Գրքեր

Իրադարձություններ
Մեծ ընտանիքի հերթական ինտելեկտուալ խաղը
Դեկտեմբերի 15-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում կայացավ հերթական ինտելեկտուալ խաղը՝ համայնքի տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միությունների անդամների միջև: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ ներկաները «Տերունական աղոթք»-ով սկսեցին միջոցառումը: Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց .....
Այսօր Նավասարդ Սրբազանի առաջնորդական փոխանորդության 20 ամյակն է
Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի հավատացելոց և հոգևոր դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը Արարատյան Հայրապետական թեմում 20-ամյա եկեղեցական գործունեության առթիվ: Աստվածային նախախնամությամբ շուրջ երկու տասնամյակ է, ինչ Ձեր առաջնորդական վերատեսչությամբ ամենքիս ներշնչում եք ամուր հավատքով ապրելու և մեր սուրբ հայրերի թողած ճշմարտության ուղիներով անսայթաք քայլելու կերպը: Մեր աղոթքն է, որ Ամենազոր Աստված .....
«Մանկահասակ երեխաների բերանից թող օրհնություն ելնի»
«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է»,- ասել է Սողոմոն Իմաստունը (Առակ. 1:7): Առաքինություններից առաջինը, որ երեխան պետք է ունենա իր սրտում, Տիրոջ հանդեպ երկյուղն է: Զուր ասված չէ, որ «մանկահասակ և ծծկեր երեխաների բերանից թող օրհնություն ելնի» (Սաղմ. 8:3): Երեխաների առողջ և ներդաշնակ զարգացման համար ծնողներն ու ուսուցիչները պարտավոր են երեխաներին Տիրոջ հանդեպ երկյուղ ներշնչել և աղոթել սովորեցնել: Չէ՞ որ երեխան միշտ ինչ-որ բան խնդրում .....
Սեբաստացիներն ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի
Նոյեմբերի 14-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի և Արևելյան դպրոցի աշակերտները, կրթահամալիրի 30-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում, ուխտի էին եկել Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Եկեղեցում աշակերտներին ողջունեց և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը փոխանցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տեր Հայրը պատանի ուխտավորներին ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը, .....
Երիտասարդ ուխտավորների այցը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի
Նոյեմբերի 7-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների և ազգային երգեցողության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները, հայ հոգևոր երաժշտության դասախոս Անահիտ Բաղդասարյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ, ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Կոնսերվատորիայից մինչև եկեղեցի ձգվող կարճ ճանապարհն ուսանողերն անցել էին՝ կոմիտասյան աշխարհիկ և հոգևոր երգեր կատարելով: Եկեղեցում ուսանողներին ողջունեց և ԱՀԹ .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը
Վեհափա՛ռ Տեր, Աստծո ողորմությամբ և ազգի կամոք երկու տասնամյակ առաջ Ձեզ փոխանցված Հայոց հայրապետներից ժառանգած հովվապետական գավազանը ծաղկեց Ձերդ Սրբության եկեղեցասիրությամբ և նվիրումով, աներկյուղ կամքով, ազգային ու հոգևոր կյանքի բարեզարդմամբ և մշտարթուն հովվությամբ: «Մենք ենք այսօր կրում պատիվն ու պատասխանատվությունը՝ իրականացնելու մեր Եկեղեցու առաքելությունը, և թե որքան նախանձախնդրություն, որքան նվիրում և սեր մենք կներդնենք .....
ՀՀ Ազգային ժողովի նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և հանդիպում ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այս օրերին Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ: Բարիգալստյան իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի արդյունքներին: «Կարևորում .....
Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովի նիստերն ատենապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Ժողովի առաջին օրը Գերագույն հոգևոր խորհրդին 2020 թվականի նոյեմբերի 1-8-ը .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ վարչապետը հանդիպում ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ
Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հերթական նիստին ներկա գտնվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ողջունելով ՀՀ վարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված հարցերին և ներկայացրեց Գերագույն հոգևոր խորհրդի .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Հոկտեմբերի 28-ին Վեհարանի ժողովասրահում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքով: Իր հայրապետական օրհնությունը բերելով ժողովականներին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ ինչպես նախորդ ժողովների ընթացքում, այնպես և այս ժողովին տեղի կունենան արդյունավետ քննարկումներ Հայոց .....
Գյուտ Խաչի տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրերից մեկը փրկչական Խաչին նվիրված չորս տոներից Գյուտ Խաչի տոնն է, որ այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հոկտեմբերի 27-ին: Արդեն երկրորդ տարին է, որ Գյուտ Խաչի տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օր՝ ի պատիվ այնտեղ պահվող մասնատուփ-պահարանի, որի կենտրոնական հատվածում զետեղված է Տիրոջ .....
Ս. Անանիա առաքյալի հիշատակության ուխտի օրհնաբեր օրը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հոկտեմբերի 15-ին տոնախմբեց Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակությունը: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո։ Այդ պատճառով հոկտեմբերի 14-ի երեկոյան՝ ժամը 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, առաջին անգամ երեկոյան Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝ .....
Ուխտի օրհնյալ օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Սեպտեմբերի 29-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Վարագա Ս. Խաչի տոնը: «Սուրբ Նշանը համբուրելով՝ Քրիստոսին կհամբուրեմ»,- այս համոզումն ուներ Թոդիկ կրոնավորը, որն իր աշակերտ Հովելի հետ 653 թ-ին պահեցողությամբ ու աղոթքով Վարագա լեռան վրա փնտրում էր Ս. Հռիփսիմյանց կույսերի թաքցրած՝ Քրիստոսի խաչափայտի մասունքը: Երեքդարյա փնտրտուքներից հետո Տերը նրանց արժանի դարձրեց Քրիստոսի կենսապարգև խաչափայտի մասունքը գտնելու, նրա առջև խոնարհվելու .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Անկախության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ժողովրդին: Ազգային ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների մեր ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը: Մեր ժողովուրդն աներկբա հավատով ձգտեց իր պատմական հայրենիքի հողի վրա անկախ պետականության վերակերտմանը՝ ամուր վստահությամբ, որ միայն այդ հաստատուն հիմքի վրա .....
Այսօր մեր սիրելի առաջնորդ Նավասարդ սրբազանի տարեդարձն է
Գերաշնո՛րհ Սրբազան հայր, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի և համայնքի անունից ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Այսօր որդիական պարզ սրտով փառաբանում ենք Երկնավոր Հորն ու երախտագիտություն հայտնում Ձեր երկրավոր ծնողներին՝ Մայր հայրենիքին քաջասիրտ ու անձնվեր զավակ, և Մայր եկեղեցուն իմաստուն ու բարեխնամ հոգևորական պարգևելու համար: Որքան էլ հեզ ու զուսպ լինի Ձեր ընթացքը, որքան .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․