2 Ապրիլ, Դշ, Մեծ պահքի ԼԱ օր

Արտախուրակ

Եկեղեցու կյանքում տարբեր դարաշրջաններում նվիրապետական աստիճանների տարբերակման նպատակով հաստատվեցին զգեստների որոշ մասեր, որոնք հատուկ եղան տվյալ նվիրապետական աստիճանը կրողի համար: Պատարագիչ քահանայի զգեստավորման կանոնի մեջ հիշատակված սրբազան զգեստները հատուկ են քահանայական աստիճան ունեցող բոլոր եկեղեցականների համար: Սակայն եթե պատարագիչը եպիսկոպոս է և կամ հայրապետ, նրանք կրում են նաև հավելյալ զգեստներ, որոնք արդեն խորհրդանշում են իրենց նվիրապետական բարձր աստիճանը:

Ինչպես եպիսկոպոսը, հայոց հայրապետը նույնպես իր վակասից կախված ունի արտախուրակներ, որոնք 6-7սմ լայնությամբ և 30-35սմ երկարությամբ, խույրի նման զարդարուն, նույն գույնով և աշխատանքով խույրին հատուկ զարդարանքներ են: Նախկինում արտախուրակներն ամրացվել են խույրից, խույրը գլխի վրա ամուր պահելու համար, որպես ամրակապ: Հայ եկեղեցում ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու արտախուրակները առանձնացվել են խույրից և որպես զարդամասեր կախվում են վակասից: Սուրբ Պատարագի ժամանակ խույրը հանելուց հանվում են նաև արտախուրակները:

07.05.15

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․