
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի ծերունի բնակվում էր Ալեքսանդրիա քաղաքից դուրս՝ մի խցում: Այդ ծերունին սաստիկ ստամբակ էր և կարճամիտ: Եվ մի երիտասարդ, լսելով նրա մասին, պայման կապեց Աստծո հետ` խոստանալով. «Բոլոր չարիքների փոխարեն, որ գործել եմ, գնամ հանգրվանեմ ծերունու մոտ, ծառայեմ և հանգստացնեմ նրան»: Եվ գնալով՝ բնակվեց ծերունու մոտ, իսկ ծերունին հանապազօր անարգում էր նրան՝ որպես շան: Աստված տեսավ եղբոր համբերությունն ու խոնարհությունը, և Ծերի հետ բնակվելուց .....
Ոմն եղբայր կամեցավ կրոնավոր լինել, գնաց ծերի մոտ և նրան հայտնեց այդ: Ծերը նրան ասաց. «Չե՛ս կարող», իսկ նա ասաց` կարո՛ղ եմ: Ծերն ասաց. «Եթե կամենում ես կրոնավոր դառնալ, գնա՛ բաժանի՛ր քո ունեցվածքը և ե՛կ նստի՛ր քո սենյակում»: Եղբայրը գնաց, բաշխեց իր ունեցվածքն աղքատներին, սակայն թողեց հարյուր դահեկան և այդպես եկավ ծերի մոտ: Ծերը ցույց տվեց այն սենյակը, որտեղ նա պետք է նստեր: Եվ նա նստեց: Մի քանի օր անց նրա խորհուրդներն ասացին. .....
Հայր Մովսեսը, որ քարայրում էր ապրում, մի անգամ ընկավ պոռնկական պատերազմի մեջ և, չկարողանալով հանդարտվել իր տեղում, գնաց և այդ մասին պատմեց հայր Իսիդորոսին: Հայր Իսիդորոսն աղաչեց նրան՝ վերադառնալ իր խուցը, սակայն նա հանձն չառավ` ասելով. «Չե՛մ հանդարտվի, հա՛յր»: Այնժամ հայր Իսիդորոսը հրավիրեց նրան բարձրանալ տանիքը և ասաց. «Նայի՛ր արևմուտք»: Հայր Մովսեսը, նայելով այն կողմ, տեսավ դևերի մի բազմություն, որ փոթորկվում էին՝ ինչպես .....
Մի օր հայր Եսային հաց էր ուտում ու հացը թրջում էր աղաջրով, և տեսնելով հայր Աքիլասին` թաքցրեց: «Այդ ի՞նչ էիր ուտում», – հարցրեց հայր Աքիլասը: Եվ նա ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ, հա՛յր, որովհետև այսօր տոթին արմավ էի կտրում, և կոկորդս չորացավ, ու չկարողացա հացը աղով կուլ տալ, ուստի պնակի մեջ աղաջուր սարքեցի և հացը թրջեցի»: Եվ Աքիլասը հեկեկալով ասաց. «Եկե՛ք, տեսե՛ք Եսայիասին, որ Սկյութիայում սպաս է ուտում: Եթե այդպես պիտի անես, .....
Ոմն ճգնասեր եղբայր օտար տեղից եկավ և բնակվեց Սինա լեռանը՝ մի առանձին խցում: Եվ երբ առաջին օրը մտավ այնտեղ, իրենից առաջ այնտեղ բնակվածի կողմից գրված մի տաշեղ գտավ. «Մովսեսի եղբայր Թեոդորոսն է. ահավասիկ կա՛մ և վկայո՛ւմ եմ»: Եվ եղբայրը, ողջ օրը տաշեղն իր առջև դնելով, հարցնում էր գրողին՝ իբրև կենդանի արարածի. «Ո՞ւր ես արդյոք այժմ, ո՜վ մարդ, որ ասել ես, թե՝ ահավասիկ կամ և վկայում եմ: Արդյոք ո՞ր աշխարհում ես այս ժամին, արդյոք ո՞ւր .....
Հայր Մակարն ասաց. «Ովքեր կամենում են անցնել երևելի ծովը, նավի կարիք ունեն: Ովքեր կամենում են անցնել աներևույթ ծովը, այս առաքինությունների կարիքն ունեն` հավատ, հույս, սեր, երկայնամտություն, խոնարհություն, պահեցողություն և աղոթք: Իսկ ով առանց սրանց մտնի աներևույթ ծովը, մեծամեծ վշտեր և տանջանքներ կկրի և այն կողմ անցնել չի կարողանա: Հանդարտությունն օգտակար է, քանի որ ազատում է չարից: Իսկ ովքեր ստանան այդ առաքինությունները, հեշտությամբ .....
Ասաց դարձյալ. «Կրոնավորը չպետք է զբաղվի ծաղկանոցներով, տնկիներով, ծառերի գեղեցկությամբ և պտղաբեր անտառներով, ո՛չ էլ զովասուն տաղավարներով, ականակիտ աղբյուրներով, այգիներով ու բազմապտուղ բանջարանոցներով. ո՛չ հոյակերտ տներ բաղձա, ո՛չ պահեստներ և ո՛չ էլ շուրջը սփռված ոչխարների հոտեր, արջառների նախիրներ և ձիերի երամակներ: Սրանցից ոչ մեկը չպետք է ձեռք բերի կրոնավորը, այսինքն` այն ամենը, ինչ երկրավոր է: Այլ պարտավոր է այնչափ աղքատ .....
Մեկ ուրիշը հարցրեց ծերին. «Ի՞նչ անեմ, որ ապրեմ հոգով»: Ծերը պատասխանեց և ասաց. «Զսպի՛ր որկորդ ու լեզուդ, փախի՛ր երիտասարդներից ու կանանցից, իշխանություն մի՛ վերցրու և նյութական ստացվածք մի՛ ունեցիր, քեզ մի՛ համեմատիր եղբայրների հետ՝ գործի և խոսքի մեջ, ոչ մեկին մի՛ հակառակվիր, այլ գովի՛ր ճշմարիտն ու արդարը, իսկ ստի մասին ասա՛` դո՛ւ գիտես: Արա՛ այս ամենը և կապրես»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Մի հաղորդավար գնում է ծեր վանականի մոտ և հարցնում.
- Ինչո՞ւ է Աստված լռում. այդքան խնդրում եմ պատասխանել իմ հարցերին:
Ծեր վանականը ուշադիր նայում է նրան և ասում.
- Ինչպես վերաբերվում ես մերձավորի հետ, այդպես վերաբերվում ես Աստծու հետ: Երբ հաղորդումդ ավարտում ես և տուն գնում, ինչպե՞ս ես վերաբերվում հարազատներիդ, բարեկամներիդ հետ... չէ՞ որ սկսում ես դժգոհել, դատապարտել, անբարյացակամ խոսել, նույնիսկ գոռգոռալ, հաճախ վիճաբանել... Ահա այդպես .....
Փեսենթասիոս, Սորոս և Փսոյիոս հայրերն ասացին, թե` լսեցինք հայր Պախումի խոսքերը և մեծապես շահեցինք, քանզի նախանձախնդրություն արթնացրեց մեր մեջ դեպի բարին, որովհետև թե՛ նրա խոսքը, թե՛ նրան լսելն արդեն իսկ կատարյալ գործ էր, քանզի ոմանք կարծում էին, թե բոլոր սրբերին ի սկզբանե այդպես էր ստեղծել Աստված` մոր որովայնից սուրբ և չարից` զերծ: Նույնպես և մեղավորների մասին կարծում էին, թե պատահմամբ են դառնում մեղավոր կամ արդար և ոչ թե՝ կամովին: .....
Դարձյալ պատմեց աբբա Պոլիքրոնիոս քահանան, թե՝ ոմն ծեր բնակվում էր աբբա Պետրոսի այս միաբանությունում և բազմիցս գնում էր Հորդանանի քարանձավ` խոկալու, և որտեղ առյուծների անձավներ էր գտնում, այնտեղ էր նստում: Մի օր թիկնոցի մեջ առյուծի երկու կորյուններ բերեց, դրեց եկեղեցու մեջ և ասաց. «Եթե պահեինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանները, սրանք չէին կարող մեզ վախեցնել, սակայն մեղքերի պատճառով ծառաներ դար ձանք»: Եվ մեզ խրատելով` գնաց իր .....
Եգիպտոսում մի ծեր կար՝ մեծ պատվի ու անվան տեր: Երբ Սկյութայից հայր Պիմենն այնտեղ գնաց, այդ երկրի մարդիկ, թողած այն ծերին, եկան հայր Պիմենի մոտ: Իսկ հայր Պիմենը, խիստ նեղված այս բանից, իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ անենք այն մեծ ծերին, քանզի ցավ պատճառեցին մեզ մարդիկ, որ թողեցին ծերին և դիմեցին մեզ, իսկ այժմ ինչո՞վ կարող ենք բուժել ծերի հոգին»: Եվ եղբորն ասաց. «Պատրաստե՛ք մեզ կերակուր և առե՛ք ամանով գինի, գնա՛նք նրա մոտ և ճաշակե՛նք նրա հետ, .....
Հայր Դանիելն ասաց. «Մի անգամ հայրերից ոմանք եկան Ալեքսանդրիա` հայր Արսենին տեսնելու: Նրանցից մեկն Ալեքսանդրիայի եպիսկոպոս երանելի Տիմոթեոսի հորեղբայրն էր, որն իր հետ բերել էր իր եղբորորդիներից մեկին: Հայր Արսենն այդ ժամանակ հիվանդ էր և չկամեցավ ընդունել նրանց, որպեսզի ուրիշներն էլ չգան և չանհանգստացնեն իրեն: Այդ ժամանակ նա Տրոյիսում էր, և եկվորները խռովված ետ գնացին: Դրանից հետո այնտեղ եկան բարբարոսները, և հայր Արսենը հեռանալով՝ .....
Հայր Դանիելն ու հայր Ամոնը գնում էին միասին: Հայր Ամոնը ասաց հայր Դանիելին. «Ե՞րբ նստենք սենյակում, հա՛յր»: Հայր Դանիելը նրան ասաց. «Ո՞վ հիմա մեր միջից վերցրեց Տիրոջը, իսկ սենյակում նույնպես Աստված ներկա է, որովհետև Տիրոջ աչքերը ամենուրեք ամեն ինչ տեսնում են»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Եկավ մեկը հայր Պիմենի մոտ և ասաց նրան. «Հա՛յր, սերմանեցի իմ անդաստանը և դրանից ողորմություն տվեցի»: Ծերը նրան ասաց. «Բարի գործ ես անում»: Եվ նա գնաց և առավել հոժարությամբ էր աշխատում` շատերին բաժին հանելով: Լսեց այդ մասին հայր Անուբը և Պիմենին ասաց. «Դու չե՞ս երկնչում Աստծուց, որ այդպես ես ասում եղբորը»: Եվ ծերը լուռ մնաց, ապա երկու օրից հետո մարդ ուղարկեց այն եղբոր հետևից և հայր Անուբի ներկայությամբ ասաց նրան. «Ի՞նչ ասացիր .....