22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր


Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ժուժկալության մասին
Ոմն ծեր ծանր հիվանդացավ այն աստիճան, որ արյուն էր փսխում: Մի եղբայր բոված ալրախյուս պատրաստեց և նրա մեջ փոքր­ ինչ միրգ խառնելով՝ բերեց հիվանդին և խնդրեց ճաշակել այն` ասե­լով. «Ա՛ռ, կե՛ր, հա՛յր, հանուն սիրո, քանզի այն օգտակար է քեզ»: Ծերը երկար ժամանակ ապշած մնալուց հետո ասաց. «Ո՞ր գրքում գտար այդ բանը. ճշմարիտ եմ ասում, որ իմ ցանկությունն այն է, որ Աստված ինձ այս հիվանդության մեջ թողներ ևս երեսուն տարի»: Եվ չընդունեց խյուսը:   «Սուրբ .....
Աստծո ողորմությու­նը
Մի երիտասարդ եղբայր իր աբբայի կողմից ուղարկվեց ոմն եղ­բոր մոտ, որը պարտեզ ուներ Սինեա լեռան մոտ, մի քիչ միրգ բերերու աբբայի համար: Երբ մտավ պարտեզը, հարցրեց պարտեզի տիրոջը. «Իմ աբբան հարցնում է. «Մի քիչ միրգ ունե՞ս ինձ համար»: Պար­ տեզի տերը պատասխանեց. «Այո՛, որդյա՛կ, ինչ էլ որ կամենաս, կա այստեղ»: Երիտասարդն ասաց. «Իսկ այստեղ Աստծո ողորմությու­նը կա՞, հա՛յր»: Իսկ նա, երբ լսեց այս հարցը, տխուր նայեց գետնին և երիտասարդին .....
Հանդարտության մասին
Ոմն եղբայր հայր Սարմատային ասաց. «Իմ խորհուրդներն ինձ ասում են` դո՛ւրս ել»: Ծերը նրան ասաց. «Մի՛ լսիր նրանց, մի՛ հնա­զանդվիր, այլ նրանց ասա` նախապես լսեցի ձեզ և եկա այստեղ, սա­կայն այժմյան ձեր խորհուրդը չեմ լսի: Դարձյալ ասաց նրան. «Շա­տերը կան, որ ապրում են անապատում, սակայն աշխարհիկ գործեր են կատարում և կորստյան են մատնում իրենց հոգիները, որովհետև կարելի է բազմության մեջ լինել, սակայն մտքով հանդարտվել անա­պատում միայն, կարելի .....
Բժի՛շկ, բժշկի՛ր քո անձը
Հայր Անտոնիոսն ասաց. «Մեր առաջին հայրերը գնացին անա­պատ. նախ իրենք բժշկվեցին, ապա դարձան հոգևոր հմուտ բժիշկներ և վերադառնալով այնտեղից՝ այլոց բժշկեցին: Իսկ մենք, աշխարհից դուրս գալով, նախքան մեզ բժշկելը՝ ուզում ենք ուրիշներին բժշկել: Ուստի մեզ է վերադառնում այն ախտը, որն ուզում էինք բժշկել, իսկ հետինն ավելի չար է լինում, քան առաջինը: Ապա մեզ վրա է գալիս Տիրոջ խոսքը, թե` «Բժի՛շկ, բժշկի՛ր քո անձը» (Ղուկ. Դ, 23):   «Սուրբ հայրերի .....
Երկնային օթևաններում
Ծերի մահվանից մի քանի տարի անց նրա աշակերտը՝ հայր Մեֆոդին, տեսիլքում տեսնում է նրան ու հարցնում. - Ինչպե՞ս ես, հա՛յր, որտե՞ղ ես գտնվում: Հայրը պատասխանում է. - Լավ եմ, փրկվեցի, բայց ինչպե՜ս: Մեծ դժվարությամբ, որովհետև իմ ծերի հանձնարարությունները չէի կատարում: Երբ մահացա, հրեշտակը խստորեն հարցրեց. «Որևէ բարի գործ ունե՞ս: Ի՞նչ ես արել»: Եվ ես պատասխանեցի. «Ոչ մի բարի գործ չունեմ, միայն մեղքեր են՝ ծերիս հանձնարարությունները չկատարելու .....
Ընձառյուծը
Մի երիտասարդ գալիս է ծեր վանականի մոտ, որն ապրում էր մարդկանցից հեռու մի վայրում, և տեսնում, որ նրա մոտ մի ընձառյուծ հանգիստ պառկած իրեն է նայում: Երիտասարդը զգուշությամբ մոտենում է: Ծեր վանականն ասում է. «Քանի որ եկել ես, որպեսզի հարցնես, թե հաջողության հասնելու ինչպիսի բանալիներ կան, ապա իմացիր, թե այս ընձառյուծը հաջողության հասնելու ինչպիսի չորս հատկանիշներ ունի` համբերություն, վճռականություն, տոկունություն և արագություն: Ահա՛ քեզ .....
Հայրերի կենցաղավարության մասին
Երկու կրոնավորներ ուխտեցին խիստ ճգնությունների տրվել միասին, բայց հավասար անել բոլոր ճգնությունները, և ոչ մեկը մյու­սից առավել ջանք չգործադրի: Այդպես էլ արեցին և ապրում էին Աստծուն հաճելի կյանքով ու ընտիր կենցաղավարությամբ: Սակայն եղավ այնպես, որ մեկը ընդհանրական վանքի վանահայր դարձավ, իսկ մյուսը մնաց իր մենակեցության մեջ և այդպես կատարեց իր ըն­թացքը, մինչև հասավ այն աստիճանին, որ մեծամեծ հրաշքներ էր գործում, քանզի դևեր էր հալածում, .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Աբբա Դանիելն իր աշակերտների հետ եկավ Ալեքսանդրիա և մի կույրի տեսավ, որ մերկ նստած էր փողոցում և ասում էր. «Տվե՛ք ինձ և ողորմացե՛ք»: Եվ ծերն իր աշակերտներին ասաց. «Տեսնո՞ւմ եք սրան, որ աչքեր չունի. մեծ չափի է հասել, և կամենում եմ ցույց տալ նրա վարքը»: Եվ գնալով կույրի մոտ` ասաց. «Ողորմությո՛ւն արա ինձ, որովհետև փող չունեմ, որ արմավենու ոստեր գնեմ և դրանով կերակրվեմ»: Եվ կույրն ասաց. «Այդ ի՞նչ ես ասում, աբբա՛. տեսնում ես, որ մերկ .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Մեկը պատմում էր, թե մի մագիստրոս կար` երիտասարդ և հույժ գեղեցիկ տեսքով, որը թագավորի գործերով շրջում էր: Սա մի քաղաքում ուներ մի հավատարիմ բարեկամ՝ ազնիվ ու հարուստ, քանի որ երևելի մարդկանցից էր: Եվ երբ մագիստրոսը գալիս էր այն­ տեղ, մեծամեծ պատիվներով հյուրընկալում էր նրան իր տանը, իսկ ինքն ու իր կինը սպասավորում էին նրան: Եվ չարի ազդմամբ նրա կինը ցանկությամբ բռնկվեց մագիստրոսի նկատմամբ, իսկ նրա ամու­սինն անտեղյակ էր: Կինն ամաչում էր, .....
Խոնարհության մասին
Մի անգամ նստած էր հայր Հովհաննեսը Սկյութիայում, և եղ­բայրները, շրջապատելով նրան, հարցեր էին տալիս իրենց խորհուրդնե­րի մասին, և նա ամեն մեկին պատասխանում էր: Ծերերից մեկը նրան ասաց. «Հովհաննե՛ս, դու կարծես պճնազարդ պոռնիկ լինես և հոմանի­ներդ էլ շուրջդ ես բազմեցրել»: Իսկ Հայր Հովհաննեսը գրկեց նրան և ասաց. «Ճշմարիտ ասացիր, հա՛յր, և Աստված է, որ քեզ հայտնեց այդ»: Դրանից հետո նրա ծանոթներից մեկը ասաց նրան. «Ներքուստ չե՞ս վրդովվում, .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Եղբայրներից ոմանք մի անգամ գնացին փորձելու Հովհաննես Կարճահասակին, քանի որ նա իր բերանից երբեք ոչ մի կենցաղային խոսք դուրս չէր հանում: Նրան ասացին. «Գոհանում ենք Աստծուց, հա՛յր, քանզի այս տարի հորդառատ անձրևներ եկան, մաքրված արմավենիները տերևախիտ ճյուղեր տվեցին, և եղբայրների համար դյու­րին է ձեռագործ գտնելը»: Ծերը նրանց ասաց. «Այդպես է լինում նաև մարդու հոգին. երբ նրա վրա գալիս են Սուրբ Հոգու շնորհները՝ նորո­գում և զորացնում .....
Մտքի արթնության մասին
Մի մենաստան կար, որի շուրջը սկսեցին բնակելի տներ կառուցել, և շուտով այն բոլոր կողմերից հայտնվեց աշխարհիկ տների օղակում: Շրջակայքում բնակվող աշխարհիկ մարդիկ ևս գալիս էին ժամերգություններին մասնակցելու: Մի անգամ մի նորընծա մենակյաց, ժամերգության գնալիս, մոռացավ իր խցի դուռը կողպել, և մի կին մտավ ներս… Երբ մենակյացն իմացավ այդ մասին, խիստ հուզվեց. «Ինչպիսի՜ դժբախտություն: Կինը պղծեց խուցս: Ամեն ինչ ավարտված է, ես կեղտոտ պատմության .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Մի անգամ հայր Սիսոն ելավ հայր Անտոնի լեռից և գնաց դե­պի Թեբայեդոս լեռը և որոշ ժամանակ բնակվեց այնտեղ: Այնտեղ էին բնակվում մելիտիանոսականները: Հայր Այիոսը, հայր Սերինոսն և մյուսները բնակվում էին Արսենիոսի եղեգնուտում: Եվ երբ լսեցին, որ հայր Սիսոն եկել է լեռան արտաքին կողմը, ցանկացան տեսնել նրան, սակայն ասացին. «Ինչպե՞ս վարվենք, քանի որ լեռան վրա մելիտիա­նոսականներն են: Գիտենք, որ ծերը նրանցից չի վնասվի, բայց մենք, գուցե կամենալով ծերին .....
Դատելու մասին
Ասաց ծերը. «Եթե տեսնես քո եղբորը մեղանչելիս, մի՛ կուտակիր նրա վրա մեղադրանքներ, այլ դիր դևի՛ վրա, որ պատերազմում է նրա հետ, և այսպես ասա. «Ինչպես որ սա հաղթվեց և հանցանք գործեց, նույնպես և ես հանցանք գործեցի և հանցագործ եմ»: Եվ ողբալով՝ օգնություն խնդրիր Աստծուց և նրա ակամա հանցանքին ցավակի՛ց եղիր, քանզի ոչ ոք չի կամենում մեղանչել Աստծո առաջ և իր անձը կորցնել, այլ բոլորս էլ բռնադատվում և խաբվում ենք դևերից»:   «Սուրբ հայրերի .....
Արիության և համբերության մասին
Ամոնի աշակերտ Հովհան Կրտսերի մասին ասում էին, թե տաս­ներկու տարի սպասավորություն արեց ծերին և նրա մոտ էր ապ­րում` ծերպերում, իսկ ծերի տկարության ժամանակ շատ նեղություն­ներ կրեց նրա համար, բայց երբեք ծերից չլսեց, թե` կեցցե՛ս: Իսկ երբ մոտ էր վախճանին, և նրա մոտ այլ ծերեր էլ էին նստած, բռնեց ծերը Հովհանի ձեռքը և ասաց նրան. «Կեցցե՛ս, կեցցե՛ս, կեցցե՛ս»: Եվ նրան հանձնելով ծերերին` ասաց. «Սա հրեշտակ է, ոչ թե մարդ»:   «Սուրբ հայրերի .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․