Արթուն և զգաստ լինելու մասին

Ծերն ասաց. «Մի եղբայր կար Սկիտեում, որը շատ փութաջան էր իր խնամքի, կերակուրների և մարմնական հանգստի հարցում, իսկ մնացած ամեն ինչում չափազանց ծույլ էր: Մի օր դևը, երևալով ծե­րերից մեկին, ասաց. «Այսինչ եղբայրն ինձ խեղդում է և չի թողնում՝ գնամ իրենից և ամեն օր կանգնում է Աստծո առաջ և ասում՝ փրկի՛ր ինձ չարից: Եվ Աստված նրան ողորմելով՝ իր զորություններով նեղում է ինձ՝ հանելով դուրս, իսկ նա չի թողնում, որ դուրս գամ իր միջից` իր մարմնին խնամք տանելով»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

16.01.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․