Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Աստվածամորը նվիրված յոթ տոներից Ավետումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը նշում է ապրիլի 7-ին: Ողջ քրիստոնյա աշխարհի համար կարևորագույն մի տոն. ավետվեց աշխարհի Փրկչի ծննդյան ավետիսը: Մարիամը, Աստվածամայր դառնալով, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքով, իր անձի մեջ խտացրեց մայրության բարձրագույն արտահայտությունը՝ իր կերպարում վեհագույն ձևով դրսևորելով կնոջ դերը: Աստծու Որդին մարդեղացավ, ծնվեց Ս. Կույս Մարիամ .....
Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կայացավ «Ես կարող եմ» խորագիրը կրող բարեգործական համերգ, որ կազմակերպել էին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համանքը և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ն: Համերգին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական .....
Մարտի 21-ին ողջ աշխարհը նշում է Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրը: Այս առիթով Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ն և «Լուսե» վերականգնողական կենտրոնը համատեղ իրականացրին հանրային միջոցառում, որը Դաունի համախտանիշով մարդկանց կարողությունները վեր հանելու և նրանց մասին իրազեկման նպատակ ուներ: Ողջ միջոցառման .....
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ՝ մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ողջունեց «Արև երեխաներ» ՀԿ-ի գործունեությունը և անդրադարձավ հասարակության մեջ Դաունի համախտանիշով .....
Մարտի 12-ից 14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:
Ժողովի նիստերն ատենապետեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս .....
Մարտի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթեցին նորոգ հանգուցյալ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի և Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ հոգելույս .....
Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու սրտագին շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց՝ մարտի 8-ի տոնական առիթով:
Գարնան այս բերկրաշատ տոնին բոլորիս սրտերը համակվում են ուրախությամբ և ջերմ զգացումներով՝ դեպի մեր մայրերն և քույրերը: Անգնահատելի է ձեր դերն ու ավանդը, սիրելինե՜ր, ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում, և անփոխարինելի ձեր առաքելությունը՝ ընտանեկան հարկից ներս ու սերունդների .....
Մարտի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում Երևանի Մ. Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի միջին դասարանների աշակերտները հանդես եկան Բուն բարեկենդանին նվիրված միջոցառմամբ: Թեև եղանակը անձրևային էր, բայց երեխաները կարողացան լիարժեք նշել Բուն բարեկենդանյան տոնախմբությունը՝ տոնի ուրախությանը հաղորդ դարձնելով նաև հանդիսատեսին:
Մինչ տոնախմբությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը ողջունեց .....
Ազգային-եկեղեցական տոներին և ավանդույթներին հավատարիմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը մարտի 2-ին «Տերյան» ռեստորանում ազգային երգ ու պարով, խաղերով և ավանդական ուտեստներով նշեց Բուն բարեկենդանը: Բարեկենդանյան ուրախ տոնախմբությունից բացի սիրիահայ համայնքը նշում էր նաև իր գործունեության հնգամյակը: Հինգ տարի է, ինչ «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. .....
Մարտի 3-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Բուն բարեկենդանը՝ բարեկենդաններից ամենամեծը, որ նախորդում է Մեծ պահքին: Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագի մասնակիցները օրվա խորհրդին հաղորդ դարձան՝ ունկնդրելով Տեր Վահան քահանա Առաքելյանի քարոզխոսությունը, որում մասնավորաբար ասվում էր. «Ուրախությամբ սկսվում է Մեծ պահքը և առավել ևս ավարտվում բազմապատիկ ցնծությամբ՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությամբ, քանի .....
Փետրվարի 26-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին համախմբվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ թեմակալ առաջնորդների առաջնորդությամբ:
Այս կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Էջմիածին քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցում հոգևորականները մասնակցեցին Սուրբ Պատարագի արարողությանը: .....
Գարեգին Բ Կաթողիկոս. «Հոգևոր արժեքների վրա ամուր հաստատված հասարակությունն է, որ կարող է իր կյանքի վերընթացը կերտել»
Փետրվարի 26-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ:
Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզն Թուֆայան» հայորդյաց տանը, նախագահությամբ .....
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Սուրբ Ղևոնդյաց տոնը հոգևորաց դասի տոնն է: Ուստի Սբ. Ղևոնդյաց բարեխոսությամբ, հայցենք Տիրոջից, որ Նրա հզոր Աջը պահապան ու զորավիգ լինի Քրիստոսի եկեղեցուն զինվորագրված մեր հոգևոր սպասավորներին:
Շնորհավորում ենք Ձեզ, Տիրոջ մշակնե՛ր, Ձեր անմնացորդ ծառայության և նվիրման համար՝ ուղղված հայ ազգի հոգևոր և բարոյական աշխարհի շինությանն ու հարստացմանը: Աստծո շնորհի և կոչման համաձայն՝ անցնում եք ուխտի մի ճանապարհ, .....
Փետրվարի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ լավագույն զինվորների պարգևատրման արարողությունը: Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի տոնի առթիվ պարգևատրեց սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առավել աչքի ընկած 20 զինվորներին: Ս. Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերի և դրամական պարգևների արժանացան 20 զինվորներ: Նրանց ցուցակը տրամադրել .....
Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում է Տեառնընդառաջը՝ քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը: Ամեն տարի փետրվարի 13-ին հանդիսավոր ժամերգությամբ ազդարարվում է տոնի նախատոնակը: Այս տարի ևս Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մեծ թվով հավատավոր հայորդիներ իրենց մասնակցությունն էին բերել հանդիսավոր ժամերգությանը՝ Փրկչին ընդառաջ գնալու կոչին ունկնդիր: Ժամերգության ընթացքում հնչեցին օրվա պատշաճ աղոթքներ և շարականներ: .....