Հեթանոսն ու քրիստոնյան միասին անցնում են դաշտավայրի միջով: Հեթանոսը հարցնում է.
- Ինչո՞ւ ես այդքան մեծարում Քրիստոսին և կյանքի լույս համարում: Նայի՛ր, արեգակի ճառագայթները լուսավորում են բոլորին՝ և ինձ, և քեզ:
Քրիստոնյան պատասխանում է.
- Երբ մոտենաս արեգակին, այն կայրի, երբ հեռանաս, կսառչես: Երբ մոտենաս Քրիստոսին, Նրա լույսը ոչ թե կայրի, այլ քեզ կյանքով լեցուն կդարձնի: Եթե հեռանաս, Քրիստոսի լույսը քեզ կհասնի, որպեսզի կրկին կյանք, ջերմություն, ու սեր պարգևի:
Հովհաննես Մանուկյան