Ընտրության հարց է

Հարցրեց ոմն եղբայր հայր Պիմենին և ասաց. «Իմ նեղության ժամանակ սրբերից ոմանցից խնդրեցի ինձ անհրաժեշտ որոշ բաներ, և տվեցին ինձ սիրով: Արդ, եթե Աստված և ինձ շնորհի, տա՞մ ես էլ այն սիրով մեկ ուրիշին, թե՞ դարձյալ տամ իմ նեղության ժամանակ ինձ տվողին»: Հայր Պիմենն ասաց նրան. «Աստծո առաջ արդարությունն այն է, որ տվողին վերադարձնես, քանզի նրանն է»: Եղբայրն ասաց. «Եթե տանեմ նրան, և նա չկամենա վերցնել, այլ ինձ ասի՝ գնա՛ և տո՛ւր աղքատներին՝ ինչպես կամենում ես»: Ծերն ասաց. «Նրանն են իրերը. եթե ինքը տա քեզ, և ոչ թե դու խնդրես նրանից, այն քոնն է, իսկ եթե դու ես խնդրել մենակյացից կամ աշխարհականից, և նա չի կամենում դարձյալ ետ վերցնել քեզանից, այստեղ արդեն ընտրության հարց է, քանզի նրա գիտությամբ ես այն տալիս աղքատներին»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

28.09.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․