
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի անգամ Սկիտեի երեցներին ողջ շաբաթը պատվիրվեց պահեցողություն անել: Եղբայրներից ոմանք Եգիպտոսից եկան հայր Մովսեսի մոտ, և նա նրանց համար փոքրինչ ուտելիք եփեց: Երբ նրան մոտիկ ապրողները տեսան ծուխը, պատմեցին երեցներին և ասացին. «Հայր Մովսեսը խախտեց ձեր հրամանը և իր համար կերակուր եփեց»: Իսկ նրանք ասացին. «Երբ եկեղեցի գա, մենք նրան կասենք»: Երբ եկավ շաբաթը, երեցները տեսան ծերի մեծ քաղաքավարությունը, քանզի լսել էին նրա հյուրընկալության .....
Իմ ու հարևանիս միջև թշնամանք առաջացավ փշի պես՝ չէինք կարողանում միմյանց աչքերին նայել: Ձմեռային մի երեկո փոքր որդիս բարձրաձայն Նոր Կտակարանն էր կարդում ինձ համար և երբ կարդաց Փրկչի այն խոսքերը, թե՝ բարություն արեք ձեզ ատողներին (Մտթ. 5:44), բղավեցի. «Բավակա՛ն է»: Ողջ գիշեր չկարողացա քնել, անդադար մտածում էի, թե ինչպես կատարեմ Աստծո այդ պատվիրանը: Եվ մի անգամ հարևան տնից եկող բարձր լացի ձայն լսեցի: Հարցուփորձ անելով իմացա, որ հարկադիր կատարողները .....
Հայր Սերինոս Դիողկացին իր աշակերտ Իսահակի հետ գնաց հայր Պիմենի մոտ և ասաց նրան. «Հա՛յր, ի՞նչ անեմ այս Իսահակին, որպեսզի սիրահոժարությամբ լսի ինձանից խոսքը»: Հայր Պիմենն ասաց նրան. «Եթե այդ ես ուզում, ավելի շատ գո՛րծ ցույց տուր նրան. գուցե միայն խոսքիդ նայելով` ունայնանա, բայց եթե գործով ուսուցանես նրան, այն կմնա նրա հետ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի հագարացու կին տառապում էր կրծքավանդակի սարսափելի ցավերից և բժիշկների առաջարկած միջոցները ոչ մի օգուտ չէին տալիս: Եվ ամուսինը նրան խղճալով՝ նստեցրեց ձիու վրա ու տարավ կանանց քրիստոնեական մենաստան, որը հայտնի էր այնտեղի օրհնված ջրի հրաշալի բուժիչ հատկություններով: Այն օրը հորդառատ անձրև էր եկել և ողողել-տարել էր ճանապարհը, ուստի, նրանք միայն գիշերը հասան մենաստան, երբ միանձնուհիներն արդեն պատրաստվում էին քնելու: Պահակը դարպասը չբացեց .....
Ոմն եղբայր սատանայի ազդեցությամբ ընկավ շնության մեջ: Հայրերից մեկն ասաց. «Ո՜հ, ի՜նչ չարիք գործեց»: Որոշ ժամանակ անց ննջեց այն եղբայրը, որ մեղանչել էր, և Տիրոջ հրեշտակը տարավ նրան ծերի մոտ և ասաց. «Ահա, ում որ դատեցիր, ննջեց, և Աստված ասում է. «Ո՞ւր կհրամայես տանել սրան` Արքայությո՞ւն, թե՞ գեհեն, որովհետև դու Ինձ իշխանությունից զրկեցիր և ժամանակից առաջ դատեցիր սրան»: Եվ ծերը մինչև մահվան օրը զղջման արտասուքներ էր թափում .....
Մի կին գանգատվում է.
- Տե՛ր հայր, չար մտքեր են հայտնվում գլխումս, իսկ ինչպես դրանց հաղթել՝ չգիտեմ:
Քահանան ժպտում է.
- Եթե երկու հոգի գան Ձեզ մոտ՝ մեկը բարի, մյուսը չար, ո՞ւմ ավելի հեշտ կլինի վռնդել:
- Բարի մարդուն,- պատասխանում է կինը:
- Հենց այդպես էլ բարի մտքերին ենք հեշտությամբ վախեցնում, իսկ չարից պրծում չկա: Ուստի խնդրում ենք. «Տե՛ր, օգնիր»: Եվ տե՛ս, որ հեռանում են…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Հայր Մովսեսի մասին լսեց ոմն իշխան և գնաց Սկիտե` նրան տեսնելու: Այդ մասին ոմանք տեղեկացրին ծերին, իսկ նա փախավ և գնաց դաշտ: Եվ հանդիպեցին նրան իշխանը և իր հեծյալները, մինչ գնում էր ծերը դաշտով, և ասացին նրան. «Ասա՛ մեզ, ծե՛ր, որտե՞ղ է հայր Մովսեսի սենյակը»: Ծերն ասաց. «Ինչո՞ւ եք փնտրում նրան, քանի որ նա մոլագար է»: Եվ երբ իշխանը եկավ եկեղեցի, նրան ընդառաջ ելան եղբայրները: Իշխանը նրանց ասաց. «Լսեցի ես հայր Մովսեսի մասին և եկա տեսնելու .....
Հինգ-վեց տարեկան մի տղա, ծնողների հետ անտառում զբոսնելիս, մի վճիտ առվակ տեսավ: Խմեց սառնորակ ջրից, հետո զվարճանքի համար մի ճյուղ վերցրեց ու սկսեց առվակի ջուրը պղտորել: Առվակի հատակը հողոտ էր և այդ պատճառով էլ վայրկենապես ջրի երեսը ավազ, թափված տերևներ ու տարբեր աղբ բարձրացավ: Երբեմնի վճիտ ջուրն այլևս պիտանի չէր խմելու համար: Տղայի համար տհաճ դարձավ առվակի կեղտոտ ջրին նայելն, ու ձեռքի ճյուղն այնտեղ նետելով՝ վազեց մայրիկի մոտ: Իսկ մեկ այլ տեղ՝ .....
Ասաց ծերը. «Եթե փորձության մեջ ընկնես, և դրա պատճառով դուրս գաս քո վայրից, ուր էլ որ գնաս` այնտեղ քեզ ավելի մեծը կպատահի: Ուստի՝ մնա քո տեղում, մինչև փորձությունն անցնի, որպեսզի խաղաղությամբ ընթանաս և ոչ մեկին չխռովեցնես»: Սաստիկ զայրացկոտ մեկը կար, որ խիստ տրտմում էր եղբայրների մեջ: Սա ասաց. «Գնամ այսինչ անապատը, ուր բարկության պատճառ չկա»: Այնտեղ գնալուց հետո, երբ ջրամանը գետնին դրեց, այն երեք անգամ շրջվեց: Նա բարկացած՝ ջրամանը .....
Կեսգիշերին մոտ վանքի պահակատանը հեռախոսազանգ է հնչում: Վանահորն են լսափողի մոտ խնդրում:
- Ասացեք «Հայր մեր»-ը,- խնդրում է պահակը:
Գծի մյուս ծայրում ասում են:
- «Հավատամք»-ն ասացեք,- կրկին խնդրում է պահակը:
- Հավատամք ի մի Աստված, ի Հայրն Ամենակալ, Արարիչն երկնի և երկրի…
Պահակը թելադրում է վանահոր հեռախոսահամարը, այնուհետև հարցնում.
- Իսկ ի՞նչ ասեմ, ո՞վ էր հարցնում վանահորը:
- Արքեպիսկոպոս Ամվրոսին…
Ռուսերենից .....
Ոմն եղբայր եկավ հայր Աղաթոնի մոտ և ապրում էր նրա հետ: Մի անգամ այս եղբայրը, երբ ճանապարհ էր գնում, գտավ մի կտոր բորակ և վերցնելով այն՝ տարավ հորը: Ծերն ասաց. «Որտեղի՞ց է սա»: Եղբայրը պատասխանեց. «Ճանապարհի վրա գտա սա, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Եթե եկել ես Աղաթոնի հետ բնակվելու, ապա մի՛ վերցրու այն, ինչ որ դու չես դրել»: Եվ ուղարկեց նրան վերցրածը տեղը դնելու:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Կիսահարբած մի հարբեցող նստում է նստարանին և մտախոհ այս ու այն կողմ նայում: Չար ոգին մոտենում է և ասում.
- Երբ այն պահեստի մոտով անցար, ինչո՞ւ ներս չմտար, չէ՞ որ տեսար այնտեղ բազամաթիվ ոգելից խմիչքներ կային: Մի՞թե կրկին այդպիսի հնարավորություն կունենաս:
Հարբեցողն ուշադիր լսում է և պատասխանում.
- Բայց բժիշկն ինձ արգելեց ոգելից խմիչք օգտագործել: Եթե շարունակեմ խմել, առողջությունս վերջնականապես կկորցնեմ:
Դևը ծիծաղում է և հորդորում.
- .....
Չորս եղբայրներ ուխտեցին սիրով մնալ կրոնավորության մեջ, որպեսզի Աստված մի տեղում հանգչեցնի իրենց: Նրանցից երկուսը մեռան և գնացին հանգստի, իսկ ողջ մնացածներից մեկն ընկավ պոռնկության մեջ: Եվ մինչ սա վերադառնում էր այնտեղից, ի Քրիստոս գնացածներն աղաչում էին, որ առյուծն ուտի նրան մեղքերի դիմաց, որպեսզի գա իրենց մոտ, իսկ խցում մնացած եղբայրն աղաչում էր Աստծուն, որ նա ողջ գա տուն: Եվ Տերը պատասխանեց իր մոտ եղող հոգիներին, թե Ինքը պետք է նրան .....
Թագավորի խորհրդականն ասում է.
- Մենք պետք է հաշտություն կնքենք, քանի որ նոր, ամուր սրեր չունենք, որպեսզի մոտեցող հակառակորդ զորքի դեմ կարողանանք պատերազմ մղել:
Թագավորը ոգևորված պատասխանում է.
- Ինչպե՞ս չունենք, մեր քաղաքում մի հմուտ դարբին ունենք, որ խոփեր, բահեր գերանդիներ է պատրաստում: Իսկ հիմա ցանկանում եմ, որ ամրակուռ սրեր պատրաստի մեր զորքի համար: Տեսնում ես՝ Աստված մեզ հետ է, քանի որ քաղաքում նաև այդպիսի դարբին ունենք:
Եվ անմիջապես .....
Սկյութիայում ոմն հայր Ապոլոնի մասին ասում էին, թե նախկինում գազանաբարո հովիվ էր եղել. տեսնելով ամայի վայրում մի հղի կնոջ` սատանայից դրդված ասել էր. «Կամենում եմ տեսնել, թե ինչպես է պտուղը բնակվում նրա որովայնում»: Պատռել էր կնոջ որովայնը, տեսել մանկանը, հետո զղջալով եկել էր Սկյութիա և հայրերին պատմել, թե ինչ ոճիր է գործել: Եվ լսելով, թե ինչպես են սաղմոսում և ասում. «Մեր կյանքի տարիների թիվը յոթանասուն է, առավելը` ութսուն, այն էլ` ցավերով .....