4 Ապրիլ, Շբ, պահք
30/01/2026
Սուրբ Սարգսի տոնի հետ կապված ժողովրդական գեղեցիկ ավանդություն կա, ըստ որի` այս տոնի գիշերը սուրբ Սարգիսն իր ձիով շրջում է հավատացյալների տները: Եվ մարդիկ նախկինում պնակով ալյուր էին դնում տների տանիքներին կամ դռան շեմին, որպեսզի սրբի ձիու պայտի հետքը մնա ալյուրի վրա: Այդ օրը նաև աղե բլիթ կամ աղաբլիթ են պատրաստում, որպեսզի երիտասարդներն ու երիտասարդուհիներն այն ուտեն և գիշերը երազի մեջ տեսնեն, թե ով է լինելու իրենց ապագա կինը կամ ամուսինը:
29/01/2026
«Ոեւէ բան թող չմտահոգէ ձեզ. այլ միշտ ձեր աղօթքներուն եւ աղաչանքներուն մէջ գոհունակ սիրտով Աստուծմէ խնդրեցէք ինչ բանի որ կարիքը կը զգաք, եւ այն ատեն Աստուծոյ խաղաղութիւնը, որ միտքով կարելի չէ հասկնալ, խաղաղ պիտի պահէ ձեր սիրտերն ու միտքերը, որոնք Քրիստոս Յիսուսի միացած են» (Փլպ 4.6-7)։ Պօղոս առաքեալ իր այս բառերով կոչ կ՚ուղղէ հաւատացեալներուն որեւէ բանի պատճառով չմտահոգուիլ։ Աշխարհի մարդուն նման Աստուծոյ մարդը ի՛նքն ալ կրնայ մտահոգուիլ
28/01/2026
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր Հայոց բանակում ունի հոգևոր ծառայություն, որը տարեցտարի զարգացում է ապրում: Դեռևս 1997թ.-ից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը Հայաստանի զինված ուժերում նշանակեց հոգևոր ծառայություն: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայրենասեր և կրոնասեր հայ հոգևորականները մշտապես զորավիգ են մեր զինվորներին և իրենց մաղթանքներով ու օրհնությամբ խրախուսում են Հայոց բանակին: Հոգևորականի ներկայությունը բանակում հիշեցնում
27/01/2026
Ինչի համար էր պատվիրան տրվել նախամարդկանց Աստծուց պատվիրան էր տրվել ոչ նրա համար, որ նախամարդկանց զրկեր իրենց անձնական ազատությունից։ Ինչպես արդեն նշել ենք, արարածները, լինելով արարչագործության արդյունք, ինքնավար չեն և, հետևաբար, ոչ միայն իրենց գոյությունն իրենցից չէ, այլև չեն կարող ո՛չ բարեկեցության, ո՛չ հավիտենության հասնել իրենց սեփական ուժերով, այլ ստանում են դրանք Արարչից։ Նրանց հարաբերությունները և կապը Արարչի հետ տեղի
26/01/2026
Ինչո՞ւ է պետք ներել: Աշխարհը, երկրները, ընտանիքները լցված կլինեին թշնամանքով ու ատելությամբ, եթե չլիներ միմյանց ներելը: Տեսնում ենք, որ մարդկության կյանքը խաղաղության մեջ չի անցնում. միշտ աշխարհում մի տեղ կա հակամարտություն, պատերազմ, արյունահեղություն: Հին և Նոր Կտակարաններից ներելու վերաբերյալ հետևյալ խոսքերը կարող ենք հիշել: Մովսես մարգարեն հրեաներին ուսուցանեց. «Կյանքի դիմաց` կյանք, աչքի դիմաց` աչք, ատամի դիմաց` ատամ» (Ելք 21.23-24):
24/01/2026
«Բարեկա՛մ, ասոր համա՞ր եկար» (Մտ 26.50)։ Այս խօսքը Յիսուս ըսաւ Յուդա Իսկարիոտացիին, որ եկած էր համբոյրով մը զինք մատնելու իր թշնամիներուն ձեռքը։ Յուդային ուղղուած այս խօսքը՝ ուղղուած է նաեւ պատմութեան եւ այսօրուան բոլոր Յուդաներուն։ Այսօր, մեր կեանքին մէջ կան Յուդաներ որոնք կամովին կամ ուրիշին կողմէ ղրկուելով՝ կ՚երթան այսինչ կամ այնինչ հոգեւոր եղբօր կամ քրոջ մօտ իբրեւ լրտես, տեսնելու ու գիտնալու համար թէ ի՛նչ կը խօսուի եւ ի՛նչ կ՚ըսուի
23/01/2026
Հողից ստեղծված մարդն Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով դատապարտվեց կրկին հող դառնալու. «Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդոց 3:19): Երկիրը, ուր բնակվեցին մարդիկ դրախտից արտաքսվելուց հետո, դարձավ նրանց հայրենիքը, իսկ երկրային կյանքը՝ դեպի դրախտ՝ իրական հայրենիք, վերադառնալու նախապատրաստության շրջանը: Եկեղեցու հայրերը մարդու երկրային կյանքը համեմատում են
22/01/2026
Կարեւոր չէ Աստուծոյ համար թէ դուն ո՛վ ես, ի՛նչ դիրքի վրայ կը գտնուիս, ի՛նչ կարողութիւն եւ ո՛րքան դրամ ունիս։ Աստուծոյ համար արժէք ներկայացնողը այս բոլորը չեն, այլ դո՛ւն ես։ Աստուած քեզմով հետաքրքրուած է, որովհետեւ քեզ կը նկատէ իր Որդիին արեան գինը։ Ո՞վ էր այրի կինը եւ ի՞նչ արժէք կը ներկայացնէր ան ընկերութեան կեանքին մէջ։ Ո՞վ հետաքրքրուած էր իրմով, ո՞վ զինք կը յիշէր ու ուշադրութիւն կը դարձնէր իրեն։ Յիսուսէն զատ ուրիշ ոչ ոք ուշադրութիւն