Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Պայծառակերպություն
«Եվ վեց օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին և նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ և նրանց առաջ պայծառակերպվեց. և նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը։ Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ։ Պետրոսը պատասխան տվեց և ասաց Հիսուսին. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք. եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն .....
Քարոզ՝ Աստվածածնի տուփի գյուտի տոնի
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Ըստ ավանդության Ամենասուրբ Կույս Մարիամ Աստվածածինն իր երկրային կյանքում կրած իրերից մի զգեստ, գլխանոց ու մի գոտի է որպես անգին պարգև թողել Աստծո երկրային եկեղեցուն՝ ի նշան Իր մշտական հովանավորության ու հավիտենական բարեխոսության: Եվ այսօր մենք նշում են այն տուփի գյուտի տոնը, որտեղ պահվել է Սուրբ Աստվածամոր զգեստը: Ավանդությունը .....
Եղիա մարգարե
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի այսօր Կրակե մարգարեի՝ Եղիայի հիշատակման օրն է: Ի տարբերություն Հայ եկեղեցու կողմից տոնելի մյուս սրբերի, որոնց հիշատակությունը կատարվում է շաբաթվա պարզ օրերին, Եղիան այն միակ սուրբն է, ում հիշատակությունը կատարում ենք Տերունական՝ կիրակի օրը: Վստահաբար այս փաստը վկայում է նրա առաձնահատուկ լինելու մասին: Աստծո այս երանելի սուրբը սերում է Ահարոնի տոհմից, .....
Հոգեգալուստ
«Սո՛ւրբ Հոգի, Քեզ Աստված ենք խոստովանում և երկրպագում, որ արարածների կենդանության պատճառ ես և աշխարհի խաղաղարար, որ աշակերտների տգիտությունը լցրիր մեծ գիտությամբ և անճառելի կերպով հրեղեն լեզուների բաժանվելով՝ երևացիր նրանց, աղաչում ենք, պահի՛ր և պահպանի՛ր մեզ»: Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր՝ Սուրբ Հարությունից հիսուն օր հետո, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Հոգեգալստյան տոնն է, որով հիշատակում ենք առաքյալների .....
Քարոզ Երկրորդ Ծաղկազարդի
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Բացառապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, որ այսօր մեծ ցնծությամբ տոնում է Երկրորդ Ծաղկազարդի տոնը: Ամեն տարի այն նշվում է Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը և իր անունը ստացել է Սուրբ Հարության տոնին նախորդող Ծաղկազարդի տոնից, որը Հիսուս Քրիստոսի փառապանծ մուտքն էր խորհրդանշում Երուսաղեմ, երբ մարդիկ մեծ ցնծությամբ ու խանդավառությամբ դիմավորեցին Երուսաղեմ մտնող Արքային: Իսկ Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում .....
Սուրբ Խաչի երևումը
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, «Այսօր երկնքից երևաց հաղթության նշանը, հեթանոսներին ծագեց ողորմության լույսը» ահա՛ այս շարականն է այսօր երգվում Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում՝ ի պատիվ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հաղթական խաչի: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը, որը հիմք առավ 351թ. տեղի ունեցած մի հրաշափառ երևույթից: Այն օրերին, երբ սուրբ Կյուրեղն էր Երուսաղեմի հայրապետը, .....
Կարմիր կիրակի
«Եղիր հավատարիմ մինչև մահ, և Ես քեզ կյանքի պսակը պիտի տամ» (Հայտն. 2:10):  Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Այսօր՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը հաջորդած չորրորդ կիրակին է, որն անվանվում է Կարմիր կիրակի: Այն խորհրդանշում է այն բոլոր նահատակների և մարտիրոսների արյունը, որ հեղվեց ի շինություն և ի փառս Քրիստոսի եկեղեցու: Տիրոջ օրինակով նրա հետևորդները անսասան հույսով զոհաբերվեցին հանուն հավատի: Քրիստոնեական ճշմարիտ .....
«Խնդա՛ և ուրախացի՛ր, դուստր Սիոնի, քանի որ ահա ես կգամ և կբնակվեմ քո մեջ»
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, գորովալից մայրեր, քնքուշ քույրեր, սիրասուն դուստրեր, Սրտի ջերմությամբ ու մեծ սիրով շնորհավորում եմ նախ և առաջ Աստծո հեզ ու նուրբ արարածներին` կանանց և աղջիկներին, իսկ այնուհետև ամենքիս՝ այս լուսաշող տոնի՝ Սուրբ Աստվածամոր Ավետման կապակցությամբ: Տիրամորը նվիրված յոթ տոներից այս մեկը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ամեն տարի նշում է ապրիլի 7-ին և բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագի ավարտին, կատարվում է մայրանալու .....
Բայց Աստված, որ Տիրոջը հարություն տվեց, Ձեզ էլ հարություն պիտի տա իր զորությամբ (Ա Կորնթ. 6:14):
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ հայոց. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Կրկնազատիկ է կամ Նոր կիրակի: Մեկ շաբաթ է արդեն, որ տոնախմբում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարությունը: Մեծի Պահոց հիսուն ապաշխարողական օրերից հետո մենք հարության ավետիսով ձգտում ենք վեր հառնել մեղքերից և միավորվել մեր Տիրոջը: Ճրագալույցի պատարագին տրվեց Աստծո Որդու հարության ավետիսը, և մեր եկեղեցու հայրերի սահմանած կանոնով հիսուն օր շարունակ .....
Ն.Ս.Օ.Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Յարեար ի մեռելոց Քրիստոս, Այսօր զդժոխս աւերեալ, Եւ կենդանութիւն պարգեւեցեր Արարածոց քոյով յարութեամբդ» (Շարական): Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, Այսօր` Սուրբ Հարության բերկրալի տոնին, շարականագրի խոսքերով փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, որ հարություն առավ մեռյալներից, ավերեց դժոխքը և Իր Հարությամբ արարածներին կենդանություն պարգևեց: Քրիստոսի .....
Ծաղկազարդի քարոզ
«Երբ Երուսաղեմին մոտեցան և եկան Բեթփագե, Ձիթենյաց լեռան մոտ, այն ժամանակ Հիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ կգտնեք կապված մի էշ և նրա հետ՝ մի քուռակ. արձակեցե՛ք բերեք ինձ։ Եվ եթե մեկը ձեզ բան ասի, կ՚ասեք, որ Տիրոջը պետք են. և նա իսկոյն դրանք կուղարկի»։ Բայց այս բոլորը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը, որ ասում է. «Ասացե՛ք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս .....
Գալստյան կիրակի (քարոզ)
«Բայց ձեզ ասում եմ նաև, որ այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք. «Օրհնյա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով» (Մտթ. 23:39): Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Եկեղեցու հայրերը Մեծի Պահոց այս վեցերորդ կիրակին անվանել են Գալստյան Կիրակի՝ ի պատիվ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի: Մարդկությանը տրված այս սքանչելի խոստմանն անդրադառնալուց առաջ պետք է ետ գնանք մինչև Աստծո արարչագործության սկիզբն ու տեսնենք, թե ինչը պատճառ .....
Տնտեսի կիրակի (քարոզ)
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Մեծ Պահքի կիրակիների մարգարտաշարի չորրորդ կիրակի օրն է այսօր, որ Տնտեսի Կիրակի է անվանվում: Այսօր հիշում ենք Տիրոջ պատմած առակներից անչափ հետաքրքիր ու բնականաբար խորիմաստ մի պատմություն, որն այժմ միասին կփորձենք հասկանալ: Այսպիսով, Ղուկասի ավետարանի տասնվեցերորդ գլխում կարդում ենք. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ. և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Տերը .....
Անառակ որդու վերադարձը
«Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ» (Ղուկ. 15:21): Սիրելի հավատացյալներ. Մեր եկեղեցու հայրերը Մեծի Պահոց կիրակիների շղթան պատահական հաջորդականությամբ չեն սահմանել: Նրանք փորձել են մեզ ուսուցանել Աստծո ողորմածությունն ու գթասրտությունը՝ Արտաքսման կիրակիին հաջորդ կիրակի սահմանելով անառակ որդու պատմությունը: Արտաքսումը դրախտից՝ Աստծո ներկայությունից, մեծագույն մարդկային կորուստն է, որը մարդիկ երբեմն չեն գիտակցում: Մարդը գիտակցեց, .....
Տեառնընդառաջի քարոզ
Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ, Այո՛, այսօր տոն է, հայ ժողովրդի կողմից շատ սիրված, ազգային սովորություններով, երգ ու պարով համեմված մի սքանչելի տոն և դրանից շողարձակող լույսն է, որ այսօր ամենքիս համախմբել է մեր Երկնավոր Ծնողի Տանը: Սակայն շտապում եմ պարզեցում մտցնել խոսքերիս մեջ, որ այն լույսը, որի մասին խոսում եմ, ամենևին էլ ժողովրդական տոնակատարության խարույկներից ծագածը չէ, այլ այն աստվածայինը, որ այսօրվա Տեառնընդառաջի տոնի խորհուրդն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․