Ոմն եղբայր գնաց ծերի մոտ, որ անապատում էր բնակվում, և նրա խցի մերձակայքում հանդիպեց երիտասարդների, որոնք պարում և անպարկեշտ բաներ էին ասում: Սակայն եղբայրը, տեսնելով ծերին, պատմեց նրան իր խորհուրդներն ու բժշկություն ստացավ նրանից: Դրանից հետո եղբայրն ասաց ծերին. «Ինչպե՞ս ես կարողանում համբերել, հա՛յր, այս երիտասարդների աղտեղի պարերին ու երգերին կամ ինչո՞ւ նրանց չես պատվիրում չլկտիանալ»: Ծերն ասաց. «Վաղուց է մտքովս անցել այդ, սակայն զսպում եմ ինձ ու ասում՝ եթե այս փոքր բանին չես համբերում, ապա՝ եթե ինչոր մեծ փորձություն գա քեզ վրա, ինչպե՞ս կարող ես համբերել. և այսպես սովորեցի համբերել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016