Սիրասո՛ւն եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս,
Եկեղեցիների քաղցրալուր զանգերն, այսօր նմանվելով բեթղեհեմյան հովիվներին երևացած հրեշտակներին, ավետում են ամենաբարի, ամենահուսադրող լուրն աշխարհին` ծնվեց Քրիստոս` մեր Փրկիչը, օվսա՜ննա ի բարձունս։
Եկե՛ք, սիրելի՛ մարդիկ, եկե՛ք, միացե՛ք երկնքի ու երկրի խնդությանը։ Կանգնե՛ք հովիվների կողքին, որ իրենց պարզ ու մաքուր սրտի համար արժանացան աստվածային Մանկան տեսությանը։ Կանգնե՛ք մոգերի կողքին, .....