
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հարցրեց ոմն եղբայր հայր Պիմենին և ասաց. «Իմ նեղության ժամանակ սրբերից ոմանցից խնդրեցի ինձ անհրաժեշտ որոշ բաներ, և տվեցին ինձ սիրով: Արդ, եթե Աստված և ինձ շնորհի, տա՞մ ես էլ այն սիրով մեկ ուրիշին, թե՞ դարձյալ տամ իմ նեղության ժամանակ ինձ տվողին»: Հայր Պիմենն ասաց նրան. «Աստծո առաջ արդարությունն այն է, որ տվողին վերադարձնես, քանզի նրանն է»: Եղբայրն ասաց. «Եթե տանեմ նրան, և նա չկամենա վերցնել, այլ ինձ ասի՝ գնա՛ և տո՛ւր աղքատներին՝ .....
Հեթանոսն ու քրիստոնյան միասին անցնում են դաշտավայրի միջով: Հեթանոսը հարցնում է.
- Ինչո՞ւ ես այդքան մեծարում Քրիստոսին և կյանքի լույս համարում: Նայի՛ր, արեգակի ճառագայթները լուսավորում են բոլորին՝ և ինձ, և քեզ:
Քրիստոնյան պատասխանում է.
- Երբ մոտենաս արեգակին, այն կայրի, երբ հեռանաս, կսառչես: Երբ մոտենաս Քրիստոսին, Նրա լույսը ոչ թե կայրի, այլ քեզ կյանքով լեցուն կդարձնի: Եթե հեռանաս, Քրիստոսի լույսը քեզ կհասնի, որպեսզի կրկին կյանք, ջերմություն, .....
Եղբայրներից մեկը ծերին հարցրեց.
- Խոնարհությունն ի՞նչ է:
Ծերը պատասխանեց.
- Բարիք անել մեզ չարիք գործողներին:
Եղբայրն առարկեց.
- Բայց եթե մեկը ընդունակ չէ այդ անել, ի՞նչ պետք է անի:
- Խուսափի իրեն վիրավորողներից և լռի:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Հայրերից մեկը պատմեց երկու եղբայրների մասին, որոնք չարախոսում էին մի եղբոր մասին, թե իբր մեղք է գործում: Եվ մեկը մյուսին ասաց. «Ես էլ եմ լսել»: Եվ տուն վերադառնալով՝ հանգիստ չգտավ, մինչև որ գնաց և եղբորն ասաց. «Ես ոչինչ չեմ լսել»: Նմանապես և մյուսն ասաց. «Ես էլ հանգիստ չեմ ունեցել»: Եվ երբ զղջացին իրենց զրպարտական խոսքերի համար, ազատվեցին չար խորհուրդներից և հանգստացան:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Մի ծերի հարցրեցին.
- Հա՛յր, իսկ տխրությունն ի՞նչ է:
- Տխուր լինել նշանակում է ողջ ժամանակ ինքդ քո մասին մտածել,- հակիրճ պատասխանեց նա:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Թագավորը հրովարտակ է ուղարկում, որ պատրաստ է օգնել կարիքավոր մարդկանց, սակայն ովքեր գալիս են, ձեռնունայն հեռանում են: Դեսպաններից մեկը հարցնում է արքայի խորհրդականին.
- Ինչո՞ւ թագավորն այս մարդկանցից որևէ մեկին չի օգնում:
Խորհրդականը պատասխանում է.
- Բոլորը գալիս, խնդրում են հանրահայտ ոսկե գավաթը, որը պարզապես իշխանության և հաջողության խորհրդանիշ է: Քանի որ բոլորը միևնույն գավաթն են ուզում, թագավորը համարում է, որ այն հանրությանն է .....
Ոմն եղբայր ընկավ փորձության մեջ և բազում տրտմությունից կորցրեց իր մենակեցության կարգը: Եվ երբ ուզում էր վերսկսել, սրտի տխրությունը թույլ չէր տալիս, այլ այսպես էր ասում մտքում. «Ինչպե՞ս կարող եմ դառնալ այնպիսին, ինչպիսին էի»: Եվ այդպես վհատվում էր և չէր կարողանում վերսկսել իր մենակեցության գործը: Մի օր էլ վեր կենալով գնաց մի ծերի մոտ և պատմեց նրան այդ ամենը: Եվ ծերը նրան այսպիսի մի առակ պատմեց. «Մի մարդ ծուլացավ իր անդաստանում, իսկ .....
Հայտնի փիլիսոփա Գրիգորի Սկովորոդան այսպես էր մխիթարում հուսահատության մեջ հայտնված մարդկանց.
- Ի՞նչ կլիներ, եթե բոլորի համար այնքան կարևոր և սիրելի երջանկությունը կախված լիներ ժամանակից, տեղից, մսից ու արյունից: Ավելի պարզ ասեմ՝ ի՞նչ կլիներ, եթե Աստված երջանկությունը Ամերիկայում, Կանարյան կղզիներում կամ Երուսաղեմում դներ: Այդժամ թե՛ մենք, թե՛ մեր երջանկությունը աղքատ կլինեինք: Բայց արևն ու օդը միշտ քեզ հետ են: Իմացի՛ր՝ այն, ինչ փախչում .....
Գլխացավով տառապող ուսուցիչը այցելում է մի անվանի բժշկի և հարցնում.
- Ի՞նչ դեղեր խմեմ, որ ազատվեմ այս գլխացավից:
Բժիշկը պատասխանում է.
- Այդ դեղամիջոցի մասին շատ տարիներ առաջ ինձ էիք ասել, այժմ ինձանից եք հարցնո՞ւմ: Երբ դպրոցում իմ ուսուցիչն էիք և չէի կարողանում լավ սովորել ու շատ էի նեղսրտում, գրատախտակին նշեցիք A և B կետերը և ասացիք, որ յուրաքանչյուր օր նման է A կետից B կետը հասնելու մի ընթացքի: Եվ երբ առավոտյան արթնանում ես ու գիտակցում, .....
Հայր Պիմենն ասաց. «Հայր Մովսեսը հարցրեց եղբայր Զաքարիային, երբ նա վախճանվելու վրա էր. «Ի՞նչ ես տեսնում»: Ասաց նրան Զաքարիան. «Չկա՛ ոչինչ ավելի լավ, քան լռությունը»: Եվ Մովսեսն ասաց. «Այո՛, որդյա՛կ, լո՛ւռ կաց»: Եվ երբ վախճանվեց, աբբա Իսիդորոսը, որ նստած էր այնտեղ, նայելով երկինք՝ ասաց. «Զվարճացի՛ր, զվարճացի՛ր, որդյա՛կ իմ Զաքարիա, քանզի բացվեցին քեզ համար Երկնքի Արքայության դռները»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Մի ծեր հետևյալ ճշմարտությունն ասաց. «Որքա՜ն շատ մարդիկ կան, որ ամեն ինչ գիտեն, սակայն ոչինչ չեն հասկանում: Եվ ընդհակառակը՝ որքա՜ն քիչ են նրանք, որ ոչինչ չգիտեն, սակայն ամեն բան հասկանում են»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Հայր Մարկոսը հարցրեց հայր Արսենին. «Բարի՞ է, որ ոչ ոք մխիթարություն չունենա իր խցում, քանզի մի եղբոր գիտեմ, որ մի քիչ բանջարեղեն ուներ տնկած և այն էլ արմատախիլ արեց»: Հայր Արսենն ասաց. «Ազնիվ է, սակայն մարդու բնավորությունից է կախված, քանզի եթե ոք [որևէ մեկը] չունի այդ կարգի զորություն, նորից կտնկի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Չորս վանական լռության ուխտ կապեցին մեկ ամսով: Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում, բայց մեկօրյա լիակատար լռությունից հետո վանականներից մեկն ասաց.
- Չեմ հիշում, խցիս դուռն արդյոք փակե՞լ եմ մեր այս ձեռնակն սկսելուց առաջ:
Երկրորդ վանականը բացականչեց.
- Անմի՜տ: Ախր պայմանավորվել էինք մեկ ամիս լռություն պահպանել, իսկ դու ամեն ինչ փչացրեցիր:
Երրորդ վանականն ասաց.
- Իսկ դու նրանից ինչո՞վ ես լավը: Դու էլ մեր պայմանը խախտեցիր:
- Փա՜ռք Աստծո, ես .....
Մի այգեգործ, որ հիվանդացել էր, խարույկի վրա չորացած սեզի խրձեր է լցնում, այնուհետև ասում իրեն մոտեցող ծեր վանականին.
- Հա´յր սուրբ, շատ ուրախացա, որ վերջապես այցելեցիք ինձ, ուզում եմ խորհուրդ հարցնել, թե ինչ անեմ, որպեսզի հիվանդությունից ազատվեմ:
Վանականը պատասխանում է.
- Մի´ արհամարհիր ուրիշներին, և մի´ կարծիր, թե դու ավելին ես, քան մյուսները: Նույնիսկ անպիտան թվացող այս սեզը կարող է բուժել քեզ, որովհետև եթե դու դրա թուրմը խմես, .....
Ոմն եղբայր հարցրեց մի ծերի և ասաց. «Եթե մարդը, Աստծո թույլտվությամբ, փորձության մեջ ընկնի՝ հոգու օգտի համար, ի՞նչ պետք է անի իր` փորձությունից գայթակղվելու համար»: Ծերը նրան ասաց. «Եթե ապաշխարի և ապաշխարության մեջ գոհացնի Աստծուն և ասի, թե` ճշմարտապես խոնարհվեցի, Աստված կարող է գայթակղվածին վերստին հաստատել»: Եվ ծերը հետևյալը պատմեց. «Եգիպտոսում՝ միաբանության մեջ, մի անվանի սարկավագ կար: Մի քաղաքապետ, իշխանից հալածվելով, .....