«Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք» (Մատթ. ԺԴ 16):
Սուրբ Գրքում մեկը մյուսից տարբեր ընդգրկում ունեցող երկու մեծաշուք ու փառավոր խնջույքներ են նկարագրվում: Առաջինը պարսից թագավոր Ասուերոսի խնջույքն է: Նրա թագավորության սահմանները ձգվում էին Հնդկաստանից մինչև Եթովպիա՝ հարյուր քսանյոթ նահանգների վրա: Այս Ասուերոսը հույների պատմության մեջ հայտնի աշխարհակալ Քսերքսեսն է: Ահա այս Քսերքսեսն էր, որ իր թագավորության մայրաքաղաք Շուշանում երևելի .....
«Որովհետև, ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. ԺԸ 14):
Հպարտ փարիսեցու և խոնարհ մաքսավորի առակում տեսնում ենք, որ հպարտը մինչև անգամ անհանդուրժելի ու անտանելի է իր աղոթքի ժամանակ և իր կրոնական պարտականությունների կատարման մեջ: Տեսնում ենք, որ նա իր աղոթքում ամբարտավան ու գոռոզ խոսքեր ունի միայն: Նա ուրիշներին ստորացած, անկում ապրած, անասնականացած է տեսնում ու միայն ինքն իրեն՝ ամենքից .....
«Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» Մտթ. ԺԶ 13, 16)։
Իմ այսօրվա քարոզի նյութը ավելի շատ կրոնա-պատմական է, քան՝ բարոյական կամ իմաստասիրական։ Մեր կողմից արվող պատմական քննության բուն նպատակն է ճանաչեցնել Քրիստոսին այնպես, ինչպես չորս Ավետարաններն են մեզ ներկայացնում՝ Նրա բնության հանգամանքով պայմանավորված։
Քրիստոնեության սկզբնավորման .....
«Մարդը թե մեռնի՝ կապրի՞ դարձյալ» (Հոբ ԺԳ 14):
«Ես իսկ եմ հարությունը և կյանքը, ով որ հավատա Ինձ, թեպետև մեռնի` կապրի» (Հովհ. ԺԱ 25):
Մի օր՝ իր տառապանքի սև ու տխուր օրերին, հուսահատեցնող ու դժնդակ դեպքերից վհատված` Հոբը հարցնում է իր բարեկամներին. «Եթե մարդ մեռնի, մահից հետո է՞լ պիտի ապրի»: Այս աշխարհում ապրող յուրաքանչյուր անհատ այս միևնույն հարցումն ունի իր շուրթերին. «Արդյո՞ք գերեզմանը կյանքի վերջին հանգրվանն է: Արդյո՞ք .....
«Իսկ որովհետև հրեաները նշան են հայցում, և հեթանոսները իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին» (Ա Կորթն․ Ա 22-23):
Պողոս առաքյալի այս խոսքերից հետևում է, որ նրա ապրած դարաշրջանում աստվածային զորության հայտնության մասին երեք հիմնական ըմբռնումներ գոյություն ունեին։ Հրեաներն աստվածային զորությունը ցանկանում էին տեսնել միայն երկնային հրաշքների, նշանների մեջ, հեթանոսները՝ մտքի և հանճարի բարձր կարողության, իսկ քրիստոնյաները՝ .....
«Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը» (Մտթ. ԺԳ 30)
Հիսուս որոմների առակը պատմեց՝ մատնանշելով Աստծու թագավորության պատրաստության համար անհրաժեշտ պայմաններից մեկը։ Մատթեոս ավետարանիչը, իբրև Հիսուսին անձնապես ունկնդրած մեկը, այս առակը գրել է եբրայերեն, որի մեկ հունարեն թարգմանությունն է հասել մեզ իբրև առաջին ավետարանչի գործ։ Հետևաբար, այս առակը համարվում է Հիսուսի վարդապետության վավերական «կտորներից» մեկը։ Այսօր .....
«Վարդապե՛տ, ասա եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի»: Եվ Նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, Ինձ ո՞վ դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր վրա»: Ապա ժողովրդին ասաց. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ. ԺԲ 13-15):
Ժառանգության խնդրի պատճառով դիմող այս մարդու հանդեպ Հիսուսի մերժողական վերաբերմունքի մասին երկար եմ խորհել: Ինչո՞ւ է Հիսուս մերժում մեկին, ով դիմել էր .....
«Բայց գիտենք, թե ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմ․ Ը 28)։
Այսօրվա քարոզովս կուզեի խոսել աստվածասերների վայելած բարիքի մասին։ Առաքյալն ասում է, որ Աստված գործակից պիտի լինի բոլոր նրանց, այսինքն՝ նրանց հետ պիտի լինի, ովքեր սիրում են Աստծուն։ Այս բնաբանը և բացատրությունը լսողներից ոմանք, թերևս, ճշմարիտ համարեն ասածս, ուրիշները գուցե ծիծաղեն ու ծաղրեն, ոմանք նույնիսկ ասածներս կարող .....
«Քանի որ ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից» (Փիլիպ. Դ 11):
Ահա մի խոսք, որը ձեզնից շատ քչերը պիտի կարողանային յուրացնել կատարյալ անկեղծությամբ: Գոհ լինել այն վիճակից, որում մարդը գտնվում է, սովորական, հասարակ բան չէ: Մենք բազմիցս ու գրեթե ամենուր հանդիպում ենք դժգոհողների՝ հուսահատ ու ընկճված դժգոհողների: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ շատ աննշան թվով ազնիվ քրիստոնյաների ենք հանդիպում, որոնք գոհ և ուրախ են այն վիճակից, որում գտնվում են:
Բայց .....
«Արդ, յուրաքանչյուրին հատուցեք իրեն հասանելիքը՝ որին պատիվ՝ պատիվը» (Հռոմ. ԺԳ 7)։
«Հարգե՛ք բոլորին» (Ա Պետ․ Բ 17)։
Հարգանքը քրիստոնյայի կյանքի հիմնական առաքինություններից մեկն է։ Այն զուգընթաց է հնազանդությանը. որտեղ հնազանդությունն է, այնտեղ անպայման հարգանք գոյություն ունի։ Նա, ով չգիտի հնազանդվել, չգիտի նաև հարգել։ Հարգելու կարողությունը մեծագույն ներգործություն ունի մարդու բարոյական կյանքի և նկարագրի ազնվացման .....
«Բայց արդ, մնում են հավատք, հույս, սեր. սրանք երեքը, և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. ԺԳ 13):
Իրենց վսեմությամբ առանձնահատուկ կերպով աչքի ընկնող սուրբգրային մեծասքանչ խոսքեր կան, որոնց մոտենալ կարելի է միայն խորունկ երկյուղածությամբ և զգուշությամբ՝ այն քարոզչական լեզվով մեկնաբանել փորձելու նպատակով։ Քարոզչի այս երկյուղի անհրաժեշտությունը մանավանդ Պողոս առաքյալի ներշնչյալ խոսքերի հանդեպ կրկնակի է շեշտվում, քանի որ մեծ առաքյալը .....
«….որ Կենդանի Աստծո եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության» (Ա Տիմոթեոս Գ 15):
Բոլոր ժողովուրդների եկեղեցիների նման մեր եկեղեցին ևս իր հիմնադրման մթին և ոչ այնքան հաստատուն ավանդությունն ու զրուցախառն պատմությունն ունի։ Հայ եկեղեցու հիմնադրման ավանդությունը ձգվում է մինչև իսկ մեր առաջին լուսավորիչների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի՝ Հայաստանում ավետարանական քարոզչություն ձեռնարկելուց էլ անդին, քանի որ, համաձայն .....
«Տվե՛ք կայսրինը՝ կայսերը, և Աստծունը՝ Աստծուն» (Մտթ. ԻԲ 21)։
Չգիտեմ՝ պատկերացնո՞ւմ եք այն ծանր ու վտանգավոր դրությունը, որում գտնվում էր Հիսուս այս ուշագրավ խոսքն արտասանելիս։ Հարկ է, որ այս մասին փոքր-ինչ բացատրություններ տամ։ Իսրայելի քաղաքական մթնոլորտը շատ մռայլ ու խառնաշփոթ էր. հրեաները չէին հանդուրժում հռոմեական տիրապետությունը։ Սրան հակառակ, սակայն, ժողովրդի մեջ մի խմբավորում կար, որը համակիր էր հռոմեական տիրապետությանը .....
«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը: Եվ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեները» (Մատթ. ԻԲ 37-40):
Հիսուս Իր այս երկու՝ մեկմեկու լծորդված պատվիրաններով ցույց է տալիս, որ մարդու անհատական, ընկերային և ընտանեկան կյանքում խիստ կարևորություն ունեն հավատն ու բարոյականությունը, առանց .....
«Արդարև, թեպետ մենք չգիտեինք, սակայն Դո՛ւ ես Աստված՝ Իսրայելի Փրկիչ Աստված» (Եսայի ԽԵ 15):
Հիրավի, Դու Ինքդ Քեզ ծածուկ պահող Աստված ես, «ո՜վ Իսրայելի Փրկիչ Աստված»: Եսայի մարգարեն, ով գրել է իմ ընտրած այս բնաբանը, շատ լավ գիտեր, որ հավատքը Աստծուն մարմնական աչքերով տեսանելի չէր դարձնում և մարմնի երևումով դուրս չէր հանում Նրան ամպերի միջից, այլապես Աստված կդադարեր Աստված լինելուց, քանի որ տեսանելի Աստվածը չէր կարող Աստված լինել: .....