Իրադարձություններ
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առիթով։ Մայիսյան հերոսամարտերի պատմական իրադարձությունները անկյունաքարային նշանակություն ունեցան հայոց պետականության վերականգնման՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և մեր ազգային կյանքի վերազարթոնքի գործում։ Հայոց Ցեղասպանության սոսկալի ողբերգությունը վերապրած մեր .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի նվիրական օրերից մեկը
Մայիսի 14-ին Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի ուխտի եկած հավատացյալների փափագն էր մասնակցել ուխտի Սուրբ Պատարագին և հաղորդակից լինել «Զորավոր» հրաշագործ Ավետարանին՝ հայցելով սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությունը: 14-րդ դարից առ այսօր Հայոց ազգը հաղորդակից է լինում իր զորությամբ և հրաշագործությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին, որ նախկինում «Վիշապկենց» է կոչվել: Այս դարերի ընթացքում Ավետարանը հանգրվանել .....
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ
Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք .....
Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին, ի մասնավորի բոլոր տիկնանց, օրիորդներին և մայրության բերկրանքին սպասող կանանց՝ Սուրբ Աստվածածնի Ավետման հոգենորոգ տոնի առիթով: Աստվածամայրը իր առաքինի կերպարով, հեզությամբ ու աստվածսիրությամբ բարի օրինակ է բոլոր մայրերին ու օրիորդներին, ովքեր գովելի ջանքեր ու նվիրում են բերում իրենց ընտանիքների բարօրությանը և մեր ժողովրդի առաջընթաց .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում անցկացվեց «Զատկական փառատոն»
Մարտի 31-ին Հայ եկեղեցին նշեց Տիրոջ հրաշափառ Հարության տոնը, ինչի առթիվ Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագի ավարտին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը եկեղեցու բակում անցկացրեց «Զատկական փառատոն»։ Արդեն երրորդ տարին է, .....
Նավասարդ արք․ Կճոյանի շնորհավորական ուղերձը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
Սիրելի՛ հավատավոր զավակներ, «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրաշափառ ավետիսը վերստին զորացնում է մեր հավատքը և լցնում մեր հոգիներն անհուն բերկրությամբ: Իր հաղթական Հարությամբ Հիսուս Քրիստոս ամենքիս պարգևեց փորձությունները հաղթահարելու, մահվանը հաղթելու և երկնքի արքայությունը ժառանգելու շնորհը։ Սիրելինե՛ր, Քրիստոս հարություն առավ, որպեսզի բյուրեղանա ու զորանա մեր հավատքը և աստվածային սերն ու ճշմարտությունը հրաշագործեն մեր կյանքում՝ .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
«Զսուրբ եւ զհրաշալի եւ զյաղթող զյարութիւնդ Քո օրհնեմք եւ փառաւորեմք» (Ժամագիրք):                                                                Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսն է հնչում այսօր մեր եկեղեցիների սուրբ խորաններից։ Սքանչելախորհուրդ .....
«Մուտք Երուսաղեմի» ուրախ տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Մարտի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի հիշատակը: Տոնական օրվա արարողություններն սկսվեցին վաղ առավոտից. Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին ուռենու ճյուղեր և բաժանվեցին ներկաներին, ապա Ս. Պատարագ մատուցվեց, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց «Դռնբացեք»-ի արարողություն: Վաղ .....
Կրկեսային ուրախ նվեր կիրակնօրյա դպրոցի սաներին
Մարտի 16-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները ծնողների և մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանի հետ միասին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակից եղան կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 89–ամյակին նվիրված կրկեսային բազմաժանր ներկայացմանը: Ուրախ կրկեսային ներկայացումը մեծ ուրախություն և ոգևորություն .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդաց՝ ի Հայաստան և ի Սփյուռս։ Կնոջ դերը միշտ արժևորվել է մեր ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում։ Այսօր, երբ ընդլայնվել են կանանց գործունեության ոլորտները, արդարև, մեծ է մեր մայրերի ու քույրերի ավանդը ազգային և եկեղեցական .....
Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի եւ օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց .....
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
 Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետը ողջունեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի մասնակցությունը ժողովին։ Այնուհետև իր գնահատանքն ու օրհնությունը բերելով Գերագույն հոգևոր խորհրդի .....
«Զորավոր» երիտասարդաց միությունը մրցակցեց հոգևոր ինտելեկտուալ խաղում
Փետրվարի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, անցկացրեց հոգևոր ինտելեկտուալ խաղ: Երիտասարդ միության անդամները միմյանց հետ մրցեցին երկու թիմով, որոնք կրում էին «Հաղթանակ» և «Հույս» անվանումները: Ինտելեկտուալ խաղի հարցաշարն ընդգրկում էր Աստվածաշնչից, Հայ եկեղեցու տոներից, ծեսերից և պատմությունից հարցեր: Երեք փուլով .....
Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով
Փետրվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Վաղարշապատ), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Սրբազան արարողությանը ներկա էին hայաստանյան թեմերից  Սուրբ Էջմիածնում համախմբված 243 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․