Փորձությունների երկու տեսակ կա. կա՛մ նեղություններն են տանջում մեր սիրտը՝ համբերության «միջոցով» փորձելով մեր անձերն այնպես, ինչպես բովի միջոցով ոսկին է փորձվում (հմմտ. Իմաստ. Գ 6), կա՛մ էլ շատ անգամներ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ մեր կյանքի լիությունն է, որ բազում «փորձարանների» տեղն է գրավում, քանի որ սխալ հանդգնություն է մեծ ունեցվածքի շնորհիվ սեփական վեհ հոգին փրկել կամենալը և շքեղաշուք կյանքին չընդդիմանալն՝ իբրև մի թշնամու։
Փորձությունների .....
Տեսնելով այն անխրախուսելի երևույթը, որ մեր եղբայրներից ոմանց հպարտությունը հանդգնում է անարդյունք թողնել իրենց ապաշխարությունը, կամենում եմ ողջախոհ ձեռք կարկառել մեր այդ եղբայրներին՝ վերստին ապաշխարության կոչ անելով նրանց։ Ուստի իմ այս խոսքը կարող է պիտանի լինել մարդկանց։
Մարդկանցից ոչ ոք անմեղ չէ, չնայած այն բանին, որ, ինչպես վկայվում է՝ Աստված մեղքը չի ստեղծել։ Ապաշխարության անհրաժեշտության մասին խոսելիս հարկ է մատնանշել և՛ Հին .....
Մեր Արարիչ Աստված տվել է մեզ խոսելու շնորհը, որպեսզի մեր սրտի խորհուրդները հայտնենք մեկմեկու: Ուստի և, շնորհիվ այն բանի, որ ամենքս էլ միևնույն բնությունն ունենք, ամեն մեկս մեր մերձավորին փոխանցենք մեր սրտի շտեմարաններից բխող ծածուկ խորհուրդները: Չէ՞ որ եթե մերկ հոգով ապրեինք, իմաստությամբ իսկույն կհասկանայինք միմյանց, բայց քանի որ մարմնական վարագույրով են ծածկված մեր անձերը, ուստի և խորքերում եղող ծածուկ խորհուրդները հայտնելու համար .....
Գինին, որքան էլ արտաքնապես ջրի նման անապակ, սառն ու զովացնող լինի, միևնույն է, երբ չափից դուրս ես խմում, այն, ինչպես անշիջանելի հուր, այրում է քո ներսը։ «Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովությունը, ո՞ւմ համար են ցավերն ու զազրախոսությունները, ո՞ւմ համար են իզուր հարվածները, ո՞ւմ համար են կապտած աչքերը. ո՞չ նրանց համար, ովքեր գինով են տարվում, նայում են, թե որտեղ գինարբուք կա» (հմմտ. Առակ ԻԳ 29-30)։ «Վայ»-ը ողբի ձայնն է, և, հիրավի, արբեցողները .....
Այս հարցի վերաբերյալ ինձ խոսել է տալիս որևէ խնդրի բարձրաձայնման անհրաժեշտության մասին մինչ այս իմ ընդունած տեսակետը, սակայն խոսելու իմ պատրաստակամությանը հակադրվում է ձեզանում իմ նախկին խոսքերի անպտղությունը: Չէ՞ որ երկրագործը, եթե նախկինում որևէ պտղի սերմեր սերմանելով՝ պտուղ չի ստանում, մյուս անգամ զերծ է մնում այդ նույն վայրում սերմանելուց: Եվ չէ՞ որ մինչ այս էլ պահեցողության մասին իմ զրույցներում աննվազ կերպով, օր ու գիշեր ձեզ խրատել .....
Եկեղեցին իր տարեկան տոնակատարությունների մեջ ոչ միայն Տերունի տոներ ու սրբոց օրեր ունի, այլև տարին մեկ անգամ հրեշտակների հիշատակություն է կատարում հետևյալ խորագրով՝ «Սրբոց հրէշտակապետացն՝ Գաբրիէլի ու Միքայէլի և ամենայն երկնային զօրացն»:
«Հրեշտակ» բառը (եբրայերեն` «մալախ», հունարեն՝ «անգելոս») նշանակում է «պատգամաբեր»: Այն մոտ 500 անգամ գործածված է մեր գրաբար Աստվածաշնչում, որից 200-ը` միայն Նոր կտակարանում: .....
Այն պատճառով եմ հաճախակի խոսում ապաշխարության մասին, որպեսզի ո՛չ մեղավորը հուսահատվի, ո՛չ էլ արդարը` մեծամտանա: Մի՛ անկանիր: Մեղավո՞ր ես: Մի՛ հուսահատվիր: Եթե ամեն օր մեղք ես գործում, ամեն օր զղջա: Նման այն խարխուլ տներին, որոնք փտում են, և մենք հեռացնում ենք փտած մասերը և նորերով փոխարինում և երբեք այդ կարգի հոգսերը չենք անտեսում, ճիշտ այդպես և դու վարվիր. թե խարխլվել ես մեղքերից, նորոգիր քեզ ապաշխարությամբ:
«Սակայն հնարավո՞ր է փրկություն .....
Եվ մեր առաջին Լուսավորիչների՝ Թադեոս ու Բարդուղիմեոս սրբազան առաքյալների և մեր երկրորդ Լուսավորիչ սուրբ Գրիգոր Հայրապետի բարեխոսությամբ․․․ (Մաղթանք, «Քրիստոս Աստված մեր»)։
Քրիստոնեության առաջին դարում աշխարհը տակնուվրա եղավ նախկինում նմանը չունեցող այն գաղափարների հոսքով, որոնք առաջին հայացքից շա՜տ տկար արարածների՝ ձկնորսների շնորհիվ իրենց հետքը թողեցին անգամ ամենահեռավոր անկյուններում։
Երբ այդ հոսքը հայերին հասավ, բուռն .....
«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք»: (Հովհ. ԺԳ 34-35)
Ահա այս պատվիրանն էր «լրումն օրինաց եւ մարգարեից», որ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր կյանքով բերեց աշխարհ, մի նոր պատվիրան, որով էլ մարդկանց հետ սկզբունքային նոր հարաբերության հիմք դրեց:
Իսկ ի՞նչ է սերը: «Սերն ակտիվ հետաքրքրություն է այն անձի կյանքով, որի նկատմամբ տածում ենք այս զգացմունքը: Այնտեղ, ուր բացակայում է ակտիվ .....
«Տեսավ և թողեց անցավ» (Ղուկ. 10.32)։
Տեսնել դիպվածն ու պատահարը, տեսնել գործված ոճիրը, տեսնել մահամերձ մարդուն, տեսնել հոգով անկում ապրածին ու թողնել-գնալ՝ դա հարիր չէ սիրտ և զգացմունք ունեցող մարդուն:
Գործված որևէ չարիք, որևէ ոճիր՝ լինի դա մարդու անփորձության հետևանք, թե նրա կրքերի ու հուսահատության թելադրանք, լինի այդ մարդը չարագործների թե որևէ այլ պարագայի զոհ, միևնույն է, նրան օգնելն ու օժանդակելը, դարմանելը և սփոփելը քրիստոնեական .....
«Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք» (Ղուկ․ 16.9)։
Չնայած որ բարեպաշտության տեսանկյունից սովորական է դարձել այն կանոնը, որը հավատացյալներին պարտադրում է մանավանդ ապաշխարության օրերին ձեռնպահ մնալ մտքի կամ մարմնի այն բոլոր զբաղումներից, որոնք վերաբերում են կյանքի նյութական ըմբռնմանը, այդուհանդերձ Եկեղեցին այդ երկյուղալի ողջախոհության դեմ ոչ անխոհեմ մի «հակադրությամբ» մեր միտքը սևեռում է մի այնպիսի կետի, որը ենթադրում .....
«Որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ էլ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6․21)։
«Գանձ» նշանակում է «երջանկություն» կամ էլ մատնացույց է անում մեր սիրո ու բաղձանքի գլխավոր առարկային: Չէ որ մեր սիրտը երջանկություն է փափագում, մեր տենչանքները երջանկության են ձգտում: Երջանկության շուրջն են պտտվում մեր բոլոր մտածումներն ու երազանքները, երջանկությամբ ենք ուրախանում, երջանկության հույսով ենք ցնծում ու երջանկության ակնկալությամբ ենք մխիթարվում:
Մեր .....
«Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհ․ 14.23)։
Ավետարանի պատմությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր հավատացյալ քրիստոնյա, անշուշտ, գիտի, որ երկնավոր Վարդապետը՝ Հիսուս, մարմնապես այս աշխարհի վրա ապրած կյանքի վերջին օրերին հրեաների Պասեք տոնի առիթով աշակերտների հետ Գալիլիայից գնաց Երուսաղեմ՝ Հավիտենականի կողմից ընտրված Սուրբ Քաղաքը, որպեսզի այնտեղ իրականացներ .....
«Պետք է ձեզ վերստին ծնվել» (Հովհ․ 3.7)։
Մարդիկ, շատ քիչ բացառությամբ, ճշմարտությունն աղարտում ու արդարությունն անիրավում են, որի պատճառով էլ եղծվում, ապականվում է մարդու բարոյական բնությունը, և մի՞թե դա չի հաստատվում նաև մարդկային կյանքի անցյալ ու ներկա պատմությամբ:
Ձեր կյանքի ընթացքում չե՞ք հանդիպել այնպիսի մարդկանց, որոնք ավելի շատ առաջնորդվում են կույր կրքով, քան թե լրջմիտ կամքով: Նրանց մեջ ավելի շատ գծուծ շահն է խոսում, քան .....
«Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այն մարդը» (Հովհ․ 7․46)։
Հիսուսի կյանքի սկիզբը մի նոր թվական բացեց Իսրայելի կրոնական պատմության մեջ և որոշ ժամանակ անց էլ նոր թվագրումը եղավ ամբողջ տիեզերքի պատմության համար:
Հիսուս Քրիստոսի միջոցով կրոնական մտածումներն ու հավատալիքները հրեական և հեթանոսական ծեսերի կեղևից մաքրվեցին ու դրվեցին բուն հոգևոր տիրույթի մեջ:
Եվ դարեր շարունակ հոգևորապես թմրած մարդկային գիտակցությունը Փրկչի .....