Նոյեմբերի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր հոգեբան, հոգեթերապևտ Նարինե Հարությունյանին: Հանդիպումը, երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Բանախոսությունը կրում էր «Մարդկային հարաբերություններ. ինչպես տարբերակել առողջ .....
Հոկտեմբերի 19-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում «Զորավոր» երիտասարդաց միության կողմից կազմակերպվել էր «Սուրբ Պատարագը» խորագրով ինտելեկտուալ խաղ, որին միության հրավերով իր մասնակցությունն էր բերել Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունը: Ինտելեկտուալ խաղը, «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով, ապա .....
Հաղթական եկեղեցին սիրո հաղորդակցության մեջ է զինվորյալ եկեղեցու հետ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից սբ. Անանիայի հիշատակությունն այս տարի տոնախմբեց հոկտեմբերի 14-ին: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո և հոկտեմբերի 13-ի երեկոյան՝ ժամը 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ .....
Անկախության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփյուռս։
Անկախ պետականության վերահաստատումը դարավոր նվիրական իղձ էր, որը մեր ժողովուրդն իրականացրեց հավաքական կամքով, իր բարօր ու խաղաղ կյանքը կառուցելու և ազգային արժեքներով ապրելու ձգտումով։
Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են ծանր փորձությունների միջով՝ դիմագրավելով հետպատերազմյան .....
Գերաշնո՛րհ Սրբազան Հայր,
Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականաց դասի և հավատացելոց անունից հղում ենք մեր ջերմագին շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձերդ Սրբազնության ծննդյան տարեդարձի առթիվ:
Ի սրտե մաղթում ենք Ձեզ քաջառողջ, երկար տարիներ, կենաց արևշատություն և արդյունաշատ առաջնորդություն։ Աղոթք ենք առաքում առ Տեր և հայցում Ամենակալի զորակցությունը, առատ օրհնություններն ու շնորհները, նաև մշտատև առաջնորդությունը Ձերդ Սրբազնության .....
Վեհափա՛ռ Տեր,
Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տարեդարձի առթիվ:
Տարիներ առաջ Միածնաէջ Մայր Տաճարում Ձեզ փոխանցվեց Լուսավորչի Աթոռի գահակալությունը: Շուրջ երկուսուկես տասնամյակ Դուք ստանձնեցիք Հայոց ազգին հավատքի և եկեղեցասիրության ճամփաներով ուղղորդելու և փրկակար հավատքն անսասան պահելու առաքելությունը: «Եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, .....
Հունիսի 8-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Հոգեգալստյան տոնը: Սուրբ Երրորդության երրորդ անձը՝ Սուրբ Հոգին, Իր շնորհներն է բաշխում քրիստոնյաներին մկրտությունից ի վեր: Տոնի հիշեցումներից է՝ աստվածային շնորհները գործածել ի փառս Աստծու: Այս պատգամին հետևողները կյանքի բոլոր՝ այդ թվում նաև արվեստի բնագավառում, բարի պտուղներ են տալիս և աստվածահաճո գործեր արարում:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության .....
Գերաշնորհ Սրբազան Հա՛յր,
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանայից դասի և հավատավոր համայնքի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ քահանայական ձեռնադրության 38-րդ տարեդարձի առթիվ։
Բարձրյալն Աստծու օրհնությամբ Ձերդ Սրբազնության առաջնորդած տիրախնամ թեմն այս բոլոր տարիներին իր հոգենորոգ, ազգանվեր ու եկեղեցասեր առաքելությունն է իրականացնում ի փառս Աստծու և ի շինություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։
Աղոթում .....
Հունիսի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր մանկավարժ, կենսաբան, մանկագիր և թարգմանիչ Հասմիկ Ափոյանին: Հանդիպումը, երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Հայրը, ողջունելով հյուրին, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու .....
Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։
Ժողովում քննարկվեցին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչված հարցեր։
Մասնավոր .....
Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ի հայրենիս և ի սփյուռս մեր ժողովրդի զավակներին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։
Այսօր ոգեկոչում ենք հիշատակները 1918 թ․ մայիսյան հերոսամարտերի, մեր ժողովրդի դրսևորած աննկուն կամքի, միասնականության ոգու և քաջարի պայքարի, որի շնորհիվ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Դարերի ընդմիջումից հետո հայրենի հողում վերականգնվեց հայկական պետականությունը՝ արժանապատիվ ու ապահով կյանք .....
Մայիսի 14-ին Հայ եկեղեցու նշանավոր հայրապետներից սբ. Մովսես Գ Տաթևացու մահվան հիշատակության օրն է: Այդ օրը Հայ եկեղեցու հավատավոր զավակներն ուխտի են գնում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի և հայցում Հայոց հայրապետի բարեխոսությունը, հայրապետի, ով 17-րդ դարում՝ երկու դար տևած խավար դարաշրջաններից հետո, Հայոց աշխարհի երկնակամարում փայլեց որպես լուսատու աստղ՝ Ավետարանի լույսով ողողելով հայ հոգիները: Նա իր սրբակրոն և զոհաբերվող գործունեությամբ .....
Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։
Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ Բազմադարյա մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը անձնազոհաբար պայքարել է իր անկախ և արժանապատիվ .....
Սիրելի՛ հավատավոր զավակներ,
Հրաշազարդ Սուրբ Հարության տոնի առթիվ հղում ենք մեր սրտաբուխ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները:
Փա՜ռք Քրիստոսի ամենազոր Հարությանը: Անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց այս կենսաբեր ողջույնի, որով ամենամյա նորոգությամբ ի լուր ամենքի ազդարարվում է. «Մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգևեաց»: Քրիստոս Իր մահվամբ հաղթեց մահվանը: Տերը հարությամբ ուղենշեց հավիտենական կյանքի ճանապարհը՝ .....
Ապրիլի 19-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա կարդացվեցին սուրբգրային .....