Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
«Սպասի՛ր Տիրոջը և քաջալերվի՛ր»
«Համբեր Տեառն և քաջալերեաց․ զօրասցի սիրտ քո և համբեր Տեառն»։ «Սպասի՛ր Տիրոջը և քաջալերվի՛ր, թող զորանա քո սիրտը և սպասիր Տիրոջը» (Սաղմոս 26։14)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդյամբ մեր ակնկալիքն այն է, որ Քրիստոս ծնվի մեր սրտերում, որ գա և վերափոխի ու վերակերտի մեզ։ Քրիստոնեական հավատքն այն հրաշագործ կրոնն է, որ փոխում է մարդու էությունը։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, ... որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. Դ. 4-5): Սիրելի հավատավոր, բարեպաշտ ժողովուրդ, Առ Աստված փառաբանությունը Մեր սրտում՝ ողջունում ենք ձեզ Քրիստոսի Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»: Փրկչի Սուրբ Ծննդյան տոնը քրիստոնյա ողջ աշխարհին խնդություն ու բերկրանք է բերում: Այսօր մեր սրտերում ու հոգիներում այդ ուրախությունն է թևածում, որով համախմբվել .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Սուրբ Ծննդյան շնորհավորական խոսքը
Քրիստոսասեր եղբայրներ և քույրեր, Մոտ երկու հազարամյակ առաջ այս օրը մյուս քարայրերից արտաքնապես ոչնչով չտարբերվող բեթղեհեմյան մի քարայրում սքանչելի իրադարձություն էր տեղի ունենում, որը մեկտեղել էր երկինքն ու երկիրը և ստիպել, որպեսզի ողջ տիեզերքի զարկերակը հենց այս վայրում բաբախի: Անհուն ու անսահման երկինքը խոնարհվել էր բեթղեհեմյան այդ քարայրի վրա՝ ականատես լինելու աշխարհի մեծագույն հրաշքին: Ժամանակը կանգ էր առել քարայրի մուտքի մոտ՝ .....
Տարեմուտի քարոզ
«Ոչ ես՝ այլ կենդանի է յիս Քրիստոս»։ «Ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս» (Գաղատացիներ 2։ 20)։ Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը։ Աստծո շնորհով և ողորմածությամբ անցկացրինք անցյալ տարին ևս։ Աստծո շնորհով և ողորմածությամբ դիմավորում ենք ևս մի Նոր տարի։ Փա՜ռք Տիրոջը ամեն բանի համար, փա՜ռք Տիրոջը Իր շնորհների համար։ Փա՜ռք Տիրոջը նրա համար, որ .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի ամանորյա շնորհավորական խոսքը
Սիրելի՛ եկեղեցանվեր հավատացյալներ, մեր կայքի և էջի հավատարիմ հետևորդներ, Ձմեռն իր ցրտաշունչ թևերն է փռել, ահա, Հայոց աշխարհի վրա և վաղն արդեն 2020 թվականն իր իրավունքների մեջ կմտնի ու կդառնա իրականություն: Օրացույցի վերջին էջի հետ մենք էլ կփակենք մեր կյանքի այս տարվա վերջին էջն ու կլծվենք նորի արարմանը: Եթե այս տեսանկյունից դիտարկենք աշխարհը, ապա երկրագունդը մի վիթխարի գրադարան է՝ մարդկային կյանքերի պատմության գրքերով: Դրանք բազմաթիվ .....
Տարեվերջի քարոզ
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Անցնող տարվա վերջին պատարագին ենք այսօր մասնակցում և ինչպես ուսումնական հաստատություններում ու ձեռնարկություններում են տարին ամփոփում՝ ի մի բերելով ձեռքբերումները, հաշվարկելով վնասներն ու օգուտները, դրական ու բացասական գնահատականները, այնպես էլ մենք ենք յուրովի ամփոփում մեզ շնորհված հերթական տարին, որ բարեգութ Տիրոջ անսահման ողորմածության դրսևորումն է: Սուրբ հայրերը խրատում են յուրաքանչյուր .....
«Նրանք, որոնք Տիրոջն են ապավինում, նոր ուժ պիտի ստանան»
«Նրանք, որոնք Տիրոջն են ապավինում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն, ինչպես արծիվներ, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան» (Եսայի 40։31)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հերթական տարին է ավարտին մոտենում։ Ամեն տարի յուրաքանչյուրս մեզ համար հաշվետու ենք լինում մեր ապրած կյանքի համար, մեր անցկացրած օրերի համար։ Մենք հաշվետու ենք մեր խղճի առաջ, իսկ խիղճը, ինչպես ասում .....
Ներել
«…Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. և եթե զղջա, ների՛ր նրան » (Ղուկ. 17:3) Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Տերունական օրհնաբեր կիրակին կրկին հարազատ եկեղեցու գիրկն է առաջնորդել ձեզ, ինչի համար փա՜ռք և օրհնությո՜ւն Ամենակալին: Սա պարտականություն չէ, սիրելինե՛ր, որ ստիպված եք կատարել, այլ իսկական երանություն, քանի որ ձեր հայրական հարազատ ու տաքուկ օջախն եք եկել: Սիրելի ծնողի հանդեպ սերը, Նրան, ինչպես նաև ձեր եղբայրներին ու քույրերին .....
Երանելի Մայր սուրբ
«Եվ ահա, այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար» (Ղուկ. 1:48-49): Քրիստոնեության էական իմաստը, որ է փրկագործությունը, իր մեջ բովանդակում է նաև ընտանիքի պատվի ու արժանիքների բարձրացումն ու ազնվացումը: Քրիստոնեությամբ է, որ կինը բարձրացավ, սրբացավ ու ընտանիքի այս սրբացումով էլ, բնականաբար, փոխվեցին նաև բարքերը, մոլությունները վերացան, և, առաջին հերթին, ինչպես որ ակնհայտ էլ է, .....
«Երանի նրան, ով կճաշի Աստծո արքայության մեջ»
«Երանի որ կերիցէ ճաշ յարքաիւթեան Աստուծոյ»: «Երանի նրան, ով կճաշի Աստծո արքայության մեջ» (Ղուկ. 14:15): Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Այսօրվա ավետարանական ընթերցվածքը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատմած առակներից է, որ մեզ է ներկայացնում սբ. Ղուկաս ավետարանիչը: Այն վերնագրված է «Մեծ խնջույքի առակը», որն ի դեպ առկա է սբ. Մատթեոսի Ավետարանում (Մտթ. 22:1-10): Հիսուս երբեմն խոսում էր առակներով, որպեսզի .....
Աստծո կամքը այս է, որ դուք սուրբ լինեք, հեռու մնաք պոռնկությունից
Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր, Օրվա ավետարանն այսօր հիշատակում է Անպտուղ թզենու առակը, որն անմիջապես հաջորդեց Տիրոջ այն զգուշացմանը, թե. «….եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:5): Առակի իմաստն ու ապաշխարության կոչը սերտորեն կապված են միմյանց, սիրելինե՛ր, քանի որ առակում խոսվող պտուղների բացակայությունը մեր հոգևոր կյանքի պտուղների՝ առաքինությունների և հավատը ապացուցող, հավատը կենդանի պահող գործերի .....
Անմիտ հարուստի առակի քարոզ
«Տեսէ՛ք եւ զգո՛յշ լերուք յամենայն ագահութենէ, զի ո՛չ եթէ ի մթերից ընչից ուրուք իցեն կեանք նորա»: «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը կախված չէ իր կուտակած հարստությունից» (Ղուկ․12։15): Սիրելի´ հավատացյալներ, Բնաբանիս այս խոսքերը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատգամն է՝ ուղղված ողջ մարդկությանը: Քրիստոսի աշխարհ գալը միայն մեկ նպատակ ուներ. այն է՝ մարդկության փրկությունը: Աստվածորդու .....
Աստվածածնի ընծայման տոնի քարոզ
‹‹Զի հայեցաւ ի խոնարհութիւն աղախնոյ Իւրոյ, զի ահա յայսմհետէ երանեսցեն ինձ ամենայն ազգք››: ‹‹Որովհետև հայացքը դարձրեց Իր աղախնու խոնարհության վրա, և բոլոր ազգերը ինձ երանի պիտի տան››: (Ղուկաս Ա 48-49) Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնում է Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներից մեկը` Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որն ամեն տարի անշարժորեն նշվում է նոյեմբերի 21-ին: .....
«Ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծ»
«Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ Ուղարկողին. որովհետև ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծ» (Ղուկ. 9:48): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր՝ ի Քրիստոս, Օրվա ավետարանական հատվածն այսօր մի անսովոր տեսարան է ներկայացնում մեր ուշադրությանը՝ պատմելով առաքյալների մեջ ծագած վեճի մասին: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա տեղի ունեցավ ոչ թե իրենց ընթացքի սկզբում, երբ անտեղյակ էին Քրիստոսի .....
«Գոհություն հայտնեցե՛ք ամեն ժամ ամեն ինչի համար»
«Գոհացարուք յամենայն ժամ ի վերայ ամենայնի, յանուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի՝ Հօրն և Աստուծոյ»: «Գոհություն հայտնեցե՛ք ամեն ժամ ամեն ինչի համար Հորը և Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով» (Եփեսացիներ 5:20): ​Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. ​Մենք պետք է հարաժամ գոհություն և փառաբանություն վերառաքենք երկինք՝ մեր Տեր Աստծուն, քանի որ Նրա ողորմածությունը մեզ՝ մեղավոր մարդկանց նկատմամբ մեծ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․