
Ովքե՞ր են սրբերը և ինչպե՞ս են արժանացել սրբության
Ոմանց համար սրբերը երկնքի հետ կապ ունեցող արտասովոր, գերբնական էակներ են լուսապսակներով: Ոմանց համար պատմության հետաքրքիր էջեր, երբեմն նաև անհավանական թվացող: Ոմանց համար սրբերը եկեղեցում փակցված սրբանկարներից այն կողմ ոչ մի նշանակություն չունեն, իսկ ոմանց համար էլ կենդանի հավատքի լավագույն օրինակներն են:
Սրբության գաղափարը մեծ տեղ է գրավում քրիստոնեության մեջ և այդ գաղափարին դեռևս հանդիպում ենք Հին Ուխտում: Թերթելով Հին Կտակարանը՝ հանդիպում ենք սրբությամբ ապրող բազմաթիվ կերպարների, ովքեր աստվածային ներշնչմամբ ուղղորդում էին մարդկանց դեպի սրբության ուղի:
«Սուրբ, սրբություն և սրբել» բառերը ավելի քան 1200 անգամ է գործածված Աստվածաշնչում: Հին Կտակարանի Ղևտական գրքում բազմիցս ենք հանդիպում աստվածային այս պատգամին. «Սուրբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը սուրբ եմ» (Ղևտական 11:44; 19:2; 20:7; 21:8):
Սուրբ նշանակում է մաքուր:
«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17): Սրբերը Քրիստոսի հետ միացած նոր կյանք ունեցան: Նրանք, ապրելով այս աշխարհում և մարդկանց մեջ, այս աշխարհից չէին, ինչպես Քրիստոս (Հովհաննես 17:14):
Սրբերին սկսել են հիշատակել
Ե՞րբ և ի՞նչ պայմաններում են մարդիկ սկսել հիշատակել սրբերի տոնակատարությունը:
Սրբերից շատերը նահատակվել են, նրանք ոչ միայն խոսքով, կյանքով, այլ նաև իրենց մահով էին քարոզում Քրիստոսին: Նրանք մեծ ուրախությամբ էին գնում չարչարանքի և նահատակության՝ իրենց համարելով Քրիստոսի չարչարանքների և նաև Նրա փառքի մասնակիցը: Չարչարանքներն ու մահը նրանք ընդունում էին՝ որպես հաղթանակ ընդդեմ մահվան և նրա դեմ վախի:
Քրիստոնեական եկեղեցին շատ բնականորեն է սկսել հարգել և հիշել նրանց: Սրբերի հիշատակությունն սկսվել է նրանց մարտիրոսական մահվան տարեդարձային հիշատակությամբ: Եկեղեցին գրի էր առնում մարտիրոսների չարչարանքները և շրջաբերական նամակների ձևով ուղարկում էր շրջակա եկեղեցիները՝ ընդարձակելով նրանց հարգանքի շրջանակը՝ որպես օրինակ և քաջալերություն շատերի: Ժամանակի ընթացքում մարտիրոսներին միացան «խոստովանողները», այսինքն՝ այն քաջարի քրիստոնյաները, որ հանուն Քրիստոսի չարչարվելով՝ ողջ են մնացել: Եկեղեցին նրանց վկայարանների կամ գերեզմանների վրա տարեկան հոգևոր հանդիսությամբ հարգում է նրանց հետմահու հիշատակությունը:
«Խոստովանողներ»-ին միացան կույսերը, ճգնավորները: Կույսերը՝ այր և կին, կամավորապես հրաժարվում էին ամուսնական, աշխարհիկ կյանքից և կուսակրոնի կյանքով ապրում էին սրբությամբ: Նրանց ժուժկալությունն եկեղեցին հավասար է նկատել մարտիրոսությանը: Իսկ ճգնավորները, թողնելով աշխարհի բոլոր ապականությունները, ցանկություններն ու խաբկանքները, ապրում էին ամայի վայրերում Աստծո ներկայության և շնորհների մեջ: Արդարև, բոլոր նրանք, որ հերոսական առաքինությամբ և բացառիկ նվիրումով ծառայեցին եկեղեցուն, արժանացան բացառիկ հիշատակության թե՛ հասարակ ժողովրդի փափագով, թե՛ եկեղեցական իշխանության հավանությամբ և հաստատումով: Դարերի ընթացքում եկեղեցին, ժողովրդի կամ տեղական հոգևոր իշխանության խնդրանքը քննության ենթարկելով, մարտիրոսի կամ որևէ առաքինի անձի սուրբ է հռչակել՝ տարեկան տոնախմբության արժանացնելով: Մեր տոնացույցի վերջին բարեկարգիչը Սիմեոն կաթողիկոսն (1780 թ.) է եղել, ում նախաձեռնությամբ տոնացույցում ավելացել են վերջին սրբերը՝ մեծ վարդապետները՝ Սբ. Հովհաննես Որոտնեցին (1315-1386 թթ.) և Սբ. Մովսես Տաթևացին (1578-1632 թթ.): Դարերի դադարից հետո, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին 2015թ-ի ապրիլի 23-ին հատուկ արարողակարգով սրբերի շարքին դասեց «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակության պսակն ընդունածներին՝ Եղեռնի զոհերին, ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության նահատակ սրբերի հիշատակի օր:
Սրբերը մաս են կազմում
Ըստ եկեղեցու վարդապետության՝ սրբերը մաս են կազմում երկնքի Անդրանկաց ժողովի (եկեղեցու), ուր դարձյալ աղոթում են մարդկանց համար, որպեսզի նրանք էլ, մեղքի և չարի դեմ հաղթանակ տանելով, արժանանան Երկնքի Արքայությանը:
Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, նրա գլուխը Քրիստոսն է, իսկ մարմնի անդամները հավատացյալներն են (Ա Կորնթացիներ 12:27-28, Եփեսացիներ 1:22; 5:29-30): Եկեղեցին երկու մասի է բաժանվում՝ Զինվորյալ և Հաղթական: Զինվորյալ եկեղեցի կազմում են աշխարհի վրա ապրող քրիստոնյաները, ովքեր շարունակ պատերազմի մեջ են չարի և մեղքի դեմ (Եփեսացիներ 6:10-20): Զինվորյալ եկեղեցին կոչվում է նաև Մարտնչող եկեղեցի: Իսկ աշխարհից մեկնած սրբերը հանդերձյալ կյանքում կազմում են Հաղթական եկեղեցին, որ կոչվում է նաև Անդրանկաց ժողով (Եբրայեցիներ 12:22-24): Եկեղեցին ոչ միայն երկրի վրա ապրող քրիստոնյաների միասնությունն է, այլ նաև ամբողջությունը նրանց, որ չարի դեմ հաղթանակելով՝ արդարացած հոգով կազմել են Հաղթական եկեղեցին:
Սրբերը բարեխոսում են
Սրբերը ոչ միայն կենդանի և գործող հավատքի օրինակներ են, այլ Աստծո մոտ մեզ համար բարեխոսներ են: Իսկ սրբերի բարեխոսություն խնդրել չի նշանակում աղոթել նրանց: Մենք խնդրում ենք, որ նրանք մեզ համար բարեխոսական աղոթք ուղղեն առ Աստված և օգնեն մեզ: Օրինակ, եթե մենք դիմում ենք Աստվածամորը, որպեսզի նա բարեխոսի Քրիստոսի մոտ մեզ համար, չի նշանակում, որ աղոթում ենք նրան:
Աստվածաշնչից այս օրինակները վկայում են սրբերի բարեխոսության մասին. Աստված պահանջեց, որ Հոբի ընկերները խնդրեն Հոբին իրենց համար աղոթել, որպեսզի Նա չվարվի նրանց հետ` ըստ իրենց հիմարության (Հոբ 42:8), կամ՝ Աստված թույլ տվեց, որ Աբրահամը միջնորդի Սոդոմի համար (Ծննդոց 18):
Բողոքականները կտրականապես մերժում են ցանկացած բարեխոսություն, լինի դա Սուրբ Կույսի, թե հրեշտակների կամ սրբի բարեխոսություն: Իրենց տեսակետը հիմնավորում են Սուրբ Հովհաննես առաքյալի խոսքերով. «…բարեխոս (միջնորդ) ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս Արդարին» (Ա Հովհաննես 2:1): Ինչպես նաև Սուրբ Պողոս առաքյալի խոսքերով. «Որովհետև մեկ Աստված կա և մեկ Միջնորդ՝ Աստծո և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս Մարդը» (Ա Տիմոթեոս 2:5): Իրականում սկզբունքային մեծ տարբերություն կա Քրիստոսի միջնորդության և սրբերի բարեխոսության միջև. Քրիստոսի Միջնորդությունը քավչարար է: Տեր Հիսուս Քրիստոսը բարեխոսում է մեր մեղքերի թողության համար. Նա՝ Անձամբ, լինելով Քավությունը, մեր փոխարեն վճարեց մեղքի վարձքը: Իսկ սրբերի բարեխոսությունը ոչ մի ընդհանուր բան չունի Փրկագնման, ինչպես նաև Քավության հետ: Սրբերի բարեխոսությունը աղոթք է մեզ համար:
Սրբերի հանդեպ հարգանքը
«Հարգել սրբին նշանակում է նմանվել նրան»,- ասել է Սբ. Հովհան Ոսկեբերանը:
Սրբերի աշխարհը դա այն մարդկանց աշխարհն է, ովքեր ողջ սրտով, մտքով և հոգով սիրել են Աստծուն և իրենց նմանին՝ ջանալով անաղարտ պահել Աստծո պատկերը, որով և ստեղծվել են:
Սրբերի հանդեպ հարգանքն արտահայտվել է նրանով, որ նրանց անունով բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել և կառուցվում են: Առաջին դարերում եկեղեցիներ կառուցելիս նրանց նահատակության վայրերում և եկեղեցու հիմքում դնում էին սրբերի մասունքներից, ինչով և պայմանավորվեց հետագայում մասունքների բաժանումը: Սրբերի հիշատակությունը նշվում է Սուրբ Պատարագով, ուխտագնացություններով՝ հոգևոր ուրախություն պատճառելով մասնակիցներին: Սրբի անունը կրող եկեղեցու համար սրբի տոնն անվանակոչության օր է կամ՝ այդ եկեղեցու տոն: Այդ օրը անվանակոչության օր է համարվում նաև տվյալ սրբի անունը կրող մարդկանց համար:
Ամեն օր կամ պարբերաբար սրբերի վարքի ընթերցումով քրիստոնյան ավելի է ամրացնում իր կապը փրկության ուղեցույցի՝ Աստվածաշնչի հետ, որտեղից և ծանոթանում է առաջին և մեծագույն սրբերին, ապա՝ համայն քրիստոնեության հետ, որի անբաժան մասն է եկեղեցին: Սրբերը կյանքի բոլոր ասպարեզներից են եղել՝ կաթողիկոսներ, թագավորներ, պետական պաշտոնավորներ: Նրանց մեջ կային թե՛ տղամարդիկ և կանայք, թե՛ մանուկ, երիտասարդ և ծեր, թե՛ աղքատ և հարուստ, թե՛ մտավորականներ և գեղջուկ մարդիկ: Հետևաբար նրանց կյանքը օրինակելի է բոլորի համար անխտիր:
Սբ. Հովհան Ոսկեբերանը սրբերի հիշատակության հետ կապված ասել է. «Մարտիրոսների հիշատակությունը տոն է և հոգևոր ուրախություն: Նրանք չարչարվել են, իսկ մենք բերկրում ենք, նրանք հերոսություն են գործել, մենք ուրախանում ենք, նրանց պսակը փառքն է բոլորի, ավելի շուտ փառքը ողջ եկեղեցու»: Ապա սուրբը մարտիրոսական քաջագործությունը համեմատել է Օլիմպիական խաղերի հաղթանակի հետ. «Հաղթում է մեկը, ուրախանում են բոլորը: Սրբերը եկեղեցու գանձերն են լի թանկարժեք մարգարիտներով: Նյութական հարստությունն անցնում է, հագուստը մաշվում է, տները քանդվում են, իսկ հոգևոր հարստությունն այլ է, սրբերը մշտապես փայլում են իրենց լույսի փառքով»:
Բոլոր տոնելի սրբերի հիշատակության օրերն իմանում ենք «Տոնացույց»-ից, բայց այստեղ էլ շատ սրբերի անուններ դուրս են մնացել և նրանց անունները հայտնի են միայն Աստծուն: Հայ եկեղեցին տարվա մեջ մեկ օր նշում է հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի հիշատակությունը: Տոնացույցում 130 օրեր նվիրված են 415 անուն սրբերի և սրբերի խմբերի հիշատակություններին:
Այսպիսով, քրիստոնյայի համար սրբերն ոչ միայն իրենց և Աստծո միջև միջնորդներն են, այլ իրական քրիստոնեության կենդանի կրողները, որոնց կյանքն առ այսօր բարոյականության մեծագույն օրինակ է հանդիսանում:
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ոչ միայն զարմանալի են երանելի Թեոդորիտոս վկայի առաքինի և աստվածասեր հոժարությունը և համբերության կարծրությունը, այլև հաստատուն և անշարժ հավատը, որ ուներ առ Աստված: Նա Հուլիանոս արքայի ժամանակ, մանավանդ բռնավորի և ոչ արքայի, վկայեց Անտիոք քաղաքում. ոչ միայն իր անձը բարի օրինակ ցույց տվեց մարդկանց, լինելով Քրիստոսի հավատարիմ վկա, այլև սքանչելի և զարմանալի երևաց բոլորի մեջ, անպարտելի և հաղթող ախոյան եղավ սատանայի դեմ, որ և անեղծության պսակ .....
Մաքսիմիանոսի և Մաքսենտոսի թագավորության ժամանակ մեծ հալածանք կար քրիստոնյաների դեմ` [ստիպելով] կա՛մ դառնալ կռապաշտության. կա՛մ մատնվել տանջանքի ու մահվան: Այդ ժամանակ բռնվեց Թեոդորոսը և տարան, հարկադրում էին հրաժարվել Քրիստոսից: Իսկ նա, Սուրբ Հոգով լցված, կանգնեց զորքի մեջ ու ասաց. «Ես քրիստոնյա եմ և պիղծերին զոհ մատուցել պարտավորված չեմ»:
Բրինկաս դատավոր սենեկապետն ասաց. «Դու բեր բոլոր զինվորներիդ և զոհ մատուցիր աստվածներին, .....
Սուրբ Հոգու քրիստոսաձիր և առատաբուխ ողորմության շնորհները, որ միշտ և հանապազ, ամեն ժամանակ առատաձեռնությամբ տնօրինում է Իր եկեղեցիների մեջ, որ հաստատեց հավատի առաքելական վեմի վրա և կանգնեցրեց անհողդողդ յոթ սյուներով և երբեք չի նվազեցնում կամ պակասեցնում Իր ստեղծածներից, մանավանդ նրանցից, որոնք սկզբից ևեթ Նրա կամքին հաճոյացան ու եղան Նրա խորհուրդները կատարող, հաստատապես նշաններ ու սքանչելիքներ է կատարում օրերում, դարերում և բոլոր ժամանակներում, .....
Արարչի մեծահրաշ սքանչելիքների անքնին և զարմանալի երկնաձիր պարգևները և հանդեսների համբերատար գործադրությունը, զանազան առաքինությունների պատմությունները հնարավոր չէ ասել մեզ նմաններին, կամ արդարապես գիտենալ նրանց բազմաբողբոջ պսակների գերապայծառությունը, և կամ ցույց տալ թե որքան վայելուչ տեսքով անթառամ պսակ հյուսեցին բազմակորով մարտիրոսությամբ, Հոգու ամրափակ վահանով պարսպելով իրենց մարմինները, ինչպես ոսկին հրափորձության բովով` անցան .....
Դիոկղետիանոս թագավորի տասնիններորդ և հալածանքների առաջին տարում, սա ստեղծեց յոթանասուն ոսկե արձան, և արուներից մեծ աստված կոչեց Ապողոնին, իսկ էգերից` Աստղիկին: Եվ իր թագավորության մեջ հրաման տվեց, թե` «Նրանք են աստվածները, որ ստեղծեցին երկինքն ու երկիրը, և ով սրանց հնազանդվի` կապրի և բազում պարգևներ կստանա, իսկ ով չհնազանդվի Աստծուն զոհ մատուցել և երկրպագել` կտանջվի չարաչար տանջանքով, որովհետև արհամարհում է իմ հրամանը»:
Այնժամ Դիոկղետիանոսը .....
Եվրոպի Ասավերիոս բդեշխը հագած սատանայի զենքը և ինքը մոլորված կռապաշտությամբ, բոլորին հարկադրում էր նույնը կատարել. և մի օր, մինչդեռ բոլոր հեթանոսները հավաքված էին, կուռքի պաշտամունքի, Կեսարիոս քրմապետն ասաց բդեշխին. «Թող ձեր քաջությունը հրամայի, մոլորեցուցիչներին և աստվածներին օտար քրիստոնյաներին բերել պաշտամունքի, որ զոհ մատուցեն: Եթե չհավանեն` անհավատների պատիժ կրեն»: Բդեշխը հրամայեց, բազում զորականներ գնացին, մտան եկեղեցի` .....
Այն ժամանակները թագավորում էր անօրեն Մաքսիմիանոսը և իր ինքնակալության երկրորդ տարում հալածանք սկսեց Աստծու եկեղեցու դեմ և կատաղի զայրույթով պատերազմ ձեռնարկեց Բարձրյալի զորքերի դեմ և չարասեր բանսարկուի ամեն տեսակ հնարները` իբրև որսորդական որոգայթ, փռում էր նրանց վրա, ովքեր քրիստոնեական հավատքի պաշտոնատար էին ու սնապատիր չաստվածների մոլորության արհամարհող:
Այս ժամանակ ուղղափառների դասից կային բազում Աստծու երկյուղած և ճշմարտասեր .....
Աշխարհում Աստծու Որդու ծնունդից հետո եկեղեցու հալածիչ եղան Հռոմի կայսրերից քսաներկուսը` մինչև Կոստանդիանոս Մեծ: Նրանց վերջինը ամբարիշտ Դիոկղետիանոսն էր, որ սկսեց հալածել Աստծու հավատացյալներին: Սա այդ նպատակով Ասորոց Միջագետքում եպարքոս նշանակեց մի մարդու, որ կոչվում էր Ագրիպաս` Սելևկիոս և նախնի Անտիոքոս թագավորների ազգից: Եվ նրան հրամայեց կոտորել քրիստոնյաներին: Իսկ սա Անտիոքոս թագավորի և իր նախնիների նախանձը բերեց իր հետ` Աստծուն .....
Մեծ էր հեթանոսների մոլորությունը ամբարիշտ Դիոկղետիանոսի թագավորության ժամանակ:
Աստծուն չճանաչելով` նրանք ոչ միայն իրենց համար էին խորխորատ պատրաստում, այլև բոլոր մարդկանց հրապուրում էին` հավանելու իրենց անարժան պաշտամունքը: Եվ ովքեր հավանում էին, մանավանդ փառավոր մարդկանցից, ոչ միայն պատիվներ էին ստանում թագավորից, այլև պերճանում էին մեծագույն զինվորական [պատվով]: Իսկ ովքեր խոստովանում էին ամենակալ Աստծուն ու Նրա Բանը .....
Թեոկղիան իմաստուն վարքով մի կին էր, ազատ տոհմից, իր ամուսնու հետ ապրել էր բազում տարիներ և որդի չէր ծնել: Երբ ամուսնու մահը մոտ էր` հղացավ և որդի ծնեց և նրա անունը դրեց Կալիոպիա: Եվ մեռավ նրա ամուսինը, նրան թողեց մեծ հարստություն, և մանուկը Պամփյուլիա գավառում սովորեց ամբողջ իմաստությունը: Եվ այն ժամանակ բազմացավ կռապաշտությունը` կուռքերին զոհ մատուցելը, երկրպագելը: Դատավորին լուր հասավ, թե պատանյակը քրիստոնյա է: Իսկ նրա երանելի մայր Թեոկղիան .....
Մարդկանց թշնամու չար սովորությունն է` ցորենի բարի սերմի հետ որոմ ցանել, ուստի եկեղեցու մանուկները պետք է արթուն լինեն, որպեսզի կարողանան զգուշությամբ պահել սուրբ եկեղեցին, որ ժանտ սերմը չխառնվի աստվածպաշտության սերմին, այլ բուսնեն ըստ Աստծու` աճելով բարեպաշտությամբ և բազմապատիկ հատուցեն Տիրոջը հոգևոր աշխատանքի պտուղը: Որովհետև ովքեր բարեպաշտությամբ և փութով ընթանան սրբերի հետ` կգտնեն ճշմարտությունը: Արդ, սա ասում եմ քո աստվածպաշտությանը, .....
Դեկոս կայսեր և Վաղերիանոսի ժամանակ բազում քաղաքներից բռնում էին քրիստոնյաների և տանում Բութանիայի մայրաքաղաք Նիկոմիդիա, նետում բանտ, պահում ամենայն զգուշությամբ, ապա քարշ տալիս ատյան, որ եթե համաձայնեին ուտել պիղծ կերակուրներից` առանց տանջանքի ազատ արձակեին ամենքին իր գավառը: Այնուհետև բազում երկյուղ կար քրիստոնյաների մեջ վերոհիշյալ քաղաքում, ոմանք` լեռներում, ոմանք ագարակներում էին թաքնվում: [Իսկ] առաքինի նահատակները և Աստծու պիտանի .....
Այս երանելի այր Ղինկիանոսը մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրերին էր` զինվորյալ հարյուրապետ, խաչելության ժամանակին մոտ էր և հրամանի համաձայն խոցեց Հիսուսի կողերը, և երբ տեսավ խաչի նշանները` խավարած արեգակը և պատռված վեմերը, հերձված վարագույրները` հավատաց Տիրոջը, բախում էր իր կուրծքը և բարձրաձայն ասում. «Սա իրոք Աստծու Որդին է» (Մարկ. ԺԵ. 39: Հմմտ. «Յայսմաւուրք», Ա. սեպտ.): Եվ ժամանակ անց թողեց զինվորությունը` համբերությամբ տարվեց Տիրոջը .....
Ավրեղիանոս կայսեր ժամանակ, երբ ծաղկել էր կուռքերի մոլորությունը, մի պատանի, որի անունը Մամաս էր, հրաժարվելով բազմամբոխ քաղաքներից, լեռներում էր բնակություն հաստատել, մանկուց աղոթել, օրհներգել և պահք էր պահել, միայն մրգով հոգացել մարմնի կարիքները: Եվ ամեն ջանք գործադրում էր, որ բարեպաշտ հավատով և առաքինությամբ շարժվի: [Նա] լի էր իմաստությամբ և բարի խորհուրդներով և անպակաս աստվածային գրքերի ընթերցումից: Նաև զարմանալի ձայն ուներ, որ բազմաբարբառ .....
Այն ժամանակներում, երբ թագավորում էր անօրեն Հուլիանոսը և սկսեց պայքարել քրիստոնեական հավատքի դեմ և իր ամբո ղջ մտքով դարձել էր դեպի հեթանոսական սնոտի կռապաշտության պղծությունները, և երբ անաստված հելլենացիները համարձակ դարձան և այլևս չէին նեղվում Կոստանդիանոս աստվածասեր թագավորի երկյուղից և որպես արբանյակ իրենց չար խորհրդին գտան այս հանցավոր Հուլիանոսին: Այնուհետև համարձականալով` ի ցույց դրեցին իրենց չարության թույնը և բացահայտ կերպով .....