուդայի սրտում ինչ կար (Հովհ. 2.25), տեղյակ էր նրա ծրագրերին ու մտադրություններին և վերջին խոսքն ուղղված Հուդային բացահայտում է մատնիչի ամբողջ ծրագիրը. <<Հիմա ինչ, որ անելու ես, իսկույն արա>> (Հովհ. 13.27): Հուդայի համար հասկանալի էր Հիսուսի խոսքը վերջին ընթրիքի ժամանակ, թե ձեզանից մեկը կմատնի ինձ: Բոլոր աշակերտները զարմացած հարցնում