22 Հոկտեմբեր, Եշ
«Եւ զի էք դուք որդիք, առաքեաց Աստուած զհոգի Որդւոյն Իւրոյ ի սիրտս մեր, որ աղաղակէ Աբբա, Հայր»։
«Եվ որովհետև դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց Իր Որդու Հոգին, որ աղաղակում է Աբբա, Հայր» (Գաղատացիներ 4։6)։
Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․
Մենք քրիստոնյա ենք, մենք Քրիստոսի հետևորդ ենք։ Մենք փորձում ենք ապրել Քրիստոսի պատվիրաններով միջանձնային հարաբերություններում՝ հիշելով մեր Վարդապետի .....
Ամենակալ Քրիստոսով զորացած եղբայրներ և քույրեր,
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է չորս ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի հիշատակի տոնը:
Անկեղծանալով ձեզ հետ՝ պիտի ասեմ, որ չէի շտապում նախապատրաստել այս քարոզը, քանի որ սպասում էի: Ձեզնից յուրաքանչյուրի պես աղոթում էի ու սպասում՝ ակնկալելով այսօրվա քարոզս սկսել հաղթանակի ու խաղաղության ավետիսով: Վստահ եմ՝ այդ բաղձալի օրը շատ մոտ է, և դեռ միասին առ Աստված .....
«Նա ի կարօտութենէ իւրմէ՝ զամենայն կեանս իւր՝ զոր ունէր արկ»։
«Նա իր կարոտության մեջ իր ունեցած ամբողջ ապրուստը դրեց» (Ղուկաս 21։4)։
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ․
Արդեն երկու շաբաթ հայոց աշխարհը հայտնվել է պարտադրված պատերազմական իրավիճակում։ Այսօր, առավել քան երբևէ, պետք է դրսևորվեն մեր քրիստոնեական հատկանիշները՝ սերը, փոխըմբռնումը, ողորմածությունը, հոգատարությունը, ուշադրությունը միմյանց նկատմամբ, համբերատարությունը, .....
«Ի՞նչ իշխանությամբ ես դու այդ անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը» (Մարկ. 11:28):
Իմ արիասիրտ ու բարեպաշտ եղբայրներ ու քույրեր՝ միավորված Քրիստոսի ու հայրենիքի սիրով,
Արդեն յոթ օր է՝ ուղիղ մեկ շաբաթ, ինչ Երկիր մոլորակի վրա տասը միլիոն սրտերից կազմված մի մեծ ու միասնական սիրտ է բաբախում Հայաստան ու Արցախ աշխարհի համար: Հայի սիրտն է դա, որ միասնական աղոթք դարձած՝ առաքվում է առ Տեր ու Նրա գթությունը հայցում: Արդեն յոթ երկար ու ձիգ օր .....
«Փայտ կենաց է ամենեցուն որ պատսպարին ի նա եւ որ յենուն ի նա իբրեւ ի Տէր հաստատութեամբ»։
«Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են նրան և վստահությամբ հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա» (Առակներ 3։18)։
Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ․
Այսօր նշում ենք Վարագա Սուրբ Խաչի տոնը՝ ի հիշատակ այն իրողության, որ 7-րդ դարում Վարագա լեռան վրա Թոդիկ անունով ճգնավորն ու իր աշակերտ Հովելը աղոթքով արժանացան գտնելու մեր Տեր .....
«Քանի որ ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ՝ նա, ում Տերն է գովում» (Բ Կորնթ. 10:18):
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Սրանք և Աստվածաշունչ մատյանի յուրաքանչյուր այլ խոսք Սուրբ Հոգուց ծնունդ առած, Աստվածային անճառելի իմաստությունից բխած ճշմարտություն է, որ Հին Կտակարանում հնչում է աստվածակիր մարգարեների, իսկ Նորում՝ Սուրբ Հոգու անոթ դարձած առաքյալների շուրթերից:
Սուրբ Պողոս առաքյալը մեկ անգամ չէ, որ անդրադարձել .....
«Յետին թշնամին խափանի՝ մահ»:
«Վերջին թշնամին, որ պիտի կործանվի, մահն է» (Ա Կորնթ. 15:26):
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս.
Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր Խաչվերացը: Այն խաչին նվիրված հերթական տոներից է, իսկ այսօր ննջեցյալների հիշատակության օր է: Ցավոք, մարդիկ հաճախ, անտեսելով տոնի ուրախությունը, այցելում են իրենց հարազատների շիրիմներին: Այնինչ հարկավոր է տոնի օրը ուրախանալ, իսկ հաջորդ օրը միայն հիշել .....
«Քո մահվան Խաչը կենաց աղբյուր դարձավ մեր մահկանացության համար» (Սբ. Եփրեմ Ասորի):
Սիրելի՛ բարեպաշտ քրիստոնյաներ,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հավատարիմ մնալով Եկեղեցու սրբազան ավանդությանն ու անխախտ հետևելով Եկեղեցու հայրերի հաստատած կանոնին՝ այսօր տոնում է Տաղավար տոներից հինգերորդը՝ Խաչվերացը, որի առթիվ էլ մեծ խնդությամբ շնորհավորում եմ ամենքիս: Տեր Հիսուս Քրիստոսի փրկչական խաչին նվիրված այս տոնը, որ նշվում է համայն քրիստոնեական .....
«Մայր և կոյս, աղախին Քրիստոսի,
որ բարեխոսդ ես միշտ աշխարհի» (շարական):
Սիրելի՛ հավատավոր հայորդիներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնունդը:
Որքա՜ն ենք ուրախանում մեր և մեր հարազատների, մեր զավակների ու ծնողների ծննդյան տարեդարձերին: Ուրախանում ենք նրանցով, մեր կյանքում նրանց ներկայությամբ, որ Աստված նրանց պարգևել է մեզ: Ուստի որքա՜ն առավել մեծ ցնծության և ուրախության առիթ է, որքա՜ն .....
«Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել» (Մրկ. 7:37):
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Այսօրվա ավետարանական ընթերցվածքը մեզ կրկին տեղափոխում է մեր մտավոր տեսածրին արդեն այնքան հարազատ դարձած Գալիլիայի գողտրիկ ծովեզերքն ու հերթական հրաշքի ականատեսը դարձնում: Մարկոս ավետարանիչը չի բացահայտում, թե ով՝ միգուցե Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտները, միգուցե Նրան հետևող ու Նրա գործած բազմաթիվ հրաշքներից .....
«Եղի՛ր հավատարիմ մինչև մահ, և Ես քեզ կյանքի պսակը պիտի տամ» (Հայտնություն 2։10)։
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր տոնում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտու գտնվելը։ Հերթական տոնը՝ նվիրված եկեղեցու մեծագույն բարեխոս սրբին՝ Աստվածամորը։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս նրանով մարդացավ, մարմնացավ, որպեսզի աշխարհ գալով սովորեցնի Ճշմարտությունը, ցույց տա մեղքերի և արդարության սահմանը, մարդկանց՝ խավարից .....
«….ես պիտի լինեմ ձեզ համար հայր. և դուք պիտի լինեք ինձ համար որդիներ և դուստրեր», - ասում է Ամենակալ Տէրը» (Բ Կորնթ. 6:18):
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Երանելի է ձեզնից յուրաքանչյուրը, որ եկեղեցի է գալիս զավակի գիտակցությամբ: Երանելի է յուրաքանչյուր ոք, ով իրեն իսկապես Աստծու զավակ է զգում՝ դրան հետևող ողջ պատասխանատվությամբ, և այդ գիտակցությունը որպես հիմք դնում ժայռի վրա կառուցվող իր տան համար (հմմտ. Մտթ. 7:24):
«Ես զավակն .....
«Եւ օրհնեաց զնոսա Աստուած»։
«Եվ Աստված օրհնեց նրանց» (Ծննդոց 1:28):
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս.
Երեկ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին օրհնվեց խաղողը, օրհնվեցին բոլոր պտուղները: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կատարեց խաղողի օրհնության կարգ՝ Աստծո օրհնությունը հայցելով և բաշխելով բոլոր տեսակի բարիքների վրա:
Մենք գիտենք, որ տարվա ընթացքում Սուրբ Սարգսի տոնին կատարվում է երիտասարդների, Տյառնընդառաջին՝ .....
«Կարոտով լցրիր մեր սիրտը, ո՛վ մեր քույր հարս, քո մի հայացքով, քո պարանոցի մի մանյակով կարոտով լցրիր սիրտը մեր» (Երգ երգոց 4:9):
Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,
Այսօր կրկին անասելի խնդությամբ լի է հոգիս, ցնծում ու խայտում է սիրտս, քանի որ Ամենասրբուհի Մոր տոնի Պատարագը մատուցելու մեծագույն պատիվն ու երջանկությունն ունեմ: Այսօր մեր Երկնային Տիրուհու, Անապական Հարսի ու Հեզագեղ Մոր՝ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնն .....
«Ծառայեցե՛ք Տեառն ուրախութեամբ»։
«Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ» (Սաղմոս 99։2)։
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․
Սուրբ Գիրքը մեզ պատգամում է, որ մեր ունեցած շնորհները ծառայեցնենք մեր նմանի, այսինքն՝ մարդու բարօրության և երջանկության համար և դրանով ծառայենք Աստծուն։ Քրիստոս առաքյալներին շնորհ տվեց ոչ թե իրենց փրկության համար, այլ երկրագնդի տարբեր ծայրերում Աստծո Ավետարանը քարոզելու .....