«Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից» (Մատթ. 16:24):
Այս սուրբ կամարի տակ այսօր հավաքվելով՝ ջերմագին փափագով շտապում ենք երկրպագել բարձրացված և փառավորված և քրիստոնեության պարծանքն ու փառքը հանդիսացող Ս. Նշանի՝ Խաչի առջև: Նրա տեսքը ինչե՞ր չի ներշնչում, մի անգամ ևս կանգնենք Նրա սուրբ պատվանդանի առջև, խորհենք նրա շուրջ: Նա պիտի խոսի մեզ հետ, պիտի խոսի սիրո և անձնազոհության վսեմ սկզբունքների .....
«Այսուհետեւ ոչ զոք գիտեմք մարմնով. զի թեպետեւ գիտեաք մարմնով (ը)զՔրիստոս, այլ արդ ոչ եւս նոյն պէս գիտեմք»: (Բ Կոր. 5:16)
Թերևս այս խոսքերը զարմացնեն ձեզ, ինչպես ինձ էլ էին զարմացնում, մինչև որ դրանց բուն իմաստը ըմբռնեցի: Քանի որ նախապես այնպես է թվում, որ առաքյալի այս խոսքը մի հոգեպաշտական արտահայտություն է, չասեմ հերետիկոսական վարդապետություն ծնող մի խոսք:
Եթե իրոք առաքյալը չի ցանկանում Քրիստոսին ճանաչել ըստ մարմնի, սա Գնոստիկների .....
«Եվ ….մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացավ, և ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից» (Գործք Ա 9):
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ցնծության և ուրախության երգերով, նվիրական մեղեդիներով և եղանակներով, ծնծղաների ծափողջույններով ի սրտե երգում է ու ցնծությամբ ավետում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկինք համբարձվելը:
Այս տոնի առթիվ եկեղեցի եկող հավատացյալներն արդյո՞ք երգեցիկ դպիրների քաղցրահնչյուն երգերից ու ներդաշնակ նվագներից բացի .....
«Հիսուս Քրիստոս կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով» (Բ Տիմ. Ա 10):
Եթե կասկածամիտ մարդու կյանքում սոսկում առաջացնող, սրտի լարերը պրկող և նյարդերը գրգռող մի բան կա, դա անշուշտ մահն է: Մահը ներկա է ամենուրեք, նրա մեջ և նրա հետ ենք ապրում, նա իր սոսկալի իրողությամբ ազատորեն թափանցում է ամենուրեք, աղքատի անշուք և խարխլված խրճիթից սկսած մինչև հոյակապ կառույցների խաղաղ մթնոլորտն է վրդովում: Նա, երբ .....
«Էլի, Էլի, Լամա սաբաքթանի», այսինքն է. «Աստուած Իմ, Աստուած Իմ, ընդէ՞ր թողեր զիս» (Մտթ. 27:46):
Հիսուսի թշնամիները այլևս հասել էին իրենց նպատակին, կառափնատեղում, մի մեծ խաչի վրա, գամել էին Նրա անմեղ մարմինը՝ Նրա երկու սուրբ ձեռքերից և անբիծ ոտքերից: Նրա երկու կողմերում Բարաբբա ավազակի երկու ընկերներին էլ էին խաչը հանել:
Հիրավի վերջին վայրկյաններն էին, օրհասական էր, սակայն ավա՜ղ, Հիսուսի մոտ մի բարի մարդ չկար, որ Նրա երեսից հոսող քրիտինքը .....
«Ահա եկեսցէ ժամ, եւ եկեալ իսկ է, զի ցրվեսջիք յուրաքանչյուր տեղիս եւ Զիս միայն թողուցուք, եւ չեմ միայն, զի Հայր ընդ Իս է» (Հովհ. 16:32):
Երբ մարդը վճռում է իր անձը նվիրել ճշմարտությանը կամ արդարությանը, երբ աշխարհիկ փառքերը իրենից թոթափելով՝ նոր ուղով է ընթանում, որը տանում է դեպի հավիտենականը, ուշ, թե շուտ միայնակ է մնում աշխարհում: Ամեն մի ճշմարտություն, ամեն մի նորություն նախապես չի ընդունվում, այլ ատելության և հայհոյանքի առարկա է դառնում: .....
«Եթե ոչ լվացից (ը)զքեզ, ոչ ունիս ընդ Իս մաս» (Հովհ. 13:8)
Հիսուսը զգալով, որ մոտեցել է Իր մահվան վայրկյանը, աշակերտներից երկուսին՝ Պետրոսին և Հովհաննեսին, հանձնարարեց, որպեսզի Երուսաղեմ գնան՝ զատկական ընթրիքը պատրաստելու և նրանց ասաց. «Գնացեք քաղաք և սափորն ուսին մի մարդու պիտի հանդիպեք, նրան ասացեք. «Վարդապետն ասում է ժամանակս մոտեցել է, քո տանը պիտի անեմ Զատիկը»»: Ինչ, որ Հիսուսը պատվիրեց՝ աշակերտները սիրով կատարեցին:
Եվ .....
«Զի ոչ ետ Աստված ի բարկություն, այլ ի փրկություն կենդանության ի ձեռն Տեառն մերո Հիսուսի Քրիստոսի»: (Ա Թես. 5:9)
Աստված չի սահմանել, որպեսզի մենք բարկության առարկաներ լինենք, այլ փրկության: Հին Կտակարանի պատմության մեջ՝ որտեղ Աստծո գործերը պատմվում են այնքան հրաշալի և մեծասքանչ տեսարաններով, Աստված ներկայանում է որպես Իր սիրելի ժողովրդի՝ Իսրայելի պաշտպան, և Իր զորավոր աջով ամեն ժամ հսկում է նրան կատարելության հասցնելու համար: .....
«Սիրեսցես զՏեր Աստված քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձէ քումմէ եւ յամենայն մտաց քոց: Այս է մեծ և առաջին պատուիրան: Եւ երկրորդն՝ նման սմին. սիրեսցես զընկեր քո իբրև զանձն քո: Յայս երկուս պատուիրանս ամենայն օրէնք եւ մարգարէք կախեալ կան» (Մտթ. 22:37-40):
Հիսուսը հանդիսավորությամբ Երուսաղեմ էր մտել և ժողովրդի կողմից օվսաննաներով դիմավորվել: Փարիսեցիներն ու սադուկեցիները հաջորդաբար գալիս, գտնում էին Նրան Տաճարում և նենգ հարցադրումներ .....
«Աստված սեր է» (Ա Հովհ. 4:16)
Ինչպես շատերին է հայտնի, քրիստոնյա գիտնական Իսահակ Նյուտոնն էր, որ եղավ ձգողական ուժի գոյության հայտնագործողը, նա էր, որ պարզեց և ճշտեց անհամար մեծ և փոքր լուսատուների միմյանց հանդեպ ձգողականությամբ ունեցած կապը, նա էր, որ հայտնագործեց, որ ամենաչնչին հյուլեներն իսկ ձգողական ուժով միմյանց հետ կապակցված են: Նյուտոնի այս կարևոր հայտնագործությունից և իր բանաձևումը մարդկանց բացատրելուց, ապացուցելուց շա՜տ .....
«Յոյժ զօրաւոր են աղօթք արդարոյ յօգնականութիւն» (Հակ. 5:16):
Ստույգ իրողություն է, որ աղոթելու փափագն ու ձգտումը առավել կամ նվազ չափով ի հայտ է գալիս ամեն մի անհատի մոտ: Սա երևում է, թե՛ հազիվ մարդկային կանոնավոր լեզու ունեցող վայրենիների մոտ, որոնք վշտի կամ տագնապի ժամանակ իրենց պաշտած զորություններին են ապավինում, և թե՛ քաղաքակիրթ և լուսավորյալ ազգերի և նույնիսկ սկեպտիկների մոտ:
Երբ այս ձգտումը զորեղ թելադրությամբ խոսում է մարդու .....
«Ծառայք անպիտան եմք, զոր պարտեաքն առնել` արարաք» (Ղուկ. 17:10):
Որքա՜ն դառն են հնչում այս բառերը մի աշխարհում, որտեղ ոչ ոք չի ցանկանում ծառա լինել, այլ՝ տեր և իշխան, որտեղ անձնվիրությունից ավելի՝ եսապաշտությունն է տիրում, որտեղ ոչ ոք չի ընդունում պարտականությունների կատարումը, այլ իրավունքի է ձգտում՝ չհասկանալով, որ առանց պարտականությունների կատարման՝ իրավունք չկա:
Անուրանալի է, որ պարտաճանաչության գաղափարն ամեն մարդու մոտ առկա է, .....
«Տեսէ՛ք եւ զգոյշ լերուք յամենայն ագահութենէ» (Ղուկ. 12:15)
Ընդհանրապես կարծիք կա, որ քրիստոնեական կրոնը իր սահմաններից վտարել է հարստությունը, թե քրիստոնեությունը՝ աշխարհուրացություն ասելով [քարոզելով]՝ միայն ճգնավորություն և աղքատություն է հանձնարարում: Եվ իրոք, եթե Ավետարանին մակերևութային մի հայացք նետենք, առանց մանրամասն ուսումնասիրելու, պիտի համարենք, թե այս ասվածը [խոսքը] ստույգ է:
Սակայն պիտի իմանանք, որ քրիստոնեությունը .....
«Ո՞չ գիտէք եթէ տաճար էք Աստուծոյ, եւ Հոգի Աստծոյ բնակեալ է ի ձեզ:
Եթէ ոք զՏաճար Աստծո ապականէ. ապականեսցէ զնա Աստուած. զի տաճար
Աստծոյ սուրբ է, որ էք դուք» (Ա. Կորնթ. 3:16-17):
Նոր Ուխտի շնորհի տակ ապրող հավատացյալները Կենդանի Աստծո տաճար լինելու նվիրական իրավունք են ստացել: Այսպիսի իրավունք մարդուն չեն տվել ո՛չ հին ազգերը, ո՛չ հին կրոնները և ո՛չ էլ հին լեզուները: Այսպիսի հայտարարության ո՛չ քնարերգության և ո՛չ էլ փիլիսոփայության .....
«Լույս, որը կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք՝ Իսրայելի ժողովրդի համար» (Ղուկ. Բ 32)
Հիսուսի ծնունդից անցել էր քառասուն օր: Մովսիսական օրենքի համաձայն, Մարիամը և Հովսեփը Նրան Տիրոջը ներկայացնելու համար Երուսաղեմի տաճար տարան և այս առիթով, տաճարին նվիրելու մեկ զույգ տատրակ կամ աղավնի տարան, քանի որ աղքատ էին: Այնտեղ բարեպաշտ և աստվածավախ մի մարդ կար՝ անունը Սիմեոն. սա սպասում էր Իսրայելի մխիթարությանը և քանի որ Աստծո .....