Աշակերտներն ու քսակը

Մի քանի երիտասարդներ գնացին ծերի մոտ խնդրելու, որ իրենց որպես աշակերտ վերցնի: Ծերը նրանց իր դիմաց նստեցրեց և յուրաքանչյուրին մեկ հարց տվեց.

- Ասա՛ ինձ, բայց քո ողջ անկեղծությամբ, եթե ոսկեդրամներով լի քսակ գտնես, կվերադարձնե՞ս տիրոջը:

Առաջինը պատասխանեց.

- Եթե տիրոջն իմանայի՝ անկասկած կվերադարձնեի: Բայց եթե չգիտեմ, թե ով է կորցրել, ո՞ւմ վերադարձնեմ:

Երկրորդը մտածեց ու ասաց.

- Ես այսպես եմ մտածում՝ եթե ես քսակ գտնեմ, ապա նշանակում է, որ Տերն այն ինձ է ուղարկել որպես պարգև ինչ-որ բանի համար: Ես չպետք է այն վերադարձնեմ:

Իսկ երրորդը խոստովանեց.

- Դժվար հարց է, հա՛յր, ի՞նչ իմանամ, թե ես ինչպիսին կլինեմ այն ժամանակ, երբ գտնեմ քսակը, և կկարողանա՞մ արդյոք ինձ հեռու պահել չար կամքից: Միգուցե այն գերակշռի և ես քսակն ինձ պահեմ այնժամ: Իսկ միգուցե Տերն օգնի ինձ հաղթահարել գայթակղությունը, և ես այն օրինական տիրոջը վերադարձնեմ:

- Ահա՛ լավ պատասխանը,- ասաց ծերը երրորդ պատանուն,- ես քեզ եմ վերցնում որպես աշակերտ:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

27.01.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․