20/01/2024
Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Այս պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո: Ինչպես վկայում են եկեղեցական հայրեր՝ Պողոս Տարոնացին, Սբ. Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը և ուրիշներ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը,
19/01/2024
Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որոնք քրիստոնյային ուղղորդում են՝ կյանքն օրհնաբեր ապաշխարությամբ վարելու: Երեք տեսակի պահք կա. օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր: Օրապահքերն ամենահին և կանոնավոր պահքի օրերն են: Հրեաները նախկինում և այսօր ևս շաբաթը երկու օր պահք են պահում՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին (Ղուկաս 18:12): Դեռ վաղ ժամանակներից քրիստոնյաներն
18/01/2024
- Հա՛յր, մի քառասնամյա տիկին, որ հասուն զավակների մայր է, հղիացել է և այժմ հղիության երրորդ ամսում է գտնվում: Նրա ամուսինը պնդում է, որ աբորտ անի, այլապես սպառնում է ամուսնալուծվել նրանից: - Եթե այդ կինն աբորտ անի, ապա դրա համար կվճարեն նրա մյուս զավակները՝ հիվանդություններով և դժբախտ պատահարներով: Այսօր ծնողներն աբորտների միջոցով սպանում են իրենց երեխաներին և զրկվում են Աստծո օրհնությունից: Նախկինում, երբ երեխան հիվանդ էր ծնվում, ապա նրան
17/01/2024
Ապաշխարություն բառը ժամանակակից շատ քրիստոնյաների մոտ հնչում է սոսկ իբրև մի բառ, որը կապ չունի իրենց առօրյա կյանքի ու նպատակների հետ: Այն գործ ունի այնքանով, որքանով մարդիկ ապաշխարությունը դիտարկում են որպես կրոնական մի գործառույթ, որը ապահովագրում է իրենց կրոնական փրկության «հավիտենական տոմսի» անհրաժեշտ գինը, սակայն այդ «հոգևոր օդանավակայանից» դուրս այն այլևս տեղ չունի կյանքում: Սուրբ Իսահակ Ասորին ասում է. «Որպես բարձրագույն
16/01/2024
Ներկայիս ժամականաշրջանը բնութագրվում է անկայունությամբ և ապագայի անորոշությամբ: Ապագան իր անկախատեսելիությամբ և ահագնացող պատերազմական իրավիճակներով մարդկանց կյանքը դարձել է տագնապալից: Որոշ մարդկանց կյանքում մարել է հույսը, սահմանափակվել են հեռանկարները: Ժամանակն անխուսափելիորեն սահում է, և մարդը ստիպված է առերեսվել ապագայի հետ: Սովորաբար, մարդն ապրում է սպասումներով, նրա առօրյան լի է փոքրիկ հույսերով, և նա ստիպված է փնտրել հույսի
15/01/2024
Հավատի մեծ ուսուցիչ Եսայի մարգարեն Սբ. Հովհաննես Մկրտչի ծնունդից դեռևս 700 տարի առաջ նրա մասին մարգարեացել էր. «Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք մեր Աստծո շավիղները» (Եսայի 40:3): Երիտասարդ անապատական Հովհաննեսին, երբ հարցրեցին. «Դու ո՞վ ես», նրա խորհրդավոր պատասխանն էր. «Կանչողի ձայնը»: Նա կոչ էր անում մաքրել Եկողի շավիղները: Սուրբ Հովհաննես Մկրտչի ծնունդը արտասովոր եղավ: Նրա ծննդյանը
06/01/2024
«Հիմա լույս էք ի Տեր. ընթացեք ինչպես լուսո որդիներ. քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը» (Եփ. 5.8-9): Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, ազգս հայոց, թեև վշտակիր և հոգեխռով, սակայն հավատքով աներեր, կամքով անկոտրում և հույսով առլեցուն, խոնարհվում է մանկացյալ Փրկչի առջև, որ բեթղեհեմյան այրից որպես լույս ու փրկություն ճառագեց ողջ աշխարհին։ Գեղեցիկ օրհներգությամբ
05/01/2024
Հույժ գեղեցիկ է Ճրագալույցի օրվա խորհուրդը: Այն նախատոնակն ու կարապետն է պաշտամունքի ութ օրերի, սա էլ միասին վերցրած՝ ինը օր։ Ճրագալույցը նախօրինակն է այն հավիտենության, որն աշխարհի լինելուց էլ առաջ էր: Տոնախմբության ինը օրերը խորհրդանշում են փառաբանությունը հրեշտակների ինը դասերի, որոնք տոնախմբում են մեզ հետ, և մենք՝ նրանց հետ: Եվ դարձյալ այս տոնի ինը օրերը հայտնի են դարձնում Բանն Աստծո՝ Կույսի որովայնում ինը ամիս բնակվելը: Իսկ ութ օրերից